041.1027.171208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 դեկտեմբերի 2008 թվականի N 1027-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետությունում տեսչական բարեփոխումների հիմնախնդիրների քննարկման և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2008 թվականի դեկտեմբերի 17-ի
N 1027-Ա որոշման
ԿԱԶՄ
i
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)
Գ. Ալավերդյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարար
Ա. Համբարձումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Մ. Շահգելդյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահ
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
(կազմը փոփ. 02.07.09 թիվ 547-Ա որոշում)