Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 562-Ն Ո ...

 

 

040.0869.270606

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» հունիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2006 թվականի N 869-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Կոնցեսիոն վճարի չափը և վճարման կարգը սահմանելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Սահմանել կոնցեսիոն վճարի չափը`

ա) ուսումնասիրության լիցենզիայի կամ ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար` համաձայն հավելվածի.

բ) հանքարդյունահանման լիցենզիայի կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:».

բ) որոշումը լրացնել հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հունիսի 22-ի

N 869-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի մայիսի 8-ի

N 562-Ն որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԴԵՐՔԻ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԱՄԱՍԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵԿՏԱՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՎՃԱՐԻ

 

._______________________________________________________________________.

|   |                          |Դրույքաչափը` ըստ լիցենզիայի գործողության|

|   |                          |          տարիների (դրամ)               |

|NN | Օգտակար հանածոյի տեսակը  |________________________________________|

|ը/կ|                          |1-ին  | 2-րդ  | 3-րդ  | 4-րդ  | 5-րդ և  |

|   |                          |տարվա | տարվա | տարվա | տարվա |  հաջորդ |

|   |                          |համար | համար | համար | համար | տարիների|

|   |                          |      |       |       |       |  համար  |

|___|___________________________________________________________________|

|I. |  Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և  գնահատման համար  |

|___|___________________________________________________________________|

|1. |Մետաղական օգտակար         |      |       |       |       |         |

|   |հանածոներ, այդ թվում`     |      |       |       |       |         |

|   |ազնիվ, գունավոր և         |      |       |       |       |         |

|   |թանկարժեք մետաղներ        |300   |500    |1000   |1500   |2000     |

|___|__________________________|______|_______|_______|_______|_________|

|2. |Ոչ մետաղական օգտակար      |      |       |       |       |         |

|   |հանածոներ, այդ թվում`     |      |       |       |       |         |

|   |ածուխ, այրվող թերթաքարեր, |      |       |       |       |         |

|   |տորֆ, աղ                  |200   |400    |600    |900    |1200     |

|___|___________________________________________________________________|

|II.|       Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման համար      |

|___|___________________________________________________________________|

|1. |Մետաղական օգտակար         |      |       |       |       |         |

|   |հանածոներ, այդ թվում`     |      |       |       |       |         |

|   |ազնիվ, գունավոր և         |      |       |       |       |         |

|   |թանկարժեք մետաղներ        |1000  |2000   |3000   |4000   |5000     |

|___|__________________________|______|_______|_______|_______|_________|

|2. |Ոչ մետաղական օգտակար      |      |       |       |       |         |

|   |հանածոներ, այդ թվում`     |      |       |       |       |         |

|   |ածուխ, այրվող թերթաքարեր, |      |       |       |       |         |

|   |տորֆ, աղ                  |500   |1000   |1500   |2000   |2500     |

._______________________________________________________________________.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2006
N 869-Ն
Որոշում