ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 մայիսի 2025 թվականի N 393-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 698-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 698-Լ որոշման հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 11-րդ կետի`
i
ա. 28-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ`
«28) բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների վաճառքի շուկաների պահանջների, պահանջարկի և արտադրանքի համապատասխանության հետազոտում, եկամտաբեր գործարքների խթանում, վաճառքի իրականացման գործարար ծրագրերի և ռազմավարության մշակում, վաճառքի թիմերի ձևավորում և ղեկավարում.»,
բ. 36-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ`
«36) տեխնոլոգիական ոլորտում նորարարական գաղափարների գեներացման, ստարտափների ձևավորման, մարդկային կապիտալի զարգացման և տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորման ու զարգացման ծրագրերի մշակում և վերջիններիս իրականացման ապահովում, ինչպես նաև մշտադիտարկում.».
2) հավելվածով սահմանված` նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` գիտատեխնիկական վարչությունն անվանափոխել տիեզերական և գիտատեխնիկական գործունեության վարչության,
բ. նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` շուկայի զարգացման վարչությունն անվանափոխել շուկայի հետազոտության և զարգացման վարչության,
գ. նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` հասարակության հետ կապերի բաժինն անվանափոխել հասարակայնության հետ կապերի բաժնի.
3) հավելվածով սահմանված` նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը`
ա. նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող` ծրագրերի և բարձր տեխնոլոգիաների վարչությունները միաձուլել և ստեղծել տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչություն:
i
2. Հավելվածի 32-րդ և 33-րդ կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ`
«32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) թվայնացման վարչություն.
2) տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչություն.
3) կապի և փոստի վարչություն.
4) շուկայի հետազոտության և զարգացման վարչություն.
5) տիեզերական և գիտատեխնիկական գործունեության վարչություն:
33. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) ֆինանսատնտեսագիտական վարչություն.
2) իրավաբանական վարչություն.
3) գործերի կազմակերպման վարչություն.
4) միջազգային համագործակցության վարչություն.
5) անձնակազմի կառավարման բաժին.
6) լիցենզավորման և թույլտվությունների բաժին.
7) գնումների բաժին.
8) առաջին բաժին.
9) զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին.
10) հասարակայնության հետ կապերի բաժին.
11) ներքին աուդիտի բաժին:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. մայիսի
Երևան