Սեղմել Esc փակելու համար:
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈ ...

 

01.01.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին

 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի «այսուհետ` Օրենք» 1-ին հոդվածում`

1) 1-ին մասից հանել «և հարկադիր աճուրդների» բառերը.

2) 5-րդ մասից հանել «, բացառությամբ հարկադիր աճուրդների կազմակերպման դեպքերի» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն օրենքը չի տարածվում կատարողական վարույթներով անցկացվող հարկադիր աճուրդների վրա:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «հարկադիր և» բառերը:

 

i

Հոդված 3. Օրենքի 4-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 4. Օրենքի 35.5-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդների» բառերը:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

2. Հարկադիր (էլեկտրոնային) աճուրդն անցկացվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 4-րդ գլխի կանոններով, եթե հարկադիր (էլեկտրոնային) աճուրդն անցկացվում է այնպիսի կատարողական վարույթով, որի նկատմամբ, ըստ «Կատարողական վարույթի մասին» օրենքի անցումային դրույթների, կիրառվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը:

(5-րդ հոդ. փոփ. 29.05.25 ՀՕ-146-Ն օրենք)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. մայիսի 3
Երևան
ՀՕ-199-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 11.04.2024
N ՀՕ-199-Ն օրենք