Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻ ...

 

18.11.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «անցնող» բառից հետո լրացնել «կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա. 1-ին կետի «բ» ենթակետը «զինծառայողին» բառից հետո լրացնել «կամ թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող» բառերով,

բ. 2-րդ կետի «բ» և «ե» ենթակետերը «զինծառայողի» բառից հետո լրացնել «կամ թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող» բառերով.

2) 5-րդ մասի 1-ին կետի առաջին նախադասությունը «ավարտից» բառից հետո լրացնել «կամ, սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն, հատուցման գումարները վճարված համարվելուց կամ վճարումը դադարեցվելուց» բառերով.

3) 6-րդ մասի`

ա. առաջին նախադասությունը «ապա» բառից հետո լրացնել «հաշվարկվում է» բառերով, իսկ նույն նախադասության «վերահաշվարկվում է` Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով» բառերը հանել,

բ. երկրորդ նախադասության «վերահաշվարկի» բառը փոխարինել «հաշվարկի» բառով,

գ. 2-րդ կետը «ապա» բառից հետո լրացնել «Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով» բառերով, իսկ նույն կետը «տարբերությունը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, այս դեպքում հատուցման գումարների վճարումը դադարեցվում է սույն կետում նշված տարբերությունը շահառուին (շահառուներին) վճարելու դեպքում, իսկ ամսական հավասար վճարի չափը սահմանվում է նոր Հատուցման դեպքի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված ամսական հավասար վճարի չափով:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «արտակարգ իրավիճակների նախարարությունը կամ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կամ Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 15. Դրոշմանիշային վճարն ինքնուրույն վճարելը

 

1. Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն` հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն` մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

2. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մայիսի 1-ը ներառյալ, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ, հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման համապատասխան բազաները:»:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. նոյեմբերի 16
Երևան
ՀՕ-328-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 նոյեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 25.10.2023
N ՀՕ-328-Ն օրենք