040.0791.080703
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«8» հուլիսի 2003 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
26 հունիսի 2003 թվականի N 791-Ն
 
i
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 11-րդ կետի «դ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 07 ենթախմբի «02. Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով իրականացվող պետական պատվեր» ծրագրով իրականացվող 2003 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ
 
Հավելված
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 791-Ն որոշման
 
2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|NN |      Աշխատանքի անվանումը          |Աշխատանք-|Մեկ միավորի|Աշխատանք-  |
|ը/կ|                                   |ների     |արժեքը     |ների       |
|   |                                   |քանակը   |(հազ. դրամ)|արժեքը     |
|   |                                   |(միավոր) |           |(հազ. դրամ)|
|___|___________________________________|_________|___________|___________|
|1. |Պետական գույքի գնահատման           |         |           |           |
|   |նախապատրաստական աշխատանքների       |         |           |           |
|   |իրականացում                        |         |           |           |
|   |   այդ թվում`                      |         |           |           |
|___|___________________________________|_________|___________|___________|
|ա) |պետական կառավարման մարմիններից     |273,0    |18,7       |5110,7     |
|   |ստացված պետական գույքի գնահատման   |         |           |           |
|   |ելակետային տվյալների փաթեթի        |         |           |           |
|   |ուսումնասիրություն                 |         |           |           |
|___|___________________________________|_________|___________|___________|
|բ) |մասնավորեցվող ընկերություններին    |96,0     |7,5        |718,8      |
|   |գնահատման ելակետային տվյալների     |         |           |           |
|   |փաթեթի վերաբերյալ խորհրդատվության  |         |           |           |
|   |տրամադրում                         |         |           |           |
|___|___________________________________|_________|___________|___________|
|   |   ընդամենը                        |         |           |5829,5     |
|___|___________________________________|_________|___________|___________|
|2. |Պետական սեփականություն հանդիսացող  |         |           |           |
|   |գույքի հաշվառման ռեեստրի վարմանն   |         |           |           |
|   |աջակցող աշխատանքների իրականացում   |         |           |           |
|   |   այդ թվում`                      |         |           |           |
|___|___________________________________|_________|___________|___________|
|ա) |պետական գույքի հաշվառում` համաձայն |1875,0   |5,6        |10530,0    |
|   |պետական կառավարման մարմինների      |         |           |           |
|   |կողմից ներկայացված տվյալների       |         |           |           |
|___|___________________________________|_________|___________|___________|
|բ) |պետական սեփականություն հանդիսացող  |399,0    |3,7        |1493,9     |
|   |գույքի մասին տեղեկատվության        |         |           |           |
|   |հրապարակում                        |         |           |           |
|___|___________________________________|_________|___________|___________|
|գ) |պետական սեփականություն հանդիսացող  |45,0     |7,5        |337,0      |
|   |գույքի մասին տեղեկատվության        |         |           |           |
|   |տրամադրում սպառողներին             |         |           |           |
|___|___________________________________|_________|___________|___________|
|դ) |պետական սեփականություն հանդիսացող  |28,0     |7,5        |209,7      |
|   |գույքի տնօրինման վերաբերյալ        |         |           |           |
|   |խորհրդատվության տրամադրում         |         |           |           |
|___|___________________________________|_________|___________|___________|
|   |   ընդամենը                        |         |           |12570,5    |
|___|___________________________________|_________|___________|___________|
|   |   Ընդամենը                        |         |           |18400,0    |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 14.08.03 թիվ 1007-Ն որոշում)