010.0105.160715
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի հունիսի 22-ին
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ հոդվածի առաջին պարբերության և 4-րդ հոդվածի երկրորդ պարբերության «արտադրության» բառը փոխարինել «արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման)» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածում`
i
1) «թափոնների տեղադրում» հասկացության «տարածմանը» բառը փոխարինել «տարածման կանխարգելմանը» բառերով.
2) «հատուկ հատկացված տեղեր» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հատուկ հատկացված տեղեր` թափոնների գործածության համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված վայրեր` թափոնների տեղաբաշխման տեղեր, պոլիգոններ, թափոնակուտակիչներ, աղբավայրեր, համալիրներ, շինություններ, արդյունաբերական հրապարակներ, պոչամբարներ, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասեր.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«ընդերքօգտագործման թափոններ` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման, վերամշակման և հարստացման արդյունքում առաջացած մակաբացման ապարներ և այլ թափոններ.
մակաբացման ապարներ` հանքամարմինները կողքերից պարփակող և վրայից ծածկող, ինչպես նաև հանքամարմինների սահմաններում գտնվող դատարկ ապարներ և ոչ հաշվեկշռային պաշարներին դասվող օգտակար հանածոներ, որոնք ենթակա են դեպի հատուկ հատկացված տեղեր փոխադրման:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետում, 17-րդ հոդվածում և 21-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «թափոններ արտադրողներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «թափոններ առաջացնողներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Վտանգավոր թափոններ առաջացնողները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում և հաստատում են ոլորտում լիազորված մարմնի հետ համաձայնեցված թափոնների անձնագրերը:»:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարումն իրականացնում է բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը, որին թափոններ առաջացնող, վերամշակող և օգտահանող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում ներկայացնում են ռեեստրային գրանցման հաշվետվություն:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀՈԴՎԱԾ 16. ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ
1. Թափոնների հեռացման վայրերի (ինչպես գործող, այնպես էլ փակված կամ կոնսերվացված) հաշվառման և նկարագրման նպատակով բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարում է թափոնների հեռացման վայրերի ռեեստրը:
2. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման նպատակով թափոնների տեղադրման, վնասազերծման և թաղման գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին են ներկայացնում ռեեստրային գրանցման թերթիկ:
3. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի տվյալները ենթակա են ամենամյա ճշգրտման:»:
ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
16 հուլիսի 2015
ՀՕ-105-Ն