Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ...

 

 

030.0013.220403

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և անցկացման նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել հանձնաժողովին մինչև 2003 թվականի սեպտեմբերի 15-ը մշակել և ներկայացնել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սահմանված կարգով քննարկել հանձնաժողովի կողմից մշակված` Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը և ապահովել դրա ֆինանսավորումն ու իրականացումը:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

2003թ. ապրիլի 22

ՆՀ-13-Ն

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 22-Ի ՆՀ-13-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐԻ

 

i

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար

 

Երևանի քաղաքապետ

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

 

Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայ Առաքելական եկեղեցու Ամենայն Հայոց կաթողիկոսության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

(կազմը փոփ. 03.02.05 ՆՀ-18-Ն հրամանագիր)

 

 

pin
ՀՀ Նախագահ
22.04.2003
N ՆՀ-13-Ն
Հրամանագիր