041.0023.150198
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 հունվարի 1998 թ. թիվ 23
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը, համաձայն հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների, այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի աշխատողների թվաքանակը 265 միավոր:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի տեղակալների թվաքանակը 3 միավոր` տեղակալ, տեղակալ-վերահսկողության ծառայության պետ, տեղակալ-քարտուղարության պետ:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքի մասին» թիվ 650 որոշումը:
 
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 23 ՈՐՈՇՄԱՆ
 
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
 
ՀՀ վարչապետի աշխատակազմ
 
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարարի աշխատակազմ
 
ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմ
 
ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի աշխատակազմ
 
Վերահսկողական ծառայություն
 
Քարտուղարություն
 
Իրավաբանական վարչություն
 
Տնտեսագիտական վարչություն
 
Տնտեսության ենթակառուցվածքների և գյուղատնտեսության
վարչություն
 
Սոցիալական հարցերի վարչություն
 
Վարչական մարմինների վարչություն
 
Արտաքին կապերի վարչություն
 
Կադրերի վարչություն
 
Ազգային Ժողովի հետ կապերի վարչություն
 
Գործերի կառավարչություն
 
Հաշվապահական հաշվառման վարչություն
 
(հավելվածը լրաց. 07.05.98 թիվ 227 որոշում)