116.0080.110407
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «11»         04           2007 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11607176
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
9 ապրիլի 2007 թվականի N 80-Ն
 
i
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 08-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Եվրոպա. Սկաուտական շարժման 100-ամյակին նվիրված «EUROPA Սկաուտական շարժման 100-ամյակը» նամականիշը, համաձայն N 1 հավելվածի.
2) Գուսան Շերամի ծննդյան 150-ամյակին նվիրված «Գուսան Շերամ 1857-1938» նամականիշը, համաձայն N 2 հավելվածի.
3) Համատեղ հայ-ֆրանսիական թողարկմանը նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆ -ՖՐԱՆՍԻԱ Մանրանկար, XV դ., Ծնունդ» և «ՖՐԱՆՍԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ Ժպտացող հրեշտակը» երկու նամականիշը, համաձայն N 3 և N 4 հավելվածների.
4) Հայկական ճարտարապետական հուշարձաններ. Մեծ եղեռնի հուշահամալիրին նվիրված «Memorial to the victims of the Genocide, Yerevan Մեծ եղեռնի հուշահամալիր, Երևան, Ճարտարապետներ` Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան» գեղաթերթիկը, համաձայն N 5 հավելվածի.
5) Հայկական կոնյակի տեխնոլոգ Մարգար Սեդրակյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «1907-1973 Հայ կոնյակագործության նահապետ Մարգար Սեդրակյան» նամականիշը, համաձայն N 6 հավելվածի.
6) Հայկական ծիրանին նվիրված «Ծիրան Armeniaca Apricot» նամականիշը, համաձայն N 7 հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2007 թվականի հունվարի 22-ի «2007 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը և փոստային վճարման պետական նշանի` Բանակի օրվան նվիրված նամականիշով միակողմանի բացիկի նմուշը հաստատելու մասին» թիվ 08-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանի N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 8 հավելվածի:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
 
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի 2007թ. ապրիլի 9-ի
թիվ 80-Ն հրամանի
-------------------
ԻՐՏԵԿ - նամականիշի պատկերը չի բերվում
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
 
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի 2007թ. ապրիլի 9-ի
թիվ 80-Ն հրամանի
-------------------
ԻՐՏԵԿ - նամականիշի պատկերը չի բերվում
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
 
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի 2007թ. ապրիլի 9-ի
թիվ 80-Ն հրամանի
-------------------
ԻՐՏԵԿ - նամականիշի պատկերը չի բերվում
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
 
Հավելված 4
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի 2007թ. ապրիլի 9-ի
թիվ 80-Ն հրամանի
-------------------
ԻՐՏԵԿ - նամականիշի պատկերը չի բերվում
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
 
Հավելված 5
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի 2007թ. ապրիլի 9-ի
թիվ 80-Ն հրամանի
-------------------
ԻՐՏԵԿ - գեղաթերթիկի պատկերը չի բերվում
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
 
Հավելված 6
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի 2007թ. ապրիլի 9-ի
թիվ 80-Ն հրամանի
-------------------
ԻՐՏԵԿ - նամականիշի պատկերը չի բերվում
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
 
Հավելված 7
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի 2007թ. ապրիլի 9-ի
թիվ 80-Ն հրամանի
-------------------
ԻՐՏԵԿ - նամականիշի պատկերը չի բերվում
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
 
Հավելված 8
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի 2007թ. ապրիլի 9-ի
թիվ 80-Ն հրամանի
 
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ
 
._________________________________________________________________________.
|    |Փոստային վճարման      |   Քանակը  |Գործողության|Անվանագինը|Տպաքանակը|
|    |պետական նշանների      |           |մեջ դնելու  | (դրամ)   |(հատ)    |
|    |անվանումը             |           |ժամկետը     |          |         |
|____|____________________________________________________________________|
|  1 |ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ                                              |
|____|____________________________________________________________________|
| 1.1|Բանակի օր. Հայկական   |1          |I եռամսյակ  |          |         |
|    |բանակի 15-ամյակը      |նամականիշով|            |       85 |    3000 |
|    |                      |միակողմանի |            |          |         |
|    |                      |բացիկ      |            |          |         |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 1.2|Ամանոր և  Սուրբ ծնունդ|1 նամականիշ| IV եռամսյակ|      170 |   30000 |
|____|____________________________________________________________________|
|  2 |ԵՎՐՈՊԱ                                                              |
|____|____________________________________________________________________|
| 2.1|Եվրոպա. Սկաուտական    |1 նամականիշ|III եռամսյակ|      350 |  100000 |
|    |շարժման 100-ամյակը    |           |            |          |         |
|____|____________________________________________________________________|
|  3 |ՄՇԱԿՈՒՅԹ                                                            |
|____|____________________________________________________________________|
| 3.1|Հայկական              |1          |III եռամսյակ|      480 |   20000 |
|    |ճարտարապետական        |գեղաթերթիկ |            |          |         |
|    |հուշարձաններ. Մեծ     |           |            |          |         |
|    |եղեռնի հուշահամալիր   |           |            |          |         |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 3.2|Մեսրոպ Մաշտոցի անվան  |1 նամականիշ|III եռամսյակ|      200 |   30000 |
|    |Մատենադարան           |           |            |          |         |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 3.3|Ժողովրդական           |1 նամականիշ| IV եռամսյակ|      110 |   50000 |
|    |նվագարաններ. Քամանչա  |           |            |          |         |
|____|____________________________________________________________________|
|  4 |ՍՊՈՐՏ                                                               |
|____|____________________________________________________________________|
| 4.1|Չորրորդ համահայկական  |1          |III եռամսյակ|      360 |   20000 |
|    |խաղեր                 |գեղաթերթիկ |            |          |         |
|____|____________________________________________________________________|
|  5 |ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐԴԻԿ                                                     |
|____|____________________________________________________________________|
| 5.1|Կարեն Դեմիրճյանի      |1          | II եռամսյակ|      240 |    1500 |
|    |ծննդյան 75-ամյակը     |նամականիշով|            |          |         |
|    |                      |միակողմանի |            |          |         |
|    |                      |բացիկ      |            |          |         |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.2|Սիրանույշի ծննդյան    |1          | II եռամսյակ|      240 |    1000 |
|    |150-ամյակը            |նամականիշով|            |          |         |
|    |                      |միակողմանի |            |          |         |
|    |                      |բացիկ      |            |          |         |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.3|Գուսան Շերամի ծննդյան |1 նամականիշ|III եռամսյակ|      280 |   30000 |
|    |150-ամյակը            |           |            |          |         |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.4|Հայկական կոնյակի      |1 նամականիշ|III եռամսյակ|      170 |   30000 |
|    |տեխնոլոգ Մարգար       |           |            |          |         |
|    |Սեդրակյանի ծննդյան    |           |            |          |         |
|    |100-ամյակը            |           |            |          |         |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.5|Գառզուի ծննդյան       |2 նամականիշ|III եռամսյակ|  180,220 |2x 30000 |
|    |100-ամյակը            |           |            |          |         |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.6|Ակադեմիկոս Նորայր     |1 նամականիշ|III եռամսյակ|      120 |   30000 |
|    |Սիսակյանի ծննդյան     |           |            |          |         |
|    |100-ամյակը            |           |            |          |         |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.7|Գ.Բաշինջաղյանի ծննդյան|2 նամականիշ|III եռամսյակ|  160,220 |2x 30000 |
|    |150-ամյակը            |           |            |          |         |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 5.8|Նեմրութ Բաղդասարյանի  |1 նամականիշ| IV եռամսյակ|      200 |   50000 |
|    |ծննդյան 100-ամյակը    |           |            |          |         |
|____|____________________________________________________________________|
|  6 |III ՆՈՒՅՆԱՏԻՊ ԹՈՂԱՐԿՈՒՄ                                             |
|____|____________________________________________________________________|
| 6.1|III նույնատիպ         |4 նամականիշ|III եռամսյակ|   50, 60,|4x500000 |
|    |թողարկում             |           |            |   70,120 |         |
|____|____________________________________________________________________|
|  7 |ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ                                       |
|____|____________________________________________________________________|
| 7.1|Հայկական ծիրան        |1 նամականիշ|III եռամսյակ|      350 |   30000 |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 7.2|Հայաստանի բուսական և  |2 նամականիշ| IV եռամսյակ|  120,200 |2x 50000 |
|    |կենդանական աշխարհ.    |           |            |          |         |
|    |Թռչուններ.            |           |            |          |         |
|    |Գանգրափետուր          |           |            |          |         |
|    |հավալուսն, սև  անգղ   |           |            |          |         |
|____|____________________________________________________________________|
|  8 |ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ                                               |
|____|____________________________________________________________________|
| 8.1|Արևային  ֆիզիկայի տարի|1 նամականիշ|III եռամսյակ|      170 |   30000 |
|____|______________________|___________|____________|__________|_________|
| 8.2|Հայաստանի կապի        |1 նամականիշ| IV եռամսյակ|      230 |   30000 |
|    |զարգացում             |           |            |          |         |
|____|____________________________________________________________________|
|  9 |ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ                                                   |
|____|____________________________________________________________________|
| 9.1|Համատեղ հայ-ֆրանսիական|2 նամականիշ| II եռամսյակ|   70,350 |2x100000 |
|____|____________________________________________________________________|
|  10|ՄԱՆԿՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՐՔ                                            |
|____|____________________________________________________________________|
|10.1|Մանկությանը նվիրված   |1 նամականիշ|III եռամսյակ|       35 |  100000 |
|    |շարք. Մանուկների      |           |            |          |         |
|    |կողմից կատարված նկար  |           |            |          |         |
|____|____________________________________________________________________|
|  11|ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ                          |
|____|____________________________________________________________________|
|11.1|«Վարդան Մամիկոնյան»   |1          | II եռամսյակ|      240 |    1000 |
|    |շքանշան               |նամականիշով|            |          |         |
|    |                      |միակողմանի |            |          |         |
|    |                      |բացիկ      |            |          |         |
._________________________________________________________________________.