041.0093.100212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 փետրվարի 2012 թվականի N 93-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հայաստանի Հանրապետությունում սեյսմակայուն շինարարության հիմնախնդիրների քննարկման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թվականի փետրվարի 10-ի
N 93-Ա որոշման
i
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Թադևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
(աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)
Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
գիտության պետական կոմիտեի նախագահ
Կ. Մխոյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
շինարարության քաղաքականության վարչության պետ
Լ. Քոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական
նորմավորման մեթոդաբանության վարչության պետ
Ս. Կամսարական - Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և
քաղաքաշինության վարչության քաղաքաշինական
փաստաթղթերի ձևակերպման բաժնի պետ
(համաձայնությամբ)
Է. Խաչիյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական
համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ
(համաձայնությամբ)
Գ. Ազիզյան - «Հայնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Զ. Խլղաթյան - «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն»
ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայունության
կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Մելքումյան - «Հայնախագիծ» ԲԲԸ-ի Նոր շինարարական տեխնոլոգիաների
կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)
Ռ. Ազարյան - «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի
տեղակալ (համաձայնությամբ)
Թ. Մարգարյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական
համալսարանի շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի
դոցենտ (համաձայնությամբ)
Ա. Տեր-Մարտիրոսյան - փորձագետ (համաձայնությամբ)
(կազմը փոփ. 27.07.12 թիվ 687-Ա, 03.04.13 թիվ 245-Ա որոշումներ)