ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1973-Ն
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՅԴ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՅԴ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԵՂԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 64-րդ կետը, 10-րդ հոդվածը, 11-րդ հոդվածի 7-րդ մասը, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ` համաձայն N 2 հավելվածի.
3) բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և հիվանդությունների ցանկերում ընդգրկված շահառուներին, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկերում ընդգրկված շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հրապարակային օֆերտայի պայմանագրի շրջանակում տրամադրվող դեղերի փոխհատուցման կարգը` համաձայն N 4 հավելվածի.
5) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրական փաթեթում ներառված դեղերի ծախսերի հատուցման կարգը` համաձայն N 5 հավելվածի.
6) ապահովագրական փաթեթում ներառված հատուցման ենթակա (այդ թվում` համավճարով) դեղերի ցանկը` համաձայն N 6 հավելվածի:
2. Սահմանել, որ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերը) հիմք են հանդիսանում սույն որոշմամբ սահմանված դեղեր ստանալու համար: Այս դեպքում`
1) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում և դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, ինչպես նաև այդ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշումն ուժն կորցրած ճանաչելու մասին» N 642-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշման N 4 հավելվածի 8-րդ կետի 4-րդ և N 5 հավելվածի 8-րդ կետի 4-րդ պարբերության շահութաբերության գործակիցը (ՇԳ) հաշվարկելու համար անհրաժեշտ տվյալները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 20-ը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ սույն որոշման 6-րդ կետի:
6. Սույն որոշման`
1) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատվող N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ ենթակետերով, 2-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված շահառուների մասով դեղերի հատուցումն իրականացվելու է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված բնակչության խմբերի համար` «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի ուժի մեջ մտնելու և սույն որոշման N 5 հավելվածով հաստատված հատուցման կարգի ամբողջական գործարկման պահից.
2) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատվող N 1 հավելվածի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով և 3-րդ կետով սահմանված` 65 և բարձր տարիքի շահառուների մասով դեղերի հատուցումն իրականացվելու է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված բնակչության խմբերի համար` «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի ուժի մեջ մտնելու և սույն որոշման N 5 հավելվածով հաստատված հատուցման կարգի ամբողջական գործարկման պահից:
7. Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի և N 4 հավելվածի գործողությունը տարածվում է 2025 թվականի դեկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա` սույն որոշման N 1 հավելվածի մասով հաստատված բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին:
8. Սահմանել, որ սույն որոշմամբ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին վերապահված գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալությունը` մինչև հիմնադրամի պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. դեկտեմբերի 29
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2025 թվականի դեկտեմբերի 25-ի
N 1973-Ն որոշման
ՑԱՆԿ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ, ՈՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԴԵՂԵՐԸ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ
1. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են լրիվ փոխհատուցմամբ`
1) ֆունկցիոնալության խորն աստիճանի, ֆունկցիոնալության ծանր աստիճանի և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք.
2) հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան).
3) հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.
4) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան).
5) բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ.
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.
7) հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան).
8) մինչև 7 տարեկան երեխաներ.
9) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ կամ, «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամներ.
10) արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձինք.
11) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած, այդ թվում` ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հավաքագրված և մշակված (բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ նույնականացված)` 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձինք.
12) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությունում սանձազերծած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձինք` զինծառայողներ և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցներ (կամավորներ).
13) քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անձինք:
2. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են մասնակի փոխհատուցմամբ` 50 տոկոս զեղչով`
1) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.
2) բռնադատվածներ.
3) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ.
4) միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում` իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ.
5) միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):
3. Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են մասնակի փոխհատուցմամբ` 30 տոկոս զեղչով:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2025 թվականի դեկտեմբերի 25-ի
N 1973-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ
1. Տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր)
2. Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)
3. Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)
4. Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)
5. Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)
6. Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը` արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)
7. Պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր)
8. Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ` պրոթեզավորումից հետո)
9. Մալարիա (հակամալարիային դեղեր)
10. Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)
11. Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)
12. Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)
13. Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր)
14. Հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր)
15. Վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն (հակավիրուսային դեղեր)
16. Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (դեղեր)
17. Առաջնային իմունոդեֆիցիտ (դեղեր)
18. Կավասակիի հիվանդություն (դեղեր)
19. Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշեր (դեղեր)
20. Ցրված սկլերոզ (դեղեր)
21. Անհաս նորածինների դեղեր
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2025 թվականի դեկտեմբերի 25-ի
N 1973-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են սույն որոշման N 1 հավելվածում նշված բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին (այսուհետ` շահառու) անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերի (այսուհետ` դեղեր) փոխհատուցման (ֆինանսավորման) մեխանիզմների սահմանման առանձնահատկությունները, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների (այսուհետ` ԱԱՊ կազմակերպություն), վերջիններիս հետ պայմանագրեր կնքած կազմակերպությունների միջոցով դեղերի` դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ հատկացնելու, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, սահմանված հիվանդությունների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղերի ձեռքբերման և հատկացման հետ կապված հարաբերությունները:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2. Սույն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, կենտրոնացված կարգով, իրականացվում է դեղերի ձեռքբերում` նախատեսված 15 ամիսների համար` գործող գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
3. Սույն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` ԱԱՊ կազմակերպությունների, հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպությունների միջոցով` համաձայն բաշխացուցակների, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններով:
4. Սույն որոշման N 1 հավելվածի` բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից սահմանված հիմնական դեղերի ցանկում ներառված դեղերը հատկացվում են սույն որոշման N 4 հավելվածով հաստատված կարգով, բացառությամբ թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, որոնք Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԱԱՊ կազմակերպությունները հատկացնում են իրենց կազմում գործող կամ գնումների գործընթացում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) կողմից ներկայացված և պայմանագրերով սահմանված դեղատան (դեղատների) միջոցով (այսուհետ` դեղատուն):
5. Շահառուներին հատկացվող դեղերի արժեքի լրիվ փոխհատուցումն իրականացվում է ԱԱՊ կազմակերպությունների կողմից, իսկ մասնակի փոխհատուցման դեպքում` ԱԱՊ կազմակերպությունների կողմից, դեղատան հետ կնքված պայմանագրերի միջոցով: ԱԱՊ կազմակերպությունները հաջորդ տարվա իրենց կարիքների համար գնման ընթացակարգերը կազմակերպում և իրականացնում են ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների համաձայն` շահառուներին դեղերով անընդհատությունն ապահովելու նպատակով:
6. Լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ հատկացված դեղերի ձեռքբերումը ԱԱՊ կազմակերպություններն իրականացնում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Գնման ընթացակարգ իրականացնելիս` տեխնիկական բնութագիրը կազմելիս, սահմանվում է սպասարկման տարածքում գործող` մինչև 5 կմ շառավղով հեռավորության վրա դեղատների գտնվելու պահանջը, իսկ մինչև 5 կմ շառավղով հեռավորության վրա դեղատան բացակայության հիմքով գնման ընթացակարգը չկայանալու դեպքում հայտարարվում է նոր գնման ընթացակարգ` սահմանելով սպասարկման տարածքում գործող` մինչև 15 կմ շառավղով հեռավորության վրա դեղատների գտնվելու պահանջը:
7. Գնման ընթացակարգի արդյունքում առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը որակավորումը հիմնավորող փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև իր կողմից առաջարկվող դեղատան մասին տեղեկատվություն (անվանումը, գտնվելու հասցեն, եթե առաջարկվող դեղատունը չի հանդիսանում հաղթող ճանաչված մասնակցի դեղատան մասնաճյուղ, ապա ներկայացնում է համատեղ գործունեության պայմանագիր): Տեղեկատվության հիման վրա գնահատվում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված հայտը: ԱԱՊ և հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքված պայմանագրում նշվում է դեղատան վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը:
8. ԱԱՊ կազմակերպության կողմից դեղի դուրսգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված` հիմնական դեղերի ցանկին համապատասխան:
9. ԱԱՊ կազմակերպությունը կամ դեղատունը դեղատոմսի հիման վրա դեղը հանձնում է շահառուին:
10. ԱԱՊ կազմակերպության կողմից դեղատոմսերի գրման, դեղերի բացթողման, հատկացման, ԱԱՊ կազմակերպությունում կամ դեղատանը դեղատոմսերի պահպանման կարգը և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի ձևերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշմամբ:
11. ԱԱՊ կազմակերպությունը կարող է դեղեր ձեռք բերել և պացիենտներին անվճար հատկացնել բժշկական հաստատության դեղատնից, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` գլխավոր (ավագ) բուժքրոջ միջոցով:
12. Յուրաքանչյուր ամսվա վերջում դեղատան կողմից ամփոփվում է անվճար և զեղչով տրված դեղերի փաստացի ծախսը, և ամփոփ տվյալները ներկայացվում են ԱԱՊ կազմակերպությանը:
13. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված, ինչպես նաև անմիջապես առողջապահական կազմակերպությունների անունով այլ մարդասիրական խողովակներով ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր պացիենտներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից:
14. Անվճար պայմաններով դեղերի հատկացման ժամանակ առաջնահերթություն տրվում է որպես մարդասիրական օգնություն ստացված դեղերին` ելնելով դրանց պիտանիության ժամկետներից:
15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի սպառման և (կամ) գնման և (կամ) մատակարարման ընդհատման դեպքում պացիենտների բուժման շարունակականության և անընդհատության ապահովման նպատակով ԱԱՊ կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր հանձնարարականով, պետք է ձեռք բերեն և անվճար ապահովեն պացիենտներին:
3. ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ) ՄԵԽԱՆԻԶՄԸ
16. Սույն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ձեռք բերվող դեղերի փոխհատուցումն իրականացվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծրագրի շրջանակում:
17. Շահառուներին հատկացված դեղերի փոխհատուցումն իրականացվում է սույն որոշման N 4 հավելվածով հաստատված կարգով, իսկ թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի փոխհատուցումն իրականացվում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԱԱՊ կազմակերպությունների միջև կնքվող պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հրապարակային օֆերտայի պայմանագրի շրջանակներում:
18. Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԱԱՊ կազմակերպության կողմից շահառուներին հատկացված դեղերի մասով հրապարակային օֆերտայի պայմանագրով սահմանված կարգով հաշվետվությունները ներկայացվում են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ:
19. Սույն կարգի 18-րդ կետում նշված հաշվետվություններն առնվազն ներառում են տեղեկատվություն փաստացի հատկացված դեղերի առևտրային և համընդհանուր անվանումների, քանակների և փոխհատուցման ենթակա գումարի չափի վերաբերյալ:
20. Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԱԱՊ կազմակերպությունը դեղատներին մատակարարված թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի համար վճարումները կատարում է վերջիններիս միջև կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի դրույթների համաձայն:
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2025 թվականի դեկտեմբերի 25-ի
N 1973-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով կարգավորվում է սույն որոշման N 1 հավելվածում նշված շահառուներին (այսուհետ` շահառու) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող արտահիվանդանոցային պայմաններում բուժման և դրանց շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով դեղերի (այսուհետ` փոխհատուցվող դեղեր) փոխհատուցման կարգը:
2. Սույն կարգի համաձայն փոխհատուցման ենթակա են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից սահմանված հիմնական դեղերի ցանկում ներառված դեղերը` համաձայն սույն հավելվածի ձևաչափ 1-ում նշված պարտադիր տվյալների:
3. Փոխհատուցումն իրականացվում է դեղի համընդհանուր անվանման խմբին և այդ խմբում ընդգրկված առևտրային անվանումներին համապատասխան` դեղերի համար դեղի հենակետային գինը, փոխհատուցման գինը և փոխհատուցման առավելագույն չափը սույն կարգով սահմանված մեթոդաբանության հիման վրա հաշվարկելու միջոցով:
4. Փոխհատուցվող դեղերի փոխհատուցման գինը և փոխհատուցման առավելագույն չափը հաշվարկվում են ինքնաշխատ եղանակով և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է լիազոր մարմնի կայքէջում, դեղատների կողմից շահառուներին ներկայացվող տեղեկատվական բնույթի նյութերում մինչև յուրաքանչյուր հաշվարկին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը:
5. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամն իրականացնում է փոխհատուցվող դեղերի ցանկում ներառված դեղերի հենակետային գների մշտադիտարկումը, վերլուծությունը, համադրումը` սույն հավելվածի Ձևաչափ 4-ով հաստատված երկրների դեղերի շրջանառության մեջ առկա դեղերի գների հետ:
6. Օրացուցային տարվա ընթացքում դեղի հենակետային գինը, փոխհատուցման գինը և փոխհատուցման առավելագույն չափը կարող են վերանայվել ոչ ավելի քան երկու անգամ:
2. ԴԵՂԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԳՆԻ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՆԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
7. Դեղի հենակետային գինը հաշվարկվում է յուրաքանչյուր դեղի համընդհանուր անվանման համապատասխան` համաձայն դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի, հետևյալ բանաձևով.

ԴՀԳ-ը` դեղի հենակետային գինն է` ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,
ԴՆԳn-ը - ըստ դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի նախորդ 12 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ներմուծման գինն է,
ԴՆՔn-ը - ըստ դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի նախորդ 12 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ներմուծման գնին համապատասխան դեղի միավոր քանակն է,
ԴՆՔs-ը - ըստ դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի նախորդ 12 ամիսների ընթացքում ընդամենը ներմուծման քանակն է,
ՀՏ - դեղի ներմուծման հավաստագիր տալու համար գանձվող պետական տուրքը և ավելացված արժեքի հարկը` գործակցի տեսքով:
8. Դեղի փոխհատուցման գինը հաշվարկվում է դեղի հենակետային գնի նկատմամբ հարկային մարմնի կողմից տրամադրված դեղերի մեծածախ իրացման և դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների` նախորդ 5 տարիների շահութաբերության միջին չափին համապատասխան գործակցի կիրառմամբ` հետևյալ բանաձևով.
ԴՀատԳ = ԴՀԳ * ՇԳ, որտեղ`
ԴՀատԳ - դեղի փոխհատուցվող գինն է, ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,
ԴՀԳ - դեղի հենակետային գինն է, ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,
ՇԳ - գործակից, որը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից նախորդ 5 տարիների համար տրամադրված` յուրաքանչյուր հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով «Դեղերի մեծածախ առևտուր (G46.46.2)» և «Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում (G47.73)» գործունեության տեսակներից որևէ մեկը 100 տոկոս մասնաբաժնով հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ ժամանակահատվածում հայտարարագրած հարկվող շահույթի գումարի (շահութահարկի հաշվարկ, 87 տող) և համախառն եկամտի (շահութահարկի հաշվարկի 41 տող) տոկոսային հարաբերակցության հիման վրա ստացված միջին թվաբանական մեծությունից ելնելով:
9. Տեղական արտադրության դեղերի փոխհատուցման գինը հաշվարկվում է դեղի տեղական արտադրողի կողմից լիազոր մարմնին ներկայացված կամ հայտարարված գործարանային գնի նկատմամբ հարկային մարմնի կողմից տրամադրած դեղերի մեծածախ իրացման և դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների` նախորդ 5 տարիների շահութաբերության միջին չափին համապատասխան գործակցի կիրառմամբ` հետևյալ բանաձևով.
ՏԴՀատԳ = ՏԴԳԳ * ՇԳ, որտեղ`
ՏԴՀատԳ - Տեղական արտադրության դեղի հատուցվող գինն է ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,
ՏԴԳԳ - Տեղական արտադրության դեղի լիազոր մարմնին ներկայացված գործարանային գինն է ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,
ՇԳ - գործակից, որը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից նախորդ 5 տարիների համար տրամադրված` յուրաքանչյուր հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով «Դեղերի մեծածախ առևտուր (G46.46.2)» և «Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում (G47.73)» գործունեության տեսակներից որևէ մեկը 100 տոկոս մասնաբաժնով հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ ժամանակահատվածում հայտարարագրած հարկվող շահույթի գումարի (շահութահարկի հաշվարկ, 87 տող) և համախառն եկամտի (շահութահարկի հաշվարկի 41 տող) տոկոսային հարաբերակցության հիման վրա ստացված միջին թվաբանական մեծությունից ելնելով:
10. Դեղի փոխհատուցման առավելագույն չափը հաշվարկվում է դեղի համընդհանուր անվանման, դեղաձևի և դեղաչափի համար` դեղերի հենակետային գների և ներմուծման ծավալների միջին կշռված չափով` հետևյալ բանաձևով.

ԴՀԱՉ-ը` դեղի փոխհատուցման առավելագույն չափն է ըստ համընդհանուր անվանման, դեղաձևի և դեղաչափի,
ԴՀԳn-ը` տվյալ համընդհանուր անվանմանը, դեղաձևին և դեղաչափին համապատասխան դեղերի հենակետային գներն են` ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,
ԴՍՔn-ը` տվյալ համընդհանուր անվանմանը, դեղաձևին և դեղաչափին համապատասխան դեղերի նախորդ 12 ամիսների ընթացքում սպառման քանակն է,
ԴՍՔs-ը` նախորդ 12 ամիսների ընթացքում տվյալ համընդհանուր անվանմանը, դեղաձևին և դեղաչափին համապատասխան դեղերի սպառման ընդհանուր քանակն է,
ՇԳ - գործակից, որը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից նախորդ 5 տարիների համար տրամադրված` յուրաքանչյուր հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով «Դեղերի մեծածախ առևտուր (G46.46.2)» և «Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում (G47.73)» գործունեության տեսակներից որևէ մեկը 100 տոկոս մասնաբաժնով հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ ժամանակահատվածում հայտարարագրած հարկվող շահույթի գումարի (շահութահարկի հաշվարկ, 87 տող) և համախառն եկամտի (շահութահարկի հաշվարկի 41 տող) տոկոսային հարաբերակցության հիման վրա ստացված միջին թվաբանական մեծությունից ելնելով:
11. Մեկից ավելի համընդհանուր անվանում ունեցող բաղադրությամբ դեղի հենակետային գնի, հատուցման գնի և հատուցման առավելագույն չափի հաշվարկումն իրականացվում է սույն կարգի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված կարգով` որպես դեղի համընդհանուր անվանում սահմանելով դեղի բաղադրության մեջ առկա բոլոր բաղադրամասերը, իսկ միատեսակ բաղադրամասերից բաղկացած կոմբինացիայի բացակայության դեպքում` ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող բաղադրամասը:
3. ԴԵՂԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԳՆԻ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՆԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Փոխհատուցվող դեղերի ցանկում ամենամեծ գումարային ծավալ ունեցող թվով 50 առևտրային անվանմամբ դեղերի հենակետային գների հաշվարկի համար Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղի ներմուծման (CIP) գինը կարող է համեմատվել սույն հավելվածի Ձևաչափ 4-ում նշված երկրների մեծածախ գնի հետ` ըստ փոխհատուցվող դեղերի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի: Որպես համեմատելի գին է ընդունվում երկրների աճման կարգով դասավորված գների ցանկում երրորդ գինը:
13. Հենակետային գնի դրամով արտահայտությունը հաշվարկվում է ներկրման հաշիվ-ապրանքագրերի արտարժութային գինը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքին համապատասխան վերահաշվարկելու միջոցով` հաշվարկման օրը:
14. Բացի Ձևաչափ 4-ում նշված երկրների դեղի գնի հետ համեմատելու գործընթացից, փոխհատուցվող դեղի հենակետային գնի սահմանման ժամանակ կարող է հաշվի առնվել նաև`
1) դեղի փոխհատուցման առավելագույն չափի հաշվարկում ներառված դեղի` հաշվարկման օրվան հաջորդող վեց ամիսների ընթացքում ներմուծման գների այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են բերել փոխհատուցման առավելագույն չափի 10 տոկոսից ավելի փոփոխության.
2) դեղի փոխհատուցման առավելագույն չափի հաշվարկում ներառված դեղի` հաշվարկման օրվան հաջորդող վեց ամիսների ընթացքում դեղի ներմուծման ժամանակ օգտագործվող հիմնական արտարժույթների փոխարժեքի այնպիսի փոփոխությունը, որը կարող է բերել փոխհատուցման առավելագույն չափի 10 տոկոսից ավելի փոփոխության.
3) շուկայում առկա համընդհանուր անվանմամբ դեղի սահմանափակ հասանելիության պարագայում, երբ այլ փոխարինող դեղերի գների տատանումների արդյունքում փոխհատուցման առավելագույն չափի տարբերությունը կազմում է 10 տոկոսից ավելի
4) ներմուծման լոգիստիկ ծախսերի հաշվառման արդյունքում ըստ տրանսպորտային ծախսերի մեծության տարբերությունը` կապված արտահանվող երկրից:
15. Այն դեպքում, երբ տվյալ համընդհանուր անվանմանը համապատասխան դեղերի ապահովումն անհնար է, լիազոր մարմինն այդ առևտրային անվանումների մասով կարող է կատարել փոխհատուցման գնի ավելացում մինչև 5 տոկոսի չափով: Ընդ որում` գործընթացը կարող է կրկնվել այնքան, մինչև առկա լինի տվյալ համընդհանուր անվանմանը համապատասխան առնվազն մեկ դեղ:
4. ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
16. Դեղերի հատկացումը շահառուներին իրականացվում է առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշմամբ սահմանված կարգով գրված դեղատոմսի հիման վրա, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում շահառուի ամբուլատոր բժշկական քարտում:
17. Դեղի դուրսգրումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից հաստատված և հրապարակված փոխհատուցվող դեղերի ցանկին համապատասխան:
5. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
18. Դեղատունը դեղը տրամադրելիս էլեկտրոնային առողջապահական համակարգում մուտքագրում է դեղի տրամադրման վերաբերյալ տեղեկությունը, այդ թվում` համավճարի չափի մասին:
19. Դեղատան կողմից ներկայացվող տվյալներն առնվազն ներառում են տեղեկություն փաստացի հատկացված դեղերի առևտրային և համընդհանուր անվանումների, դեղաձևի, դեղաչափի, տրամադրված դեղի քանակի, փոխհատուցման գնի և փոխհատուցման առավելագույն չափի, ինչպես նաև փոխհատուցման առավելագույն չափի գերազանցման դեպքում` շահառուի կողմից կատարված համավճարի չափի մասին` համաձայն սույն հավելվածի Ձևաչափ 2-ի, ինչպես նաև փոխհատուցվող դեղի` հսկիչ-դրամարկղային մեքենայի տվյալներում էլեկտրոնային առողջապահական համակարգից պարտադիր ներմուծվող փոխհատուցվող դեղի նույնականացման կոդը:
6. ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
20. Դեղերի ծախսերի դիմաց փոխհատուցումն իրականացվում է`
1) դեղատների (դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգում կատարված գործարքներում նշված ծավալների վերաբերյալ լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով կազմված և ներկայացված փաստաթղթերի հիման վրա` պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված և էլեկտրոնային դեղատոմսերում առկա փոխհատուցվող դեղի նույնականացման կոդերի համադրման արդյունքում ստացված ամփոփ տվյալների համաձայն.
2) դեղատան կողմից ներկայացված փաստաթղթերի և ստացված ամփոփ տվյալների շեղումների դեպքում, մինչև լիազոր մարմնի կողմից մշտադիտարկման ավարտը, փոխհատուցման է ենթակա համադրման արդյունքում ստացված ամփոփ տվյալների հիման վրա ստացված գումարը:
21. Դեղերի փոխհատուցումն իրականացվում է յուրաքանչյուր դեղի համար հաստատված և տրամադրման պահին գործող փոխհատուցման գնի չափով, սակայն ոչ ավելի, քան տվյալ դեղին համապատասխան համընդհանուր անվանման համար հաշվարկված փոխհատուցման առավելագույն չափը:
22. Սահմանված առավելագույն փոխհատուցման չափը գերազանցող տարբերությունը, որը չի գերազանցում սահմանված առավելագույն փոխհատուցման չափի մինչև հիսուն տոկոսը, որպես համավճար, վճարում է շահառուն, սեփական կամ այլ միջոցների հաշվին: Սահմանված առավելագույն փոխհատուցման չափի կրկնակին գերազանցող փոխհատուցման գին ունեցող դեղը ենթակա չէ ընդգրկման փոխհատուցվող դեղերի ցանկում հաշվարկման համար:
7. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԴԵՂԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԴԵՂԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
23. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման կազմակերպումն իրականացնում է լիազոր մարմինը դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` դեղատներ) հետ սահմանված կարգով կնքված դեղերի հրապարակային օֆերտայի պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) հիման վրա:
24. Պայմանագրի օրինակելի ձևը, պայմանագրին միանալու ակցեպտի ձևը հաստատվում է լիազոր մարմնի կողմից: Պայմանագրի օրինակելի ձևն առնվազն ներառում է դեղատների կողմից ներկայացվող հաշվետվությունների ցանկը, դրանց բովանդակությունը, դրանց ներկայացման ժամկետները, կազմակերպությունների կողմից կատարված և ընդունված աշխատանքների դիմաց ֆինանսավորման պայմանները և ժամկետները, պայմանագրի կատարման պարտավորությունները և պատասխանատվության չափը:
25. Պայմանագիր կարող են կնքել այն դեղատները, որոնք բավարարում են սույն հավելվածի 31-րդ կետով սահմանված հրապարակային օֆերտայի պայմաններին:
26. Հրապարակային օֆերտային միանալու ակցեպտի ձևը պետք է պարունակի համաձայնություն լիազոր մարմնի կողմից հրապարակված հրապարակային օֆերտայի պայմաններն ամբողջությամբ և անվերապահորեն ընդունելու և ծառայությունները սույն հավելվածի 31-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան մատուցելու մասին:
27. Դեղատան կողմից ներկայացվող ակցեպտը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն մուտքագրվելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում չմերժվելու դեպքում պայմանագիրը համարվում է կնքված և բժշկական կազմակերպության անվանումը ներառվում է լիազոր մարմնի կողմից հաստատվող հրապարակային օֆերտայի պայմանագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ցանկում (այսուհետ` ցանկ): Դիմումը մերժվում է լիազոր մարմնի կողմից սահմանված հրապարակային օֆերտայի պայմաններին չբավարարելու հիմքով:
28. Ցանկը, հրապարակային օֆերտայի պայմանագիրը, ըստ առևտրային անվանման սահմանված փոխհատուցվող դեղերի ցանկը և հատուցման առավելագույն չափը հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:
29. Կազմակերպությունը ցանկում ներառվում է անժամկետ և կարող է դրանից դուրս գալու դիմում ներկայացնել ցանկում ընդգրկվելուց առնվազն 3 ամիս հետո:
30. Կազմակերպությունը ցանկից դուրս է գալիս դիմումը լիազոր մարմին մուտքագրվելուն հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում` լիազոր մարմնի կողմից համապատասխան իրավական ակտում փոփոխություն կատարելու միջոցով:
31. Հրապարակային օֆերտային միանալու պայմաններն են`
1) դեղատնային գործունեության լիցենզիայի առկայություն.
2) պետության կողմից փոխհատուցվող դեղերի հասանելիության ապահովում շահառուներին, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի ձևով.
3) դեղատունը պետք է ապահովի`
ա. դեղատան տեսանելի վայրում տեղեկատվության հասանելիություն, առ այն, որ տվյալ դեղատան միջոցով տրամադրվում են փոխհատուցվող դեղեր,
բ. տեսանելի վայրում լիազոր մարմնի կողմից պահանջվող տեղեկատվության հասանելիություն` փոխհատուցման կարգի, փոխհատուցման գնի և փոխհատուցման առավելագույն չափի վերաբերյալ, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի ձևով (ցուցադրման ենթակա տեղեկատվությունը ներկայացված է Ձևաչափ 3-ում),
գ. փոխհատուցվող դեղերի հատկացումը շահառուին 24 ժամից ոչ ուշ` միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգով շահառուին նույնականացնելուց անմիջապես հետո:
Ձևաչափ 1
ՑԱՆԿԻ
Շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ
պայմաններով արտահիվանդանոցային պայմաններում հիվանդների բուժման և
շարունակական հսկողության նպատակով փոխհատուցվող դեղերի
._____________________________________________________________________.
|NN |Դեղի |Դեղի |Կոդը |Դեղաձևը |Դեղա- |Չափի |Փոխհա- |Համա- |
|ը/կ|առևտրային |համընդ- | | |չափը |միա- |տուցման|վճարի |
| |անվանումը |հանուր | | | |վորը |գինը |չափը |
| | |անվանումը| | | | | | |
| | | | | | | | | |
|___|__________|_________|______|________|______|_____|_______|_______|
|...| | | | | | | | |
._____________________________________________________________________.
Ձևաչափ 2
Դեղատան կողմից ներկայացվող տվյալները
Դեղատան անվանումը, գործունեության իրականացման հասցեն, ՀՎՀՀ-ն,
ներկայացվող հաշվետվության ժամանակահատվածը, հաշվետվության
գեներացման ամսաթիվը
._____________________________________________________________________.
|Դեղի |Դեղի |Դեղի |Չափի|Դեղա- |Տրամա-|Փոխհա-|Ընդա- |Ընդա-|Փոխհա-|
|կոդը |համ- |առևտ- |միա-|տոմսով |դրված |տուց- |մենը |մենը |տուց- |
| |ընդհա-|րային |վորը|պահանջ-|քա- |ման |փոխհա- |համա-|վող |
| |նուր |անվա- | |ված |նակը |գինը, |տուցվող|վճարը|դեղի |
| |անվա- |նումը,| |քանակը | |դրամ |գումարը| |հսկիչ-|
| |նումը |դեղա- | | | | | | |դրա- |
| | |ձևը, | | | | | | |մարկ- |
| | |դեղա- | | | | | | |ղային |
| | |չափը | | | | | | |մեքե- |
| | | | | | | | | |նայի |
| | | | | | | | | |կտրոնի|
| | | | | | | | | |համարը|
|_______|______|______|____|_______|______|______|_______|_____|______|
|... | | | | | | | | | |
|_______|______|______|____|_______|______|______|_______|_____|______|
|Ընդա- | | | | | | | | | |
|մենը | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Ձևաչափ 3
Դեղատան կողմից ցուցադրման ենթակա տեղեկատվությունը
.__________________________________________________________________.
|Դեղի |Դեղի |Դեղի |Չափի |Փոխհա- |Շահառուի կողմից |
|կոդը |համընդհանուր|առևտրային |միավորը|տուցման |վճարվող համավճարի|
| |անվանումը |անվանումը | |գինը, դրամ|չափը |
|_____|____________|__________|_______|__________|_________________|
| | |դեղաձևը, | | | |
| | |դեղաչափը | | | |
|_____|____________|__________|_______|__________|_________________|
|... | | | | | |
.__________________________________________________________________.
Ձևաչափ 4
ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ
._____________________________________________________________________.
|NN |Երկրի |Իրավասու կազմակերպության |Դեղի |Տվյալների |Կիրառման|
|ը/կ|անվանումը|անվանումը, տվյալների |արժույթը|թարմացման |մանրա- |
| | |աղբյուրը | |պարբերակա-|մասներ |
| | | | |նությունը | |
|___|_________|__________________________|________|__________|________|
|1. |Վրաստան |Վրաստանի օկուպացված |լարի |Տարեկան |Բոլոր |
| | |տարածքներից ներքին | |երկու |դեղերի |
| | |տեղահանվածների, աշխատանքի,| |անգամ |համար |
| | |առողջապահության և | | | |
| | |սոցիալական հարցերի | | | |
| | |նախարարություն | | | |
|___|_________|__________________________|________|__________|________|
|2. |Մոլդովա |Մոլդովայի Հանրապետության |լեյ |Տարեկան |Բոլոր |
| | |առողջապահության | |երկու |դեղերի |
| | |նախարարություն | |անգամ |համար |
|___|_________|__________________________|________|__________|________|
|3. |Չեխիա |Չեխիայի Հանրապետության |չեխական |Տարեկան |Բոլոր |
| | |դեղերի վերահսկման պետական |կրոնա |երկու |դեղերի |
| | |ինստիտուտ | |անգամ |համար |
|___|_________|__________________________|________|__________|________|
|4. |Լիտվա |Լիտվայի Հանրապետության |եվրո |Տարեկան |Բոլոր |
| | |առողջապահության | |երկու |դեղերի |
| | |նախարարություն | |անգամ |համար |
._____________________________________________________________________.
-----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում