(ուժը կորցրել է 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)
i
040.0476.020511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
21 ապրիլի 2011 թվականի N 476-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունում աշխատանքի և ծառայության ընթացքում բարձր ցուցանիշներ ապահոված զինծառայողներին և զինվորական կոչում չունեցող աշխատողներին կարող են տրվել պարգևավճարներ` սույն որոշման 1-ին ենթակետով սահմանված լրավճարների առավելագույն չափից ոչ ավելի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները և պարգևավճարները (ըստ առանձին զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների) սահմանել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ
 
Հավելված
i
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 21-ի
N 476-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
 
.__________________________________________________________________.
|հ/հ|             Պաշտոնների անվանումը                |Լրավճարի    |
|   |                                                 |առավելագույն|
|   |                                                 |չափը (դրամ) |
|_____________________________________________________|____________|
|                  Բարձրագույն խմբի պաշտոններ         |            |
|_____________________________________________________|____________|
|1  |ՀՀ պետական պահպանության ծառայության պետ          |      42,442|
|_____________________________________________________|____________|
|                    Գլխավոր խմբի պաշտոններ           |            |
|_____________________________________________________|____________|
|1  |Գլխավոր վարչության պետ և  նրան հավասարեցված      |     162,577|
|   |պաշտոններ                                        |            |
|___|_________________________________________________|____________|
|2  |Վարչության պետ և  նրան հավասարեցված պաշտոններ    |     149,160|
|_____________________________________________________|____________|
|                      Ավագ խմբի պաշտոններ            |            |
|_____________________________________________________|____________|
|1  |Վարչության պետ և  նրան հավասարեցված պաշտոններ    |     128,496|
|___|_________________________________________________|____________|
|2  |Բաժնի պետի տեղակալ և  նրան հավասարեցված          |     122,048|
|   |պաշտոններ                                        |            |
|___|_________________________________________________|____________|
|3  |Բաժանմունքի պետ և  նրան հավասարեցված պաշտոններ   |     115,175|
|___|_________________________________________________|____________|
|4  |Բաժանմունքի պետի տեղակալ և  նրան հավասարեցված    |            |
|   |պաշտոններ                                        |     108,186|
|_____________________________________________________|____________|
|                     Միջին խմբի պաշտոններ            |            |
|_____________________________________________________|____________|
|1  |Ավագ օպերլիազոր և  նրան հավասարեցված պաշտոններ   |     101,341|
|___|_________________________________________________|____________|
|2  |Օպերլիազոր և  նրան հավասարեցված պաշտոններ        |      94,374|
|___|_________________________________________________|____________|
|3  |Կրտսեր օպերլիազոր և  նրան հավասարեցված պաշտոններ |      87,100|
|_____________________________________________________|____________|
|                     Կրտսեր խմբի պաշտոններ           |            |
|_____________________________________________________|____________|
|1  |Ենթասպաներով զբաղեցրած պաշտոններ                 |      74,007|
|_____________________________________________________|____________|
|             Զինվորական կոչում չունեցող պաշտոններ    |            |
|_____________________________________________________|____________|
|1  |Ազատ վարձու                                      |      39,682|
.__________________________________________________________________.»:
 
(հավելվածը փոփ. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)