114.0031.120418
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                      «12»        04            2018 Թ.
                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11418108
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
 
6 ապրիլի 2018 թվականի N 31-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 172-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 i 
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի հուլիսի 8-ի «Աճուրդի անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» N 172-Ն հրամանի 1-ին կետով հաստատված կանոնակարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել կանոնակարգի 2.4., 6.2. և 6.3. կետերը,
  i 
2) կանոնակարգի 6.4 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
  i 
«6.4. Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում հաղթող ճանաչված անձի կողմից մուծված նախավճարը չի վերադարձվում և տնօրինվում է Կազմակերպչի կողմից, իսկ աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ` նույն պայմաններով:»,
  i 
3) կանոնակարգի 6.7 կետից հանել «բացառությամբ 6.3 կետում նշված դեպքի» բառերը:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վ. Գասպարյանին: