(ուժը կորցրել է 20.06.16 թիվ 588-Ն հրաման)
i
301.0016.280901
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 09 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30101154
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
26 մարտի 2001 թվականի թիվ 16
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 2000 թ. դեկտեմբերի 13-ին կատարված փոփոխությունների կապակցությամբ հրամայում եմ`
1.հաստատել ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված պետական տուրքերի գանձման և հաշվառման կարգը.
i
2. ուժը կորցրած ճանաչել Հայարտոնագրի պետի 1998 թ. մայիսի 11-ի N 24 հրամանով հաստատված «ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված պետական տուրքերի գանձման և հաշվառման կարգի մասին հրահանգը» (գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 1998 թ. մայիսի 15-ին, N 369800127):
Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր
արտոնագրային վարչության պետի
2001թ. մարտի 26-ի N 16 հրամանով
ԿԱՐԳ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ Է ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ Է ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն հրահանգը հաստատված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն և նախատեսված է կարգավորելու արդյունաբերական սեփականության օբյեկտների (գյուտեր, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ, ապրանքային նշաններ, ապրանքների ծագման տեղանուններ, ֆիրմային անվանումներ) (այսուհետ` օբյեկտ) և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների (այսուհետ` տոպոլոգիա) իրավական պահպանության հետ կապված օրենքով նախատեսված պետական տուրքերի գանձման և հաշվառման հետ կապված հարցերը:
2. Սույն հրահանգը տարածվում է ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության (այսուհետ` Հայարտոնագիր) կենտրոնական ապարատի այն կառուցվածքային ստորաբաժանումների վրա, որոնք իրականացնում են օբյեկտների կամ տոպոլոգիայի հայտերի ընդունումը, փորձաքննությունը, գրանցումը և դրանց իրավական պահպանության հետ կապված այլ գործողություններ:
3. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն օբյեկտի կամ տոպոլոգիայի իրավական պահպանության հետ կապված որևէ գործողություն կարող է կատարվել միայն համապատասխան պետական տուրքի վճարումից հետո: Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` պետական տուրքի հաշվարկման և գանձման նպատակով գործողությունների կատարման և ծառայությունների մատուցման պահ է ճանաչվում դրանց ավարտման պահը:
Հայարտոնագրի ստորաբաժանումները պետական տուրքերը գանձում են միայն անկանխիկ եղանակով:
4. Օբյեկտի կամ տոպոլոգիայի հայտ ներկայացնելու, ինչպես նաև դրա իրավական պահպանության հետ կապված որևէ այլ գործողություն կատարելու համար դիմում ներկայացնելու դեպքում հայտին կամ դիմումին կցվում է օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ բանկային հանձնարարագիրը (դրանց բնօրինակը):
5. Պետական տուրքը վճարվում է ՀՀ կենտրոնական բանկում բացված հետևյալ հաշիվներին.
ա) օբյեկտների և տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված գործողությունների համար` 900005016200 հաշվին,
բ) «Հայաստան», «հայ», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար` 900005016358 հաշվին:
6. Եթե հայտատուն մեկ անդորրագրով վճարել է տարբեր օբյեկտներին (հայտերին) վերաբերող գործողությունների համար պետական տուրքեր, ապա անդորրագրին կցվում է տվյալ օբյեկտների (հայտերի) ցանկը` նշելով յուրաքանչյուր օբյեկտի մասով պետական տուրքի չափը ըստ գործողությունների:
Այս դեպքում անդորրագրի վրա նշվում է այն հայտի համարը, որի գործին կցվում է անդորրագրի բնօրինակը (օրինակ` «բնօրինակը կցված է N հայտին» գրառման տեսքով), իսկ յուրաքանչյուր օբյեկտի գործին կցվում է վճարման անդորրագրի պատճենը և վերոհիշյալ ցանկը` տվյալ օբյեկտի առանձին նշմամբ (ընդգծմամբ):
7. Հայարտոնագրի ստորաբաժանումները պետական տուրքերի գանձումը և հաշվառումն իրականացնում են հետևյալ հետևյալ գործողությունների համար`
գյուտերի և օգտակար մոդելների փորձաքննության բաժին` գյուտերի, օգտակար մոդելների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների հայտերի ներկայացման, փորձաքննության անցկացման և արտոնագիր տալու հետ կապված` օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «դ», «ե», «է», «թ», «ժա», «ժբ», «ժթ», «ի», «իա» և «ժգ» (եթե վճարվում է «դ» կամ «թ» ենթակետով սահմանված պետական տուրքի հետ միասին), 2-րդ կետի «ա», «բ», «դ», «ե», «է», «ը», «ժե», «ժզ», «ժէ» և «թ» (եթե վճարվում է «դ» ենթակետով սահմանված պետական տուրքի հետ միասին), 7-րդ կետի «ա» և 8-րդ կետի «ա», «գ», «դ» և «ե» ենթակետերով սահմանված պետական տուրքերը,
ապրանքային նշանների, ապրանքների ծագման տեղանունների և արդյունաբերական նմուշների բաժին` ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների, արդյունաբերական նմուշների հայտերի ներկայացման, փորձաքննության անցկացման և պահպանական փաստաթղթեր տալու հետ կապված` օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի «ա», «բ», «դ», «զ», «է» (եթե վճարվում է «դ» ենթակետով սահմանված պետական տուրքի հետ միասին), «ժգ», «ժդ», «ժե» ենթակետերով, 4-րդ կետի «ա»-»գ», «զ», «է», «ժե»-»ժթ», 5-րդ կետի «ա», «բ», «ե», «զ», «ժ», «ժա» և 8-րդ կետի «ա» և «գ» ենթակետերով սահմանված պետական տուրքերը,
ֆիրմային անվանումների բաժին` ֆիրմային անվանումների գրանցման հետ կապված` օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» և 8-րդ կետի «ա» ենթակետերով սահմանված պետական տուրքերը,
պետական գրանցամատյանների բաժին` գրանցամատյանների վարման հետ կապված` օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ», «ժէ», «ժը», 2-րդ կետի «թ», «ժգ», «ժդ», 3-րդ կետի «է», «ժա», «ժբ», 4-րդ կետի «թ», «ժ», «ժդ», 5-րդ կետի «ը», «թ», «ժբ», 6-րդ կետի «գ», 7-րդ կետի «դ», 8-րդ կետի «ա», «բ», «է» և «ը» ենթակետերով սահմանված պետական տուրքերը,
արտաքին կապերի և լիցենզիաների բաժին` օբյեկտների զիջման մասին և լիցենզային պայմանագրերի գրանցման հետ կապված` օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժդ»-»ժզ», 2-րդ կետի «ժ»-»ժբ», 3-րդ կետի «ը»-»ժ», 4-րդ կետի «ժա»-»ժգ», 7-րդ կետի «բ»-»դ», 8-րդ կետի «ա» ենթակետերով սահմանված պետական տուրքերը,
բողոքարկման խորհուրդ` բողոքների և դիմումների քննարկման հետ կապված` օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «գ», «զ», «ը», «ժ», 2-րդ կետի «գ», «զ», 3-րդ կետի «գ», «ե», 4-րդ կետի «դ», «ե», «ը», 5-րդ կետի «գ», «դ», «է», 6-րդ կետի «բ» ենթակետերով սահմանված պետական տուրքերը,
որակավորման հանձնաժողով` արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննություն ընդունելու համար օրենքի 18-րդ հոդվածի 8-րդ կետի «զ» ենթակետով սահմանված պետական տուրքը,
տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին` արտոնագրային տեղեկատվության հետ կապված` օրենքի 18-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետով սահմանված պետական տուրքը:
8. Եթե արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվել է արտոնագիր տալու համար տուրքի հետ միասին, ապա պետական գրանցամատյանների բաժինը, արտոնագիր տալուց առաջ, մեկ անգամ ևս ստուգում է վճարված պետական տուրքի համապատասխանությունը օրենքով սահմանված չափին:
9. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե որևէ գործողության համար վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում օրենքի 18-րդ հոդվածով սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին Հայարտոնագրի ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:
Այս դեպքում համապատասխան նյութերն ընդունվում և գրանցվում են, իսկ հետագա գործավարությունը կատարվում է միայն պակաս վճարված պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրը Հայարտոնագիր ներկայացնելուց հետո:
10. Սույն հրահանգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված հաշվին վճարված և հայտատուի կողմից չօգտագործված պետական տուրքերը (ավել վճարված տուրք, հայտի հետ կանչման դեպքում` հետագա գործողությունների համար վճարված պետական տուրք, կամ Հայարտոնագրի կողմից մերժված գործողության կատարման համար նախապես վճարված պետական տուրք և այլն) հայտատուի դիմումի համաձայն Հայարտոնագրի ստորաբաժանումները հաշվառում են հայտատուի նշած որևէ այլ գործողության համար:
Այս դեպքում, եթե պետական տուրքը վճարվել է`
ա) համապատասխան որոշման կամ հարցման հիման վրա (օրինակ` գյուտի արտոնագիր տալու համար` արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա, ապրանքային նշանի գրանցման համար` ապրանքային նշանի գրանցման մասին որոշման հիման վրա և այլն), ապա դրա չափը պետք է համապատասխանի վճարման պահին գործող օրենքով սահմանված չափին.
բ) հայտատուի (արտոնագրատիրոջ, նշանի սեփականատիրոջ և այլն) նախաձեռնությամբ որևէ գործողություն կատարելու համար (օրինակ` լիցենզային պայմանագիր գրանցելու, արտոնագիր կամ վկայագիր ստանալու իրավունքը զիջելու մասին դիմում ներկայացնելու և այլն), ապա դրա չափը պետք է համապատասխանի համապատասխան գործողություն կատարելու մասին դիմում ներկայացնելու պահին գործող օրենքով սահմանված չափին:
11. Եթե ավել վճարված պետական տուրքի գումարը սույն հրահանգի 10-րդ կետի համաձայն օգտագործվում է արդյունաբերական սեփականության մեկ այլ օբյեկտի իրավական պահպանության հետ կապված որևէ գործողության համար, ապա այս դեպքում Հայարտոնագրի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը`
ա) անդորրագրի (բնօրինակի) վրա նշում է այն օբյեկտի (1-ին) հայտի կամ գրանցման համարը, որի նկատմամբ որևէ գործողություն կատարելու համար օգտագործված է տվյալ անդորրագրով վճարված գումարի մի մասը, նշում է 1-ին օբյեկտի իրավական պահպանության հետ կապված գործողությունների համար օգտագործված գումարի և չօգտագործված մնացորդի չափը,
բ) ստորագրում է և նշում թվականը:
Այդպիսի նշումներով անդորրագիրը կցվում է 1-ին օբյեկտի հայտի գործին, իսկ դրա պատճենը ստորաբաժանման դրոշմակնիքով` վերադարձվում է հայտատուին` հետագայում այլ գործողություն կատարելու մասին դիմումին կից ներկայացնելու համար:
12. Սույն հրահանգի 10-11-րդ կետերում նշված ավել վճարված պետական տուրքի մասին տրված փաստաթուղթը (գրառումներով անդորրագիրը) Հայարտոնագրի ստորաբաժանումներն ընդունում են որպես պետական տուրքի վճարման «բնօրինակ» անդորրագիր և, անհրաժեշտության դեպքում, կատարում են սույն հրահանգի 10-րդ կետով նախատեսված նշումները:
13. Պետության կողմից գաղտնի ճանաչված և հետագայում գաղտնազերծված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիրն ուժի մեջ պահելու համար տարեկան տուրքերը վճարվում են գաղտնազերծման օրվանից սկսած:
Այս դեպքում ոչ լրիվ տարվա համար պետական տուրքը պետք է վճարվի համամասնության սկզբունքով:
Օրինակ` գյուտի արտոնագրի գործողության ժամկետի հաշվարկման սկիզբը (այն է` հայտի ներկայացման թվականը) համարվում է 14.08.93թ. և տվյալ գյուտը գաղտնագրվել է 20.09.93թ. հինգ տարի ժամկետով: Հետագայում` 31.05.99թ. գյուտը գաղտնազերծվել է և դադարել է պետական գաղտնիք համարվելուց:
Այս դեպքում, այսինքն 31.05.99թ. ընթանում է արտոնագրի գործողության 6-րդ տարին, որի ավարտին մնում է 2 ամիս 14 օր, այսինքն մոտ 2.5 ամիս:
6-րդ տարվա տարեկան պետական տուրքի դրույքաչափը 30 բազային տուրք է, հետևապես արտոնագրատերը 2.5 ամսվա համար պետք է վճարի` բազային տուրք, հետագայում` լրիվ տարեկան դրույքաչափերով` սկսած 7-րդ տարվանից:
14. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ե» և 2-րդ կետի «ե» ենթակետերով նախատեսված` գյուտի և օգտակար մոդելի նկարագրության հրապարակման համար պետական տուրքերը գանձվում են միայն այդ օբյեկտների նկարագրությունների փաստացի ծավալից ելնելով, հաշվի առնելով նաև ամինաթթվային և նուկլեոտիդային հաջորդականությունների ցանկը (առանց հավակնության սահմանման և գծագրերի): Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով 1 էջ համարվում է 290x210մմ չափերով թերթի վրա 1,5 միջակայքով հայտատուի կողմից տպագրված տեքստը, որն ունի հետևյալ դաշտերը` վերևից, աջից, ներքևից` 20, ձախից` 25մմ: Տառատեսակն ընտրվում է այնպես, որ մեծատառերի բարձրությունը փոքր չլինի 3 միլիմետրից:
15. Գյուտի նախնական արտոնագիր կամ օգտակար մոդելի արտոնագիր տալու դեպքում, երբ Հայարտոնագրի կողմից գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրությունը չի հրատարակվում և հրապարակման համար օգտագործվում է հայտատուի կողմից ներկայացված նկարագրության պատճենը, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ե» և 2-րդ կետի «ե» ենթակետերով նախատեսված տուրքերը չեն գանձվում:
16. Եթե գյուտի հայտի ըստ էության փորձաքննության անցկացման համար որոնման աշխատանքը կատարվում է որոնման միջազգային կազմակերպության կողմից` Հայարտոնագրի պատվերով (Հայարտոնագրի կողմից այդ որոնման անցկացման անհնարինության կամ տնտեսապես աննպատակահարմարության դեպքերում), ապա որոնման համար կատարված ծախսերն իրականացվում են օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով սահմանված տուրքերի գումարների հաշվին: Այս դեպքում վճարման ենթակա պետական տուրքի չափը նվազեցվում է այդ որոնման անցկացման համար Հայարտոնագրի և որոնման միջազգային մարմնի միջև կնքված պայմանագրով նախատեսված գումարի չափով:
17. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի նախնական արտոնագիր, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի «ա»-»ե», «ժա»-»ժդ», «ժզ» (նախնական արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժէ»-»ի» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-»ե», «է»-»ժ», «ժբ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժգ»-»ժզ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-»դ», «զ»-»ը», «ժ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով),»ժա»-»ժդ» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանների (բացառությամբ կոլեկտիվ նշանի) գրանցման և վկայական ստանալու հետ կապված` սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի «ա»-»ը», «ժ», «ժա», «ժգ» (զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժդ», «ժէ»-»ժթ» ենթակետերով սահմանված պետական տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50 տոկոս զեղչով:
Ընդ որում` 1-ին կետի «ժթ», 2-րդ կետի «ժե», 3-րդ կետի «ժգ» և 4-րդ կետի «ժէ» ենթակետերով զեղչը կիրառվում է, եթե արտոնագիր (վկայական) ստանալու իրավունքը զիջողը և այդ իրավունքն ստացողը օգտվում են զեղչով պետական տուրք վճարելու արտոնությունից: Ընդ որում, եթե նրանք համարվում են տարբեր կատեգորիաների հայտատուներ, այսինքն օգտվում են զեղչի տարբեր տոկոսներից, ապա տուրքը վճարվում է զեղչման նվազագույն տոկոսով:
Օրինակ` եթե հայտատուն ֆիզիկական անձ է և օգտվում է 75% զեղչից, արտոնագիր ստանալու իրավունքը զիջում է որևէ կազմակերպության, որն ունի 61 աշխատող, ապա այս դեպքում «ժթ» ենթակետով սահմանված պետական տուրքը պետք է վճարվի 50% զեղչով, այսինքն` 7.5 բազային դրույքաչափով, քանի որ արտոնագիր ստանալու իրավունքն ստացող կազմակերպությունն օգտվում է 50% զեղչից և զեղչման նվազագույն չափը 50% է: Նույն չափի զեղչ կկիրառվեր նաև այն դեպքում, երբ այդ կազմակերպությունն արտոնագիր ստանալու իրավունքը զիջեր որևէ ֆիզիկական անձի (նույնը վերաբերում է նաև նշանի վկայական ստանալու իրավունքի զիջմանը):
18. Եթե մինչև նախնական արտոնագիր ստանալը (գյուտի պետական գրանցումը) հայտատուն դիմում է ներկայացնում ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին, ապա հայտը դիտարկվում է որպես հիմնական արտոնագրի հայտ, որի հետևանքով հայտատուն զրկվում է օրենքի 28-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված զեղչերի իրավունքից: Այս դեպքում տվյալ հայտով մինչ այդ վճարված բոլոր պետական տուրքերի զեղչված չափերը ենթակա են վերականգնման:
19. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ», «ժդ», «ժզ», «ժէ», «ժը», «ժթ», «ի» ենթակետերով սահմանված պետական տուրքերի նկատմամբ զեղչերը կիրառվում են միայն նախնական արտոնագրի մասով, հաշվի առնելով սույն հրահանգի 17-րդ կետի պահանջները:
20. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, լիցենզային պայմանագիր գրանցելու պահից սկսած հետագա տարեկան պետական տուրքերը վճարվում են լրիվ դրույքաչափերով: Այս դեպքում ոչ լրիվ տարվա համար պետական տուրքերի չափերը հաշվարկվում են այնպես, ինչպես նախատեսված է սույն հրահանգի 13-րդ կետով:
21. Եթե պետական տուրքը վճարված է օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված զեղչով, ապա վճարման անդորրագրին պետք է կցվի հայտատուի կողմից տրված տեղեկանք` աշխատողների թվաքանակի մասին: Այս դեպքում տվյալ կազմակերպության (իրավաբանական անձի) ղեկավարի ստորագրությունը պետք է վավերացվի կազմակերպության կնիքով: Եթե վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում օրենքով սահմանված չափերին, ապա կիրառվում է օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը` ծանուցագիր է ուղարկվում հայտատուին` պակաս վճարված պետական տուրքը երկամսյա ժամկետում վճարելու մասին: Այսպիսի դեպքերում աշխատողների թվաքանակի մասին տեղեկանքի բացակայությունը չի կարող հիմք ծառայել հարցման համար, այսինքն` եթե նույնիսկ վճարված պետական տուրքի գումարը հավասար է համապատասխան պետական տուրքի զեղչված դրույքաչափին, համարվում է, որ վճարված պետական տուրքը չի համապատասխանում սահմանված չափին:
22. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան արտոնագրատիրոջ կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի տալու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակումից հետո տրված յուրաքանչյուր լիցենզիայի համար դրան հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքը նվազեցվում է 10 տոկոսով, բայց 50 տոկոսից ոչ ավելի: Այսինքն, եթե այդպիսի հայտարարության հրապարակումից հետո կնքվում է մեկ լիցենզային պայմանագիր, ապա դրան հաջորդող տարվանից սկսած տարեկան պետական տուրքը վճարվում է 10 տոկոս զեղչով` մինչև նշված պայմանագրի գործողության ժամկետի ավարտը: Նմանատիպ այլ պայմանագիր կնքելու դեպքում յուրաքանչյուրի նկատմամբ կիրառվում է 10 տոկոս զեղչման պահանջը, հաշվի առնելով, որ զեղչման ընդհանուր չափը չի կարող գերազանցել 50%-ից: Այսինքն, եթե տվյալ տարվա մեջ գործում են հինգ և ավելի լիցենզային պայմանագրեր, ապա զեղչման տոկոսը մնում է անփոփոխ` 50:
23. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան գյուտի և օգտակար մոդելի նկարագրության հրապարակման համար` 5 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար սահմանված տուրքերը ենթակա են վճարման արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ:
24. Նույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան, եթե արտոնագիր տալու համար պետական տուրքը վճարվել է սահմանված ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում` օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` 50 տոկոսով ավելացված դրույքաչափով, ապա դրա հետ մեկտեղ վճարման ենթակա այլ պետական տուրքերի (օրինակ` նկարագրության հրապարակման համար և արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրքերի) դրույքաչափերը չեն փոխվում:
25. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետի համաձայն, վճարված պետական տուրքը ենթակա է վերադարձման, եթե մինչև համապատասխան գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման ավարտման պահը, պետական տուրք վճարողը հրաժարվում է համապատասխան ծառայություններ ստանալուց կամ գործողություններ կատարելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրք գանձող մարմնի կողմից, սահմանված կարգով, արդեն սկսվել է տևական բնույթ կրող համապատասխան գործողության կատարումը կամ ծառայության մատուցումը: Տևական բնույթ կրող գործողություն է ճանաչվում գյուտի ըստ էության փորձաքննությունը, ապրանքային նշանի փորձաքննությունը, ապրանքի ծագման տեղանվան փորձաքննությունը, որոնք սկսված են համարվում հայտը (կամ գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը) քննարկման ընդունելու մասին փաստաթուղթը (համապատասխան ստորաբաժանման որոշում, տեղեկանք, ծանուցագիր և այլն) հայտատուին կամ համապատասխան շահագրգիռ անձին հանձնելու կամ առաքելու պահից:
26. Հայարտոնագրի ստորաբաժանումները գանձված տուրքերի հաշվառումն իրականացնում են ըստ տուրքերի վճարման անդորրագրերի ստացման թվականի և յուրաքանչյուր ամսվա համար, մինչև հաջորդ ամսվա 10-ը, գանձված տուրքերի մասին ամփոփ տվյալներ են ներկայացնում ֆինանսատնտեսական բաժին` համապատասխան իրավասու մարմիններ հաշվետվություն ներկայացնելու համար:
27. Օբյեկտների լիցենզային կամ զիջման պայմանագրերի գրանցման համար գանձված տուրքերի հաշվառումն իրականացվում է արտաքին կապերի և լիցենզիաների բաժնի կողմից` ըստ գրանցամատյանում համապատասխան գրառման թվականի:
28. Լիցենզային կամ զիջման պայմանագրի գրանցման հետ կապված պետական գրանցամատյաններում կատարվող գրառումների համար պետական տուրքեր չեն գանձվում:
29. Պահպանական փաստաթղթի սեփականատիրոջ դիմումի համաձայն պետական գրանցամատյաններում և համապատասխան պահպանական փաստաթղթի մեջ յուրաքանչյուր փոփոխություն կատարվում է միայն դրա համար սահմանված պետական տուրքի վճարման դեպքում: Մի քանի փոփոխություն կատարելու մասին դիմում ներկայացնելու դեպքում, պետական տուրքերը վճարվում են յուրաքանչյուր փոփոխության համար առանձին հաշվարկից ելնելով:
Պահպանական փաստաթղթի սեփականատիրոջ բաժանման (դրա մի մասի առանձնացման) կամ այլ իրավաբանական անձի հետ նրա միաձուլման հետևանքով սեփականատիրոջ փոփոխությունը դիտվում է որպես գրանցամատյանում և համապատասխան պահպանական փաստաթղթի մեջ կատարվող մեկ փոփոխություն, որը ենթադրում է տվյալ սեփականատիրոջ անվանման և հասցեի փոխարինումը նոր սեփականատիրոջ անվանմամբ և նրա հասցեով:
30. Տուրքերի վճարման անդորրագրերը պահպանվում են համապատասխան օբյեկտի «գործի» թղթապանակում, իսկ տվյալները` էլեկտրոնային հիմնապաշարներում:
31. Արտոնագրային տեղեկատվության և այլ գործողությունների համար գանձվող պետական տուրքերը հաշվառում են հետևյալ կերպ`
ա) տեղեկատվության յուրաքանչյուր էջի համար տեղեկատվական նյութերի հանձնումն իրականացվում է միայն ըստ Հայարտոնագրի համապատասխան բաժիններում գրանցված դիմումների, որոնց կցվում են սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագրերը:
բ) մնացած գործողությունները կատարվում են գրավոր դիմումների (դրանք գրանցվում են ընդհանուր բաժնում) կամ միջազգային պայմանագրերի համաձայն:
Եթե գործողությունը կատարվում է գրավոր դիմումի համաձայն, պետական տուրքի վճարման անդորրագիրը կցվում է դիմումին:
Եթե գործողությունը կատարվում է միջազգային պայմանագրի շրջանակներում, ապա պետական տուրքի վճարման անդորրագիրը կցվում է տվյալ օբյեկտի հայտի նյութերին: