041.0741.081100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
8 նոյեմբերի 2000 թվականի N 741
 
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
1. «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
 
     Դ. Հարությունյան           - ՀՀ արդարադատության նախարար
                                  (հանձնաժողովի նախագահ)
     Վ. Խաչատրյան               - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար
     Դ. Վարդանյան               - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար
     Հ. Երիցյան                 - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
                                  ավիացիայի գլխավոր վարչության պետ
     Վ. Յաղուբյան               - իրավական հարցերով խորհրդատու
                                  (համաձայնությամբ)
(կազմը խմբ. 16.11.00 թիվ 764 որոշում)
 
i
2. Հանձնաժողովին` 2001 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ:
(2-րդ կետը փոփ. 29.12.00 թիվ 860 որոշում)