Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0432.020516

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2016 թվականի N 432-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ և 3-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 774-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիան և լիցենզիային կից ներդիրները տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 788-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ինժեներական հետազննման գործունեության լիցենզիան և լիցենզիային կից ներդիրները տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 775-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`

i

1) որոշման վերնագիրը, որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը, որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի վերնագիրը, կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 9.2-րդ, 15-րդ և 18-րդ կետերը, N 1 հավելվածի NN 2, 5, 6 ձևերը և որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված լիցենզիայի ձևը «թույլտվություն չպահանջող աշխատանքների» բառերից հետո լրացնել «և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի» բառերով.

i

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզիան և լիցենզիային կից ներդիրը (ներդիրները) տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 777-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`

i

1) որոշման վերնագիրը, որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը, որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի վերնագիրը, կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ, 14-րդ և 17-րդ կետերը, N 1 հավելվածի NN 1, 2, 5, 6 ձևերը և որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված լիցենզիայի ձևը «թույլտվություն չպահանջող աշխատանքների» բառերից հետո լրացնել «և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի» բառերով.

i

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Շինարարության իրականացման գործունեության լիցենզիան և լիցենզիային կից ներդիրը (ներդիրները) տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 25-ին` բացառությամբ սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերի 1-ին ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.04.2016
N 432-Ն
Որոշում