Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 653-Ն ՈՐՈ ...

 

 

041.0201.130312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2012 թվականի N 201-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 653-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 505-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 11-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 12-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 653-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

i

1) վերնագիրը «ծրագրի» բառից առաջ լրացնել «և Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» բառերով, իսկ «ծրագիր» բառը փոխարինել «ծրագրերի» բառով.

i

2) 1-ին կետը «ծրագրի» բառից առաջ լրացնել «և Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» բառերով, իսկ «ծրագիր» բառը փոխարինել «ծրագրերի» բառով.

i

3) որոշման հավելվածի վերնագիրը «ծրագրի» բառից առաջ լրացնել «և Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» բառերով, իսկ «ծրագիր» բառը փոխարինել «ծրագրերի» բառով.

i

4) որոշման հավելվածի 1-ին կետը «ծրագրի» բառից առաջ լրացնել «և Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» բառերով, իսկ «ծրագիր» բառը փոխարինել «ծրագրերի» բառով.

i

5) որոշման հավելվածի 4-րդ կետը «ծրագրի» բառից առաջ լրացնել «և Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» բառերով, իսկ «ծրագիր» բառը փոխարինել «ծրագրերի» բառով.

i

6) որոշման հավելվածի 6-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) ծրագրի` հաստատված տարեկան բյուջեի և գնումների պլանի հիման վրա ապրանքների, աշխատանքների, աշխատանքների ու ծառայությունների (խորհրդատվության) գնման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ մինչև 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար արժողությամբ` հիմնարկի կողմից անցկացվող և հաստատվող մրցույթների.».

7) որոշման հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«18. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում հիմնարկի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը` ներառյալ տեխնիկական առաջադրանքը, ներկայացված մրցութային առաջարկների գնահատման մասին ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումը, առաջարկվող լրացուցիչ ծավալների հիմնավորումները, հիմնարկի կողմից հաղթող ճանաչվելու մասին որոշման նախագիծը, նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը` բացառությամբ մինչև 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար արժողությամբ` հիմնարկի կողմից անցկացվող և հաստատվող մրցույթների:»:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 7-ի «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 505-Ա որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.03.2012
N 201-Ն
Որոշում