(ուժը կորցրել է 12.03.16 թիվ 149-Ա որոշում)
i
041.0003.090103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունվարի 2003 թվականի N 3-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունը հաստատելու և գործադիր մարմնի մասին» N 1678-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 24-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նախագահին` Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի անհատական կազմի ջրօգտագործողների թեկնածությունները, Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների առաջարկությամբ` նրանց` 2003 թվականի ընթացքում հիմնադրվելուց հետո, ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի լրացուցիչ հաստատմանը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
վարչական 2002 թվականի
հունվարի 9-ի N 3-Ա որոշման
i
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների
նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր
պաշտոնակատար
Գ. Մալխասյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ա. Ղահրամանյան - ՀՀ Արմավիրի մարզպետ
Ս. Սահակյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
Ռ. Աբրահամյան - ՀՀ Արարատի մարզպետ
Ա. Հարությունյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
Ֆ. Ցոլակյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման
և բնապահպանական վարչության պետ
Ա. Բաղդասարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ
Վ. Դավթյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
Ֆ. Մելիքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության
ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի
տնօրենի պաշտոնակատար
Յու. Ջավադյան - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ս. Ղազարյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան»
հիմնադրամի հիդրոտեխնիկական կառուցվածքների և
մելիորացիայի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ջրօգտագործող, ՀՀ Արմավիրի մարզ, Սարդարապատի
համայնք (համաձայնությամբ)
Ս. Մուրադյան - ջրօգտագործող, ՀՀ Արարատի մարզ, Ոսկետափի համայնք
(համաձայնությամբ)
(կազմը փոփ. 04.06.04 թիվ 361-Ա, 05.05.05 թիվ 295-Ա, 08.02.06 թիվ 78-Ա, 25.10.08 թիվ 837-Ա, 10.03.15 թիվ 188-Ա որոշումներ)