01.07.2022 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
     i 
Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 108.1-ին հոդվածում`
1) վերնագրի «լիազորությունների» բառը փոխարինել «պաշտոնավարման» բառով.
2) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի պաշտոնավարման` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցման պահից մինչև պաշտոնավարման կասեցման վերացումը նրա աշխատատեղը (պաշտոնը) պահպանվում է, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում վճարվում է նաև ամսական հատուցում` հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը` մնացած վճարումը կատարելով քրեական վարույթի` ռեաբիլիտացնող հիմքով ավարտի դեպքում:
2. Մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի պաշտոնավարման կասեցման ընթացքում նա չի կարող օգտվել իր ամենամյա արձակուրդի իրավունքից:».
3) 3-րդ մասի «Լիազորությունների» բառը փոխարինել «Պաշտոնավարման» բառով.
 
    i 
Հոդված 2. Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի վերնագրում, 1-ին և 4-րդ մասերում «կալանավորումը» բառը փոխարինել «կալանքը» բառով:
 
   i 
Հոդված 3. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «152-րդ հոդվածով սահմանված կարգով կասկածյալի կամ» բառերը փոխարինել «126-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով, «քրեական գործի» բառերը` «քրեական վարույթի» բառերով, «ոչ արդարացնող» բառերը` «ոչ ռեաբիլիտացնող» բառերով:
 
| Հոդված 4. | 
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ | 
 
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
  i 
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի լիազորությունների` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցման դեպքերի նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:
 
| 
 Հայաստանի Հանրապետության Նախագահ  | 
Վ. Խաչատուրյան | 
| 
  2022 թ. հունիսի 27 Երևան ՀՕ-157-Ն
  | 
 | 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հունիսի 2022 թվական: