040.0192.200398
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«20» մարտի 1998 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
20 մարտի 1998 թվական թիվ 192
 
ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի (Հայխնայբանկի) վերակառուցման ծրագրի մասին» թիվ 201 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայխնայբանկի տնօրինության տակ գտնվող շենքերի և տարածքների ցանկը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի շենքերն ու տարածքները վաճառել Հայխնայբանկին` համաձայն թիվ 2 հավելվածի` դրանց գնահատումներն իրականացնելով «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին և Հայխնայբանկին` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման թիվ 2 հավելվածում նշված շենքերի ու տարածքների վաճառքի գործարքի ձևակերպման աշխատանքները:
i
4. Հայխնայբանկին` մինչև 1998 թվականի ապրիլի 15-ը ավարտել սույն որոշման թիվ 1 և 2 հավելվածներում նշված շենքերի` սահմանված կարգով իր հաշվեկշռում ընդունման և անշարժ գույքի պետական գրանցման աշխատանքները, որի ավարտից հետո մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել սույն որոշման N 1 հավելվածում նշված շենքերի և տարածքների` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 13-ի «Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառ. մետրի արժեքն ու դրա հաշվարկման ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը հաստատելու մասին» N 85 որոշմամբ սահմանված կարգով գնահատված արժեքի չափով գումար:
(4-րդ կետը լրաց. 31.12.99 թիվ 797 որոշում)
i
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշմանը համապատասխան շենքերի ու տարածքների վաճառքից ստացվող գումարի հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնել Հայխնայբանկի կանոնադրական հիմնադրամը` կանոնադրական հիմնադրամի նոր չափերը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
i
6. Հայխնայբանկի կողմից վարձակալվող տարածքների վարձակալական վճարի չափը որոշել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 24-ի «Պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման կարգի մասին» թիվ 82 որոշմանը համապատասխան:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 20-ից:
 
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 20-ի թիվ 192 որոշման
ՑԱՆԿ
 
ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
 
______________________________________________________________________
  թիվ  Մասնաճյուղի, գործառնական   Զբաղեցրած ընդ.              Հասցեն
  ը/կ  գրասենյակի անվանումը       մակերեսը (քառ. մ)
______________________________________________________________________
   1              2                        3                     4
______________________________________________________________________
                             Արագածոտնի մարզ
 
  1.  Աշտարակի թիվ 01 գ. գ.        250            քաղ. Ապարան, Մարշալ
                                                  Բաղրամյան 14
  2.  Թալինի մասնաճյուղ            420            քաղ. Թալին, Տերյան 15
 
Արարատի մարզ
 
  3.  Արարատի թիվ 02 գ.գ.           24            գ. Ոսկետափ
  4.  Արտաշատի մասնաճյուղ          615            քաղ. Արտաշատ, 
                                                  Երևանյան 9
  5.  Արտաշատի թիվ 01 գ.գ.          65            քաղ. Արտաշատ, Օգոստոսի
                                                  23-ի փող.
  6.  Արտաշատի թիվ 02 գ.գ.          40            քաղ. Արտաշատ, Արազու 14
 
Արմավիրի մարզ
 
  7.  Արմավիրի թիվ 01 գ.գ.          36           քաղ. Մեծամոր
 
Գեղարքունիքի մարզ
 
  8.  Գավառի թիվ 02 գ.գ.           100           քաղ. Գավառ, Ազատության 
                                                 19 ա
  9.  Մարտունու մասնաճյուղ         460           քաղ. Մարտունի, 
                                                 Սայաթ-Նովա 39
  10. Սևանի  թիվ 01 գ.գ.            72           քաղ. Սևան,  Նաիրյան 4
  11. Սևանի  թիվ 02 գ.գ.           214           քաղ. Ճամբարակ
  12. Վարդենիսի թիվ 01 գ.գ.         30           գ. Լուսակունք
 
Լոռու մարզ
 
  13. Թումանյանի թիվ 01 գ.գ.        80          քաղ. Ալավերդի, Սանահին-
                                                Սարահարթ
  14. Վանաձորի թիվ 01 գ.գ.          88          քաղ. Վանաձոր, Տիգրան 
                                                Մեծի 53
  15. Վանաձորի թիվ 02 գ.գ.         110          քաղ. Վանաձոր, Գրիգոր
                                                Լուսավորչի 52
  16. Վանաձորի թիվ 03 գ.գ.                      քաղ. Վանաձոր, Թումանյան 8
 
Կոտայքի մարզ
 
  17. Կոտայքի թիվ 01 գ.գ.           60          քաղ. Բյուրեղավան
  18. Հրազդանի մասնաճյուղ          480          քաղ. Հրազդան, Կենտրոն, 6
  19. Հրազդանի թիվ 01 գ.գ.          80          քաղ. Հրազդան, 
                                                Միկրոշրջան, 22
  20. Հրազդանի թիվ 02 գ.գ.         180          քաղ. Չարենցավան, 4-րդ 
                                                թաղ., 4
 
Շիրակի մարզ
 
  21. Գյումրիի թիվ 01 գ.գ.          34          քաղ. Գյումրի, Գորկու 104
  22. Գյումրիի թիվ 02 գ.գ.          20          քաղ. Գյումրի, Սայաթ-
                                                Նովայի 7
  23. Գյումրիի թիվ 03 գ.գ.         100          քաղ. Գյումրի, Կիրովի 3
  24. Գյումրիի թիվ 04 գ.գ.         480          քաղ. Գյումրի, Սևակի  1
                              
                              Սյունիքի մարզ
 
  25. Գորիսի մասնաճյուղ            423          քաղ. Գորիս, Սյունիքի 14
  26. Մեղրու թիվ 01 գ.գ.            62          քաղ. Ագարակ, Սայաթ-
                                                Նովայի 9
 
Վայոց ձորի մարզ
 
  27. Եղեգնաձորի մասնաճյուղ        481          քաղ. Եղեգնաձոր, Մոմիկի 6
  28. Եղեգնաձորի թիվ 01 գ.գ.       155          քաղ. Վայք, Շահումյան 100
  29. Եղեգնաձորի թիվ 02 գ.գ.        50          քաղ. Ջերմուկ, 
                                                Շահումյան 10
                               
                               քաղ. Երևան
 
  30. Արաբկիրի մասնաճյուղ          158          Ազատության 20, Քանաքեռ-
                                                Զեյթուն թաղային համայնք
  31. Արաբկիրի թիվ 01 գ.գ.          36          Կոմիտասի 41, Արաբկիրի
                                                թաղային համայնք
  32. Արաբկիրի թիվ 03 գ.գ.          65          Բաղրամյան 56, Արաբկիրի
                                                թաղային համայնք
  33. Էրեբունու մասնաճյուղ         399          Տիգրան Մեծի 48, Էրեբունի
                                                թաղային համայնք
  34. Էրեբունու թիվ 01 գ.գ.         65          Էրեբունու 31, Էրեբունի
                                                թաղային համայնք
  35. Էրեբունու թիվ 02 գ.գ          25          Էրեբունու 3, Էրեբունի
                                                թաղային համայնք
  36. Էրեբունու թիվ 03 գ.գ          90          Ավանեսովի 8/3, Էրեբունի
                                                թաղային համայնք
  37. Խորհրդային մասնաճյուղ        345          Իսահակյան թաղ., 
                                                Բաբաջանյան 1/1 ա, Ավան
                                                թաղային համայնք
  38. Խորհրդային թիվ 01 գ.գ.        61          Դրոյի 15, Քանաքեռ-
                                                Զեյթուն թաղային համայնք
  39. Խորհրդային թիվ 02 գ.գ.        27          Ազատության 2, Քանաքեռ-
                                                Զեյթուն թաղային համայնք 
  40. Խորհրդային թիվ 03 գ.գ         63          Վերին Զեյթուն, 
                                                Երիտասարդության 1-ին 
                                                նրբ., 33, Քանաքեռ-
                                                Զեյթուն թաղային համայնք 
  41. Խորհրդային թիվ 05 գ.գ.        87          Զաքարիա Քանաքեռցու 123,
                                                Քանաքեռ-Զեյթուն թաղային  
                                                համայնք 
  42. Խորհրդային թիվ 06 գ.գ         60          Նորքի 1-ին զանգվ., 68, 
                                                Նոր-Նորք թաղային համայնք
  43. Խորհրդային թիվ 07 գ.գ         66          Նորքի 2-րդ զանգվ., 64, 
                                                Նոր-Նորք թաղային համայնք
  44. Խորհրդային թիվ 08 գ.գ.        80          Նորքի 4-րդ զանգվ., 1-ին 
                                                հատված, 31, Նոր-Նորք 
                                                թաղային համայնք 
  45. Խորհրդային թիվ 09 գ.գ         85          Նորքի 5-րդ զանգվ., 14,
                                                Նոր-Նորք թաղային համայնք 
  46. Խորհրդային թիվ 010 գ.գ       120          Նորքի 5-րդ զանգվ., 14,    
                                                Նոր-Նորք թաղային համայնք 
  47. Խորհրդային թիվ 012 գ.գ.      270          Նորքի 2-րդ զանգվ., Գայի
                                                23/24, Նոր-Նորք թաղային  
                                                համայնք
  48. Խորհրդային թիվ 013 գ.գ        65          Նորքի 9-րդ զանգվ., 3,    
                                                Նոր-Նորք թաղային համայնք
  49. Մաշտոցի մասնաճյուղ           256          Դավթաշեն, 1-ին թաղ., 40,
                                                Դավթաշեն թաղային համայնք
  50. Մաշտոցի թիվ 01 գ.գ.           65          Հալաբյան 9/1, Աջափնյակ  
                                                թաղային համայնք
  51. Մաշտոցի թիվ 02 գ.գ.           55          Շինարարների 25 , Աջափնյակ 
                                                թաղային համայնք
  52. Մաշտոցի թիվ 03 գ.գ.           75          Լենինգրադյան 48, Աջափնյակ 
                                                թաղային համայնք
  53. Մաշտոցի թիվ 04 գ.գ.           55          Մարգարյան 18, Աջափնյակ 
                                                թաղային համայնք
  54. Մաշտոցի թիվ 06 գ.գ.          154          Նորաշեն 24, Աջափնյակ 
                                                թաղային համայնք
  55. Մյասնիկյանի մասնաճյուղ       360          Ե. Քոչարի 23, Կենտրոն
                                                թաղային համայնք
  56. Մյասնիկյանի թիվ 01 գ.գ.      100          Կորյունի 6, Կենտրոն
                                                թաղային համայնք
  57. Շահումյանի մասնաճյուղ        350          Սեբաստիայի 14, Մալաթիա-
                                                Սեբաստիա թաղային համայնք
  58. Շահումյանի թիվ 01 գ.գ.        15          գ. Հաղթանակ, Մալաթիա-
                                                Սեբաստիա թաղային համայնք
  59. Շահումյանի թիվ 03 գ.գ.       100          Կուրղինյան 10/4, Մալաթիա-
                                                Սեբաստիա թաղային համայնք
  60. Շահումյանի թիվ 04 գ.գ.        40          Իսակովի 4/2, Կենտրոն
                                                թաղային համայնք
  61. Շահումյանի թիվ 07 գ.գ.       110          Հ/Ա թաղ., 161, Մալաթիա-
                                                Սեբաստիա թաղային համայնք
  62. Շահումյանի թիվ 08 գ.գ.        78          Րաֆֆու 83, Մալաթիա-
                                                Սեբաստիա թաղային համայնք
  63. Շենգավիթի մասնաճյուղ         264          Արշակունյաց 49, Շենգավիթ
                                                թաղային համայնք
  64. Շենգավիթի թիվ 01 գ.գ.         69          Բագրատունյաց 13, Շենգավիթ
                                                թաղային համայնք
  65. Շենգավիթի թիվ 02 գ.գ.         68          Գարեգին Նժդեհի 8, Շենգավիթ
                                                թաղային համայնք
  66. Շենգավիթի թիվ 06 գ.գ.        150          Արշակունյաց 54/1, Շենգավիթ
                                                թաղային համայնք
  67. Շենգավիթի թիվ 07 գ.գ.        100          Բագրատունյաց 22, Շենգավիթ
                                                թաղային համայնք
  68. Սպանդարյանի թիվ 03 գ.գ.       20          Մեսրոպ մաշտոցի 20, Կենտրոն
                                                թաղային համայնք
  69. Սպանդարյանի թիվ 05 գ.գ.       25          Մովսես Խորենացու 26, 
                                                Կենտրոն թաղային համայնք 
  70. Սպանդարյանի թիվ 07 գ.գ.      201          Մեսրոպ Մաշտոցի 10, Կենտրոն
                                                թաղային համայնք
  71. Սպանդարյանի մասնաճյուղ       385          Դեղատան 2, Կենտրոն
                                                թաղային համայնք
                                   
                                                      Հավելված թիվ 2
                                             ՀՀ կառավարության 1998 թվականի
                                              մարտի 20-ի թիվ 192 որոշման
                                  ՑԱՆԿ
 
ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
 
____________________________________________________________________
 թիվ Մասնաճյուղի, գործառնական  Զբաղեցրած ընդ. Հասցեն         Նախկին
 ը/կ գրասենյակի անվանումը      մակերեսը                      տնօրինութ- 
                               (քառ. մ)                      յունը
____________________________________________________________________
 
Արագածոտնի մարզ
 
 1. Աշտարակի թիվ 02 գ.գ.        200          գ. Ծաղկահովիտ  ՀՀ ֆինանսների
                                                            և էկոնոմիկայի
                                                            նախարարություն
                              Արարատի մարզ
 
 2. Արարատի մասնաճյուղ          480          քաղ. Վեդի,     ՀՀ ֆինանսների
                                             Արարատյան 70   և էկոնոմիկայի
                                                            նախարարություն
 
Կոտայքի մարզ
 
 3. Կոտայքի թիվ 03 գ.գ.         200          քաղ Եղվարդ,    ՀՀ ֆինանսների
                                             Երևանյան  5    և  էկոնոմիկայի
                                                            նախարարություն
 
Շիրակի մարզ
 
 4. Գյումրիի թիվ 08 գ.գ.         87          քաղ. Մարալիկ   ՀՀ ֆինանսների
                                                            և էկոնոմիկայի
                                                            նախարարություն
 
Տավուշի մարզ
 
 5. Իջևանի  մասնաճյուղ          486          քաղ. Իջևան,    ՀՀ ֆինանսների
                                             Շահումյան 10   և էկոնոմիկայի
                                                            նախարարություն
 
Քաղ. Երևան
 
 6. Խորհրդային թիվ 14 գ.գ.       72          Աճառյան 1-ին   ՀՀ կառավա-
                                             փակ., 3, Ավան  րությանն 
                                                            առընթեր
                                                            արտակարգ
                                                            իրավիճակների
                                                            վարչություն
 
 7. Մաշտոցի թիվ 05 գ.գ.         550          Մազմանյան 5    ՀՀ ֆինանսների
                                                            և էկոնոմիկայի
                                                            նախարարություն
 
 8. Գլխավոր գրասենյակ           600          Նալբանդյան 46  ՀՀ կառավարության 
                                                             աշխատակազմ