Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆ ...

 

11.02.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 5-րդ մասում`

1) «նշանակման» բառը փոխարինել «նշանակումից հետո` եռօրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահի կողմից Խորհրդի անհատական կազմը հաստատելու» բառերով.

2) «չնշանակվելու դեպքում» բառերից հետո լրացնել «եռօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահի կողմից Խորհրդի անհատական կազմը հաստատելու օրվանից» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 10.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի 5-րդ կետի «ա» ենթակետը «թեկնածուի» բառից հետո լրացնել «` Հանձնաժողովի անդամի պաշտոնի համար անհրաժեշտ» բառերով.

2) 1-ին մասի 7-րդ կետը «անցկացմանը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մրցույթի արդյունքներին» բառերով.

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 10.2-րդ հոդվածում`

1) 12-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու կամ կրկին ներկայացված փաստաթղթերը անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում Խորհուրդը եռօրյա ժամկետում կայացնում է որոշում հայտի ընդունումը մերժելու մասին, և այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմն էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցում է հավակնորդին: Մրցութային խորհրդի` հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը հավակնորդը կարող է դատական կարգով բողոքարկել մերժումն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելու դեպքում հավակնորդը կարող է մասնակցել մրցույթին: Հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հավակնորդն առանց նոր հայտ ներկայացնելու շարունակում է մասնակցել մրցույթին, իսկ եթե մրցույթն ավարտվել է,մասնակցում է նոր մրցույթի: Հայցը մերժվելու դեպքում հավակնորդը դուրս է մնում մրցույթից, իսկ եթե մասնակցել է որևէ փուլի, համարվում է չմասնակցած` անկախ արդյունքից:».

2) 25-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 4. Օրենքի 10.3-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Խորհուրդը Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու ընտրելու վերաբերյալ իր որոշումը, իսկ սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 24-րդ մասով նախատեսված դեպքում Հանձնաժողովի անդամների պաշտոնում թեկնածուներ ընտրելու վերաբերյալ իր որոշումը և թեկնածուների ցուցակը, ինչպես նաև սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի միջոցով ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերին կից ներկայացվում են Խորհրդի նիստերի արձանագրությունները և որոշումները, իսկ անհրաժեշտության դեպքում` մրցույթի ընթացքում ներկայացված այլ փաստաթղթեր:»:

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահն ընդունում է 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար ձևավորվող մրցութային խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին իրավական ակտ:

3. Ազգային ժողովի նախագահը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի` 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու նպատակով մրցույթն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով հայտարարում է Ազգային ժողովի նախագահի կողմից մրցութային խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին իրավական ակտը հրապարակելուց և մրցութային խորհրդի անդամներին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից հետո` 60 օրվա ընթացքում:

4. Ազգային ժողովի խորհուրդը, Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը և Փաստաբանների պալատը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի` 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար ձևավորվող մրցութային խորհրդի նոր անդամ չեն նշանակում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. փետրվարի 9
Երևան
ՀՕ-25-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 19.01.2021
N ՀՕ-25-Ն օրենք