050.0157.060707
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «06»         07           2007 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007262
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
29 մայիսի 2007 թվականի N 157-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 255-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի «ե» ենթակետը, 44-րդ հոդվածի 4-րդ կետը և 60-րդ հոդվածի «է» ենթակետը, «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը» նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 255-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգում» (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) կարգը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1 և 3.2 կետերով.
«3.1. Բանկերի ՔԱՄԵԼՍ գնահատականները հաշվարկվում են յուրաքանչյուր ամիս` հեռակա վերահսկողության արդյունքում:
3.2. Բանկերի ՔԱՄԵԼՍ գնահատականը կարող է հաշվարկվել (ճշգրտվել) նաև բանկերում ստուգումների արդյունքներով:».
2) կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Եթե բանկի ընդհանուր կապիտալի միջին ամսական մեծությունը բացասական է, ապա «Ք», «Ա», «Ե», «Լ», «Ս» տարրերի այն բաղադրիչ հարաբերակցությունները, որոնց հաշվարկին մասնակցում է ընդհանուր կապիտալը, գնահատվում են 1 (մեկ):».
3) կարգի 10 -րդ կետից հանել 2-րդ նախադասությունը.
i
4) հավելված 3-ի 5-րդ հարցադրման «վերստուգիչ հանձնաժողովի» բառերը փոխարինել «ներքին աուդիտի» բառերով.
i
5) կարգով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.
i
6) կարգով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված 1
 
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի մայիսի 29-ի
թիվ 157-Ն որոշմամբ
 
Հավելված 1 «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգի»
 
Ք - Կապիտալի համարժեքություն
 
Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են բանկի կապիտալի բավարարության աստիճանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվները բավարարելու առումով և բանկի ռիսկայնությանը համապատասխան: Ք տարրի գնահատման համար հաշվարկվում են Ք1-Ք6 բաղադրիչ հարաբերակցությունները:
 
._________________________________________________________________________.
|Հարա- |Հարաբերակ-   |Հարաբերակցության|Հարաբերակցության բնութագիրը        |
|բերակ-|ցության      |միջակայքը և  դրա|                                   |
|ցութ- |սահմանումը   |համապատասխան    |                                   |
|յուն  |             |գնահատականը     |                                   |
|______|_____________|________________|___________________________________|
|Ք1    |(Նորմատիվային|      Ք1>=250%=5|Գնահատվում է բանկի կողմից սահմանված|
|      |ընդհանուր    | 250%>Ք1>=150%=4|նվազագույն կապիտալի գերազանցման    |
|      |կապիտալ+     | 150%>Ք1>=125%=3|չափը` դասակարգված ակտիվները        |
|      |հատուկ       | 125%>Ք1>=100%=2|դիտարկելով հավանական կորուստ:      |
|      |պահուստ -    |       Ք1<100%=1|հարաբերակցության համարիչը="">100%=1|հարաբերակցության>
|      |չաշխատող     |                |հաշվարկվում է որպես ամսվա վերջին   |
|      |ակտիվներ)/   |                |օրվա դրությամբ նորմատիվային        |
|      |Ընդհանուր    |                |ընդհանուր կապիտալի և  ակտիվների    |
|      |կապիտալի     |                |հնարավոր կորուստների հատուկ        |
|      |նվազագույն   |                |պահուստի (ներառյալ նաև  ռիսկային,  |
|      |սահմանաչափ   |                |միջին ռիսկային և  բարձր ռիսկային   |
|      |             |                |ինվեստիցիոն արժեթղթերի գծով        |
|      |             |                |պահուստները) գումարի և  չաշխատող   |
|      |             |                |ակտիվների` ներառյալ ռիսկային, միջին|
|      |             |                |ռիսկային և  բարձր ռիսկային         |
|      |             |                |ինվեստիցիոն արժեթղթերի             |
|      |             |                |տարբերությունը:                    |
|      |             |                |Հաշվարկում հսկվող ակտիվները և      |
|      |             |                |ռիսկային արժեթղթերը ներառվում են   |
|      |             |                |20, ոչ ստանդարտ ակտիվները` 50,     |
|      |             |                |միջին ռիսկային արժեթղթերը` 70,     |
|      |             |                |կասկածելի ակտիվները և  բարձր       |
|      |             |                |ռիսկային արժեթղթերը` 100 տոկոս     |
|      |             |                |կշիռներով:                         |
|      |             |                |Նորմատիվային ընդհանուր կապիտալի    |
|      |             |                |ցուցանիշը վերցվում է Հայաստանի     |
|      |             |                |Հանրապետության կենտրոնական բանկի   |
|      |             |                |կանոնակարգի 3-ի (այսուհետ`         |
|      |             |                |Կանոնակարգ 3) թիվ 3                |
|      |             |                |հաշվետվությունից, իսկ հատուկ       |
|      |             |                |պահուստի և  չաշխատող ակտիվների     |
|      |             |                |հաշվարկը` թիվ 6 հաշվետվությունից:  |
|______|_____________|________________|___________________________________|
|Ք2    |Ընդհանուր    |       Ք2>=20%=5|Ն1.1 տնտեսական նորմատիվն է:        |
|      |կապիտալ/     |   20%>Ք2>=16%=4|Հարաբերակցության հաշվարկը կատարվում|
|      |Ռիսկով կշռված|   16%>Ք2>=12%=3|է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3    |
|      |ակտիվներ     |    12%>Ք2>=8%=2|հաշվետվության:                     |
|      |             |         Ք2<8%=1|>8%=1|>
|______|_____________|________________|___________________________________|
|Ք3    |Մեկ փոխառուի |    30%>Ք3>20%=2|Ն3.1 տնտեսական նորմատիվն է:        |
|      |պարտավորու-  |        Ք3>30%=1|Հարաբերակցությունը հաշվարկի մեջ    |
|      |թյունների    |                |ներառվում է միայն այն դեպքում, երբ |
|      |հանրագումար/ |                |այն գերազանցում է նորմատիվային     |
|      |Ընդհանուր    |                |ընդհանուր կապիտալի 20%-ը:          |
|      |կապիտալ      |                |Հարաբերակցության հաշվարկը կատարվում|
|      |             |                |է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 և  |
|      |             |                |14 հաշվետվությունների:             |
|______|_____________|________________|___________________________________|
|Ք4    |Բոլոր խոշոր  | 600%>=Ք4>500%=2|Ն3.2 տնտեսական նորմատիվն է:        |
|      |փոխառուների  |       Ք4>600%=1|Հարաբերակցությունը հաշվարկի մեջ    |
|      |պարտավորու-  |                |ներառվում է միայն այն դեպքում, երբ |
|      |թյունների    |                |այն գերազանցում է նորմատիվային     |
|      |հանրագումար/ |                |ընդհանուր կապիտալի 500%-ը: Հաշվարկը|
|      |Ընդհանուր    |                |կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի|
|      |կապիտալ      |                |թիվ 3 և  14 հաշվետվությունների     |
|      |             |                |տվյալների:                         |
|______|_____________|________________|___________________________________|
|Ք5    |Բանկի հետ    |    30%>Ք5>20%=2|Ն4.2 տնտեսական նորմատիվն է:        |
|      |կապված բոլոր |        Ք5>30%=1|Հարաբերակցությունը հաշվարկի մեջ    |
|      |անձանց       |                |ներառվում է միայն այն դեպքում, երբ |
|      |պարտավորու-  |                |այն գերազանցում է նորմատիվային     |
|      |թյունների    |                |ընդհանուր կապիտալի 20%-ը:          |
|      |հանրագումար/ |                |Հարաբերակցության հաշվարկը կատարվում|
|      |Ընդհանուր    |                |է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3    |
|      |կապիտալ      |                |հաշվետվության:                     |
|______|_____________|________________|___________________________________|
|Ք6    |Բանկի հետ    |     7%>=Ք6>5%=2|Ն4.1 տնտեսական նորմատիվն է:        |
|      |կապված մեկ   |         Ք6>7%=1|Հաշվարկի մեջ ներառվում է միայն այն |
|      |անձի պարտավո-|                |դեպքում, երբ այն գերազանցում է     |
|      |րությունների |                |նորմատիվային կապիտալի 5%-ը:        |
|      |հանրագումար/ |                |Հարաբերակցության հաշվարկը կատարվում|
|      |Ընդհանուր    |                |է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3    |
|      |կապիտալ      |                |հաշվետվության:                     |
._________________________________________________________________________.
 
Ա - Ակտիվների որակ
 
Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են բանկի ակտիվների որակը` դրանց եկամտաբերության, ինչպես նաև կենտրոնացվածության և այլ ռիսկերով պայմանավորված դրանց արժեքի կորստի հնարավորության տեսանկյուններից: Ա տարրի գնահատման համար հաշվարկվում են Ա1-Ա6 բաղադրիչ հարաբերակցությունները:
 
._________________________________________________________________________.
|Հարա- |Հարաբերակ-   |Հարաբերակցության|Հարաբերակցության բնութագիրը        |
|բերակ-|ցության      |միջակայքը և  դրա|                                   |
|ցութ- |սահմանումը   |համապատասխան    |                                   |
|յուն  |             |գնահատականը     |                                   |
|______|_____________|________________|___________________________________|
|Ա1    |Չաշխատող     |        Ա1<=2%=5|ընդհանուր ակտիվները="" ներառում="" են="">=2%=5|ընդհանուր>
|      |ակտիվներ/    |     2%<><=4%=4|հաշվետու օրվա="" դրությամբ="">=4%=4|հաշվետու>
|      |Ընդհանուր    |     4%<><=6%=3|հաշվեկշռային ակտիվները="" և=""  համաձայն="">=6%=3|հաշվեկշռային>
|      |ակտիվներ     |     6%<><=8%=2|ակտիվների դասակարգման="" կարգի="">=8%=2|ակտիվների>
|      |             |         Ա1>8%=1|վարկային ռիսկ պարունակող           |
|      |             |                |հետհաշվեկշռային հոդվածները,        |
|      |             |                |գումարած ակտիվների դասակարգման     |
|      |             |                |կարգի իմաստով` ակտիվների հնարավոր  |
|      |             |                |կորուստների պահուստները: Չաշխատող  |
|      |             |                |ակտիվների հաշվարկը կատարվում է     |
|      |             |                |համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 6      |
|      |             |                |հաշվետվության:                     |
|______|_____________|________________|___________________________________|
|Ա2    |Չաշխատող     |        Ա2<=3%=5|չաշխատող վարկերը="" և=""  վարկային="">=3%=5|չաշխատող>
|      |վարկեր/      |     3%<><=6%=4|ներդրումները հաշվարկվում="" են="">=6%=4|ներդրումները>
|      |Վարկային     |    6%<><=10%=3|համաձայն կանոնակարգ="" 3-ի="" թիվ="" 6="">=10%=3|համաձայն>
|      |ներդրումներ  |   10%<><=15%=2|հաշվետվության (միայն="" վարկերի="">=15%=2|հաշվետվության>
|      |             |        Ա2>15%=1|մասով):                            |
|______|_____________|________________|___________________________________|
|Ա3    |Ոչ եկամտաբեր |       Ա3<=20%=5|ոչ եկամտաբեր="" ակտիվների="" հաշվարկը="">=20%=5|ոչ>
|      |ակտիվներ/    |   20%<><=30%=4|կատարվում է="" որպես="" հաշվետու="" օրվա="">=30%=4|կատարվում>
|      |Ընդհանուր    |   30%<><=40%=3|դրությամբ հաշվեկշռային="" ընդհանուր="">=40%=3|դրությամբ>
|      |ակտիվներ     |   40%<><=50%=2|ակտիվների (առանց="" ակտիվների="">=50%=2|ակտիվների>
|      |             |        Ա3>50%=1|հնարավոր կորստի պահուստով          |
|      |             |                |նվազեցման) և  եկամտաբեր ակտիվների  |
|      |             |                |տարբերություն:                     |
|      |             |                |Եկամտաբեր ակտիվները հաշվարկվում են |
|      |             |                |Կանոնակարգ 3-ի թիվ 8 հաշվետվության |
|      |             |                |հիման վրա:                         |
|______|_____________|________________|___________________________________|
|Ա4    |Պահուստ/     |   20%<><=50%=2|«պահուստի» ցուցանիշը="" հաշվարկվում="" է="">=50%=2|«պահուստի»>
|      |Չաշխատող     |        Ա4>50%=1|որպես վարկային ներդրումների,       |
|      |ակտիվներ     |                |դեբիտորական պարտքերի, ռիսկ         |
|      |             |                |պարունակող հաշվեկշռային հոդվածների |
|      |             |                |և  արժեթղթերի գծով ձևավորված       |
|      |             |                |հատուկ պահուստների հանրագումար:    |
|      |             |                |Հարաբերակցության մեջ ներառված      |
|      |             |                |ցուցանիշների հաշվարկը կատարվում է  |
|      |             |                |համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 6      |
|      |             |                |հաշվետվության տվյալների:           |
|      |             |                |«Ա4» ցուցանիշը չի մասնակցում «Ա»   |
|      |             |                |տարրի գնահատմանը, եթե «Ա1» և  «Ա2» |
|      |             |                |հարաբերակցությունների              |
|      |             |                |գնահատականները հավասար են 5-ի կամ  |
|      |             |                |Ա4-ը փոքր կամ հավասար է 20%:       |
|______|_____________|________________|___________________________________|
|Ա5    |Խոշոր        |       Ա5<=30%=5|խոշոր ներդրումների="" հաշվարկը="">=30%=5|խոշոր>
|      |ներդրումների |   30%<><=40%=4|կատարվում է="" որպես="" փոխառուի,="" նրա="">=40%=4|կատարվում>
|      |հանրագումար/ |   40%<><=50%=3|փոխկապակցված անձանց="">=50%=3|փոխկապակցված>
|      |Ընդհանուր    |   50%<><=60%=2|պարտավորությունների և=""  ստացվելիք="">=60%=2|պարտավորությունների>
|      |ներդրումներ  |        Ա5>60%=1|այլ գումարների հանրագումար: Սույն  |
|      |             |                |գործակցի իմաստով` ընդհանուր        |
|      |             |                |ներդրումները ներառում են           |
|      |             |                |հաշվեկշռային ակտիվները,            |
|      |             |                |հետհաշվեկշռային ակրեդիտիվները և    |
|      |             |                |տրամադրված երաշխիքները,            |
|      |             |                |բացառությամբ կանխիկ դրամական       |
|      |             |                |միջոցների, ոչ եկամտաբեր թղթակցային |
|      |             |                |հաշիվների, հիմնական միջոցների,     |
|      |             |                |արագամաշ առարկաների և  ոչ նյութական|
|      |             |                |ակտիվների:                         |
|______|_____________|________________|___________________________________|
|Ա6    |Ակտիվների    |      Ա6<=0.15=5|ակտիվների հաշվարկը="" կատարվում="" է="">=0.15=5|ակտիվների>
|      |կենտրոնացման | 0.15<><=0.25=4|համաձայն կանոնակարգ="" 3-ի="" թիվ="" 6="">=0.25=4|համաձայն>
|      |աստիճանը ըստ |  0.25<><=0.4=3|հաշվետվության` օգտագործելով="">=0.4=3|հաշվետվության`>
|      |ճյուղերի և   |   0.4<><=0.6=2|հերֆինդալ-հիրշմանի ինդեքսը:="">=0.6=2|հերֆինդալ-հիրշմանի>
|      |գործիքների   |        Ա6>0.6=1|                                   |
._________________________________________________________________________.
 
Ե - Եկամտաբերություն
 
Այս բաժնի հարաբերակցությունները բնութագրում են բանկի կողմից ներգրավված և սեփական միջոցների արդյունավետ կառավարելու ունակությունը եկամուտ ապահովելու և ներքին ներուժի հաշվին բանկի ակտիվների աճն ապահովելու առումով: Գնահատվում է ինչպես բանկի եկամուտ ստեղծելու, այնպես էլ ծախսերը կառավարելու կարողությունը: Ե տարրի գնահատման համար հաշվարկվում են Ե1-Ե5 բաղադրիչ հարաբերակցությունները:
 
._________________________________________________________________________.
|Հարա- |Հարաբերակ-   |Հարաբերակցության|Հարաբերակցության բնութագիրը        |
|բերակ-|ցության      |միջակայքը և  դրա|                                   |
|ցութ- |սահմանումը   |համապատասխան    |                                   |
|յուն  |             |գնահատականը     |                                   |
|______|_____________|________________|___________________________________|
|Ե1    |Զուտ շահույթ/|        Ե1>=5%=5|Զուտ շահույթը հաշվարկվում է որպես  |
|      |Ընդհանուր    |     5%>Ե1>=3%=4|տարվա սկզբից կուտակված զուտ        |
|      |ակտիվներ     |     3%>Ե1>=1%=3|շահույթ` հիմք ընդունելով Կանոնակարգ|
|      |             |     1%>Ե1>=0%=2|3-ի թիվ 5 հաշվետվությունը և        |
|      |             |         Ե1<0%=1|տարեկանացվում է:="" տարեկանացման="">0%=1|տարեկանացվում>
|      |             |                |ժամանակ գործակիցը բազմապատկվում է  |
|      |             |                |12/n ցուցանիշով, որտեղ n-ը տարվա   |
|      |             |                |սկզբից ամիսների քանակն է: Ընդհանուր|
|      |             |                |ակտիվները միջինացվում են տարեսկզբից|
|      |             |                |օրական կտրվածքով` հիմք ընդունելով  |
|      |             |                |Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության |
|      |             |                |միջին օրական հաշվեկշռային          |
|      |             |                |տվյալները:                         |
|______|_____________|________________|___________________________________|
|Ե2    |Զուտ շահույթ/|       Ե2>=20%=5|Զուտ շահույթը հաշվարկվում է որպես  |
|      |Ընդհանուր    |   20%>Ե2>=13%=4|տարվա սկզբից կուտակված զուտ        |
|      |կապիտալ      |    13%>Ե2>=6%=3|շահույթ` հիմք ընդունելով Կանոնակարգ|
|      |             |     6%>Ե2>=0%=2|3-ի թիվ 5 հաշվետվությունը և        |
|      |             |         Ե2<0%=1|տարեկանացվում է:="" ընդհանուր="">0%=1|տարեկանացվում>
|      |             |                |միջինացվում է տարեսկզբից օրական    |
|      |             |                |կտրվածքով` հիմք ընդունելով թիվ 3   |
|      |             |                |հաշվետվության միջին օրական         |
|      |             |                |հաշվեկշռային տվյալները:            |
|______|_____________|________________|___________________________________|
|Ե3    |Զուտ         |       Ե3>=12%=5|Զուտ տոկոսային եկամուտը հաշվարկվում|
|      |տոկոսային    |    12%>Ե3>=8%=4|է որպես տարվա սկզբից կուտակված զուտ|
|      |եկամուտ/     |     8%>Ե3>=4%=3|տոկոսային եկամուտ` հիմք ընդունելով |
|      |եկամտաբեր    |     4%>Ե3>=0%=2|Կանոնակարգ 3-ի թիվ 5               |
|      |ակտիվներ     |         Ե3<0%=1|հաշվետվությունը և=""  տարեկանացվում="">0%=1|հաշվետվությունը>
|      |             |                |Եկամտաբեր ակտիվները միջինացվում են |
|      |             |                |տարեսկզբից:                        |
|      |             |                |Եկամտաբեր ակտիվների հաշվարկը       |
|      |             |                |կատարվում է Կանոնակարգ 3-ի թիվ 8   |
|      |             |                |հաշվետվության հիման վրա:           |
|______|_____________|________________|___________________________________|
|Ե4    |Զուտ         |        Ե4>=6%=5|Զուտ գործնական եկամուտը հաշվարկվում|
|      |տոկոսային և  |     6%>Ե4>=4%=4|է որպես տարեսկզբից կուտակած զուտ   |
|      |ոչ տոկոսային |     4%>Ե4>=2%=3|տոկոսային և  զուտ ոչ տոկոսային     |
|      |եկամուտ/     |     2%>Ե4>=0%=2|եկամուտների գումար` հիմք ընդունելով|
|      |Ընդհանուր    |         Ե4<0%=1|կանոնակարգ 3-ի="" թիվ="" 5="">0%=1|կանոնակարգ>
|      |ակտիվներ     |                |հաշվետվությունը և  տարեկանացվում է:|
|      |             |                |Ընդհանուր ակտիվները միջինացվում են |
|      |             |                |տարեսկզբից օրական կտրվածքով` հիմք  |
|      |             |                |ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 3    |
|      |             |                |հաշվետվության միջին օրական         |
|      |             |                |հաշվեկշռային տվյալները:            |
|______|_____________|________________|___________________________________|
|Ե5    |(Զուտ        |      Ե5>=175%=5|Համարիչը հաշվարկվում է որպես       |
|      |տոկոսային    | 175%>Ե5>=150%=4|տարեսկզբից կուտակային զուտ         |
|      |եկամուտ + ոչ | 150%>Ե5>=125%=3|տոկոսային եկամուտների և  ոչ        |
|      |տոկոսային    | 125%>Ե5>=100%=2|տոկոսային եկամուտների (բացառությամբ|
|      |եկամուտ)/ոչ  |       Ե5<100%=1|վերագնահատման արդյունքում="" և="">100%=1|վերագնահատման>
|      |տոկոսային    |                |հիմնական միջոցների օտարումից       |
|      |ծախսեր       |                |ստացված զուտ եկամուտների)          |
|      |             |                |հանրագումար: Հայտարարը հաշվարկվում |
|      |             |                |է որպես տարեսկզբից կուտակային ոչ   |
|      |             |                |տոկոսային ծախսեր: Հարաբերակցության |
|      |             |                |հաշվարկը կատարվում է համաձայն      |
|      |             |                |Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվության:|
._________________________________________________________________________.
 
Լ - Իրացվելիություն
 
Այս բաժնի հարաբերակցությունները բնութագրում են բանկի ունակությունը` առանց կորուստների և ժամանակին բավարարելու իր հաճախորդների, նախ և առաջ փոխատուների պահանջները, պատշաճ ձևով կառավարելու իրացվելիության հնարավոր տատանումները: Լ տարրի գնահատման համար հաշվարկում են Լ1-Լ4 բաղադրիչ հարաբերակցությունները: Եթե բանկը խախտել է պարտադիր պահուստավորման նորմատիվը, յուրաքանչյուր խախտման համար Լ տարրի գնահատականը նվազեցվում է 0,5 միավորով: Լ տարրի գնահատականը չի կարող նվազեցվել 1-ից:
 
._________________________________________________________________________.
|Հարա- |Հարաբերակ-   |Հարաբերակցության|Հարաբերակցության բնութագիրը        |
|բերակ-|ցության      |միջակայքը և  դրա|                                   |
|ցութ- |սահմանումը   |համապատասխան    |                                   |
|յուն  |             |գնահատականը     |                                   |
|______|_____________|________________|___________________________________|
|Լ1    |Բարձր        |       Լ1>=30%=5|Ն2.1 տնտեսական նորմատիվն է:        |
|      |իրացվելի     |   30%>Լ1>=25%=4|Հարաբերակցության հաշվարկը կատարվում|
|      |ակտիվներ/    |   25%>Լ1>=20%=3|է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3    |
|      |Ընդհանուր    |   20%>Լ1>=15%=2|հաշվետվության:                     |
|      |ակտիվներ     |        Լ1<15%=1|>15%=1|>
|______|_____________|________________|___________________________________|
|Լ2    |Բարձր        |      Լ2>=100%=5|Բարձր իրացվելի ակտիվները և  ցպահանջ|
|      |իրացվելի     |  100%>Լ2>=80%=4|պարտավորությունները հաշվարկվում են |
|      |ակտիվներ/    |   80%>Լ2>=60%=3|համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3      |
|      |(Ցպահանջ     |   60%>Լ2>=50%=2|հաշվետվության, իսկ խոշոր           |
|      |պարտավորու-  |        Լ2<50%=1|պարտավորությունները` համաձայն="">50%=1|պարտավորությունները`>
|      |թյուններ +   |                |Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության`|
|      |խոշոր        |                |20% կշռով: Կանոնակարգ 3-ի թիվ 9    |
|      |պարտավորու-  |                |հաշվետվության խոշոր                |
|      |թյուններ)    |                |պարտավորությունների ցպահանջ        |
|      |             |                |սյունակը հաշվարկում չի մասնակցում: |
|______|_____________|________________|___________________________________|
|Լ3    |Ցպահանջ և    |      Լ3>=100%=5|Ցպահանջ և  մինչև  30 օր մարման     |
|      |միջին 30 օր  |  100%>Լ3>=95%=4|ժամկետով ակտիվների և               |
|      |մարման       |   95%>Լ3>=90%=3|պարտավորությունների (այդ թվում`    |
|      |ժամկետով     |   90%>Լ3>=80%=2|արտահաշվեկշռային պայմանական        |
|      |ակտիվներ/    |        Լ3<80%=1|պարտավորությունները ներառվում="" են="">80%=1|պարտավորությունները>
|      |Ցպահանջ և    |                |20%-ով) մեծությունները հաշվարկվում |
|      |միջին 30 օր  |                |են համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 9   |
|      |մարման       |                |հաշվետվության:                     |
|      |ժամկետով     |                |Ակտիվների հաշվարկում ընդգրկվում են |
|      |պարտավորու-  |                |բոլոր ժամկետայնության պետական      |
|      |թյուններ     |                |արժեթղթերը և  Հայաստանի            |
|      |             |                |Հանրապետության կենտրոնական բանկի   |
|      |             |                |նկատմամբ պահանջները:               |
|______|_____________|________________|___________________________________|
|Լ4    |31-ից 180 օր |      Լ4>=100%=5|31-ից 180 օր մարման ժամկետով       |
|      |մարման       |  100%>Լ4>=90%=4|ակտիվների և  պարտավորությունների   |
|      |ժամկետով     |   90%>Լ4>=80%=3|(այդ թվում` արտահաշվեկշռային       |
|      |ակտիվներ/    |   80%>Լ4>=70%=2|պայմանական պարտավորությունները     |
|      |31-ից 180 օր |        Լ4<70%=1|ներառվում են="" 20%-ով)="">70%=1|ներառվում>
|      |մարման       |                |հաշվարկվում են համաձայն Կանոնակարգ |
|      |ժամկետով     |                |3-ի թիվ 9 հաշվետվության:           |
|      |պարտավորու-  |                |Ակտիվների հաշվարկում չեն ընդգրկվում|
|      |թյուններ     |                |պետական արժեթղթերը և  Հայաստանի    |
|      |             |                |Հանրապետության կենտրոնական բանկի   |
|      |             |                |նկատմամբ պահանջները: Այն դեպքում,  |
|      |             |                |երբ Լ3-ը բարձր է 100%-ից, ապա      |
|      |             |                |Լ3 ցուցանիշի համարիչի և  հայտարարի |
|      |             |                |դրական տարբերությունը գումարվում է |
|      |             |                |Լ4 ցուցանիշի համարիչին:            |
._________________________________________________________________________.
 
U - Շուկայական ռիսկի նկատմամբ զգայունություն
 
Այս բաժնի հարաբերակցությունների հիման վրա գնահատվում է բանկի շուկայական ռիսկերին ենթարկվածությունը: Ս տարրի գնահատման համար հաշվարկում են 3 բաղադրիչ հարաբերակցությունները:
 
._________________________________________________________________________.
|Հարա- |Հարաբերակ-   |Հարաբերակցության|Հարաբերակցության բնութագիրը        |
|բերակ-|ցության      |միջակայքը և  դրա|                                   |
|ցութ- |սահմանումը   |համապատասխան    |                                   |
|յուն  |             |գնահատականը     |                                   |
|______|_____________|________________|___________________________________|
|Ս1    |I            |        Ս1<=5%=5|որպես ս1="" վերցվում="" է="" չորս="" շաբաթների="">=5%=5|որպես>
|      |արտարժութային|    5%<><=10%=4|միջին օրական="" դիրքի="" մեծությունը:="">=10%=4|միջին>
|      |խմբի համախառն|   10%<><=15%=3|ցուցանիշի հաշվարկում="" ներառվում="" են="">=15%=3|ցուցանիշի>
|      |դիրք/        |   15%<><=20%=2|ամսվա վերջին="" օրն="" ընդգրկող="" շաբաթվա="">=20%=2|ամսվա>
|      |Ընդհանուր    |        Ս1>20%=1|և  նրան նախորդող 3 շաբաթների օրական|
|      |կապիտալ      |                |դիրքերի մեծությունները:            |
|      |             |                |Հարաբերակցության հաշվարկը կատարվում|
|      |             |                |է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7    |
|      |             |                |հաշվետվության աղյուսակ 1-ի:        |
|______|_____________|________________|___________________________________|
|Ս2    |II           |        Ս2<=3%=5|որպես ս2="" վերցվում="" է="" չորս="" շաբաթների="">=3%=5|որպես>
|      |արտարժութային|     3%<><=5%=4|միջին օրական="" դիրքի="" մեծությունը:="">=5%=4|միջին>
|      |խմբի համախառն|     5%<><=7%=3|ցուցանիշի հաշվարկում="" ներառվում="" են="">=7%=3|ցուցանիշի>
|      |դիրք/        |    7%<><=10%=2|ամսվա վերջին="" օրն="" ընդգրկող="" շաբաթվա="">=10%=2|ամսվա>
|      |Ընդհանուր    |        Ս2>10%=1|և  նրան նախորդող 3 շաբաթների օրական|
|      |կապիտալ      |                |դիրքերի մեծությունները:            |
|      |             |                |Հարաբերակցության հաշվարկը կատարվում|
|      |             |                |է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7    |
|      |             |                |հաշվետվության աղյուսակ 1-ի:        |
|______|_____________|________________|___________________________________|
|Ս3    |Տոկոսադրույքի|       Ս3<=20%=5|համարիչում վերցվում="" է="" մինչև=""  90="" օր="">=20%=5|համարիչում>
|      |փոփոխման     |   40%<><20%=4|մարման ժամկետով="" տոկոսաբեր="">20%=4|մարման>
|      |նկատմամբ     |   60%<><40%=3|և  ծախսատար="" պարտավորությունների="">40%=3|և>
|      |զգայուն`     |   80%<><60%=2|տարբերության բացարձակ="" մեծությունը,="">60%=2|տարբերության>
|      |ակտիվների և  |        Ս3>80%=1|որը հաշվարկվում է Կանոնակարգ 3-ի   |
|      |պարտավորու-  |                |թիվ 9 հաշվետվության հիման վրա:     |
|      |թյունների    |                |Հայտարարում Կանոնակարգ 3-ի թիվ 3   |
|      |տարբերություն|                |հաշվետվությունից վերցվում է        |
|      |/Ընդհանուր   |                |նորմատիվային ընդհանուր կապիտալի    |
|      |կապիտալ      |                |միջին օրական մեծությունը:          |
._________________________________________________________________________.
 
Հավելված 2
 
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի մայիսի 29-ի
թիվ 157-Ն որոշմամբ
 
Հավելված 2 «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգի»
 
Ք - Կապիտալի համարժեքությունը ճշգրտող գործոններ
 
._________________________________________________________________________.
|Կապիտալի         |  «Ք» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ք1-Ք6     |
|համարժեքությունը |բաղադրիչ հարաբերակցությունների հաշվարկման մեջ          |
|ճշգրտող գործոններ|օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` ներառելով այն   |
|                 |սպասվելիք կամ տեղի ունեցած իրադարձությունների (այդ     |
|                 |թվում` արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների)|
|                 |բացահայտումը, որոնք կարող են բացասական ազդեցություն    |
|                 |թողնել այդ ցուցանիշների վրա:                           |
|                 |  Ք1-Ք6 բաղադրիչ հարաբերակցությունների հաշվարկման մեջ  |
|                 |օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` վերլուծելով և   |
|                 |գնահատելով հետևյալը`                                   |
|                 |  1. կապիտալի մակարդակի փոփոխությունները և  միտումները,|
|                 |դրանք պայմանավորող գործոնները և  դրանց բնույթը, ընդ    |
|                 |որում, ճշգրտող գնահատականը կարող է նվազել կապիտալի     |
|                 |մակարդակի բացասական փոփոխության միտումների դեպքում,    |
|                 |մասնավորապես, երբ կապիտալի համարժեքության նվազումը     |
|                 |պայմանավորված է կապիտալի նվազմամբ,                     |
|                 |  2. ակտիվների հնարավոր դասակարգումների և  դասակարգված |
|                 |ակտիվների դասերի խստացման հետևանքով  հնարավոր          |
|                 |կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների       |
|                 |ազդեցությունը կապիտալի մեծության վրա,                  |
|                 |  3. ռիսկով կշռված ակտիվների ընդհանուր ակտիվներում     |
|                 |տեսակարար կշիռների փոփոխությունը, մասնավորապես մեծ     |
|                 |ռիսկի կշիռ ունեցող ակտիվների ռիսկով կշռված ակտիվներում |
|                 |ունեցած տեսակարար կշիռների միտումները,                 |
|                 |  4. ակտիվների կենտրոնացվածությունը, մասնավորապես      |
|                 |ճյուղային կենտրոնացվածությունը, միտումները և  դրա հետ  |
|                 |կապված հնարավոր կորուստները,                           |
|                 |  5. վարկային, գործառնական, իրացվելիության, շուկայական,|
|                 |տոկոսադրույքի և  այլ ռիսկերի հետ կապված ակնկալվող      |
|                 |կորուստների հավանականությունը և  դրանց մեծությունը (այդ|
|                 |թվում` հաշվարկված տվյալ բանկի համար իր                 |
|                 |առանձնահատկություններից ելնելով` Հայաստանի             |
|                 |Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողների կողմից  |
|                 |մշակված ստրես-տեստերի հիման վրա): Ճշգրտման համար       |
|                 |ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն  |
|                 |բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը|
|                 |պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից,                   |
|                 |  6. Հայաստանի Հանրապետության օրենքների և  այլ իրավական|
|                 |ակտերի պահանջների փոփոխությունները` կապված բանկի       |
|                 |կապիտալի և  մյուս նորմատիվների ու ցուցանիշների հաշվարկի|
|                 |հետ,                                                   |
|                 |  7. խոշոր փոխառուների և/կամ  բանկի հետ կապված անձանց  |
|                 |ռիսկերի միտումները, դրանց ազդեցությունը կապիտալի վրա,  |
|                 |  8. վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի   |
|                 |դարձած, սակայն բանկի հաշվետվություններում դեռևս        |
|                 |չարտացոլված, բանկի հետ կապված անձանց                   |
|                 |պարտավորությունների ավելացման փաստերը և  միտումները,   |
|                 |  9. եթե բանկը խմբի անդամ է, ապա այդ խմբի ռիսկերի հետ  |
|                 |կապված ակնկալվող կորուստների հավանականությունը և  դրանց|
|                 |մեծությունը:                                           |
._________________________________________________________________________.
 
Ա - Ակտիվների որակը ճշգրտող գործոններ
 
._________________________________________________________________________.
|Ակտիվների որակը  |  «Ա» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ա1-Ա6     |
|ճշգրտող գործոններ|հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող       |
|                 |ցուցանիշները ճշգրտվում են` արտացոլելով բանկի ակտիվների`|
|                 |այդ թվում` վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային    |
|                 |հոդվածների, վարկային և  այլ ներդրումների իրական        |
|                 |ծավալների և  դրանց որակի փոփոխության կանխատեսումը:     |
|                 |Որպեսզի իրականացվի վերոհիշյալ հարաբերակցությունների    |
|                 |հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշների ճշգրտում, պետք |
|                 |է գնահատել`                                            |
|                 |  1. ակտիվների դասակարգման և  հաշվառման                |
|                 |հուսալիությունը, ակտիվների դասերի սպասվող              |
|                 |փոփոխությունները և  միտումները,                        |
|                 |  2. տնտեսության այն ճյուղերի կամ ոլորտների վիճակը,    |
|                 |որտեղ կատարվել են ներդրումները և  կենտրոնացվել են      |
|                 |ակտիվները, դրա փոփոխությունների և  այլ                 |
|                 |իրադարձությունների հավանական հետևանքը  բանկի ակտիվների |
|                 |որակի վրա,                                             |
|                 |  3. ներդրումների կենտրոնացման աստիճանը ըստ երկրների և |
|                 |տարածաշրջանների, դրանց ռիսկը և  հավանական              |
|                 |իրադարձությունների ազդեցությունը ակտիվների որակի վրա,  |
|                 |  4. ներդրումների կենտրոնացման աստիճանը ըստ փոխառուի,  |
|                 |դրանց վարկունակությունը, նրա ֆինանսական վիճակի         |
|                 |հավանական փոփոխությունները, դրանց ազդեցությունը բանկի  |
|                 |ակտիվների որակի վրա,                                   |
|                 |  5. ակտիվների վերաձևակերպումների  հնարավորությունը,   |
|                 |դրանց տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվներում, այն       |
|                 |դեպքում, երբ վերաձևակերպման  արդյունքում ակտիվները չեն |
|                 |դասակարգվում` համաձայն Հայաստանի Հանրապետության        |
|                 |կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ |
|                 |63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության        |
|                 |տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական        |
|                 |պարտքերի դասակարգման և  հնարավոր կորուստների           |
|                 |պահուստների ձևավորման  կարգի»,                         |
|                 |  6. ակտիվների կենտրոնացվածությունը` հաշվի առնելով     |
|                 |թղթակցային հաշիվների միջոցների, ինչպես նաև  այլ        |
|                 |ակտիվներում բանկի ներդրումների բաշխվածությունը,        |
|                 |  7. ակտիվների կառուցվածքի` բանկի ընդհանուր ակտիվներում|
|                 |հիմնական միջոցների և  ոչ նյութական ակտիվների տեսակարար |
|                 |կշիռների փոփոխության միտումները,                       |
|                 |  8. եկամտաբեր ակտիվների տեսակարար կշռի                |
|                 |փոփոխությունները և  միտումները,                        |
|                 |  9. ակտիվների ապահովվածության աստիճանի և  այդ         |
|                 |ապահովվածության որակի փոփոխությունները,                |
|                 |  10. տնտեսության ընդհանուր զարգացման միտումները,      |
|                 |իրադարձությունները, որոնք կարող են ազդեցություն թողնել |
|                 |բանկի ակտիվների որակի վրա,                             |
|                 |  11. իրական արժեքով չափվող ակտիվների հաշվառման ճիշտ   |
|                 |մոտեցումների կիրառումը:                                |
._________________________________________________________________________.
 
Ե - Եկամտաբերությունը ճշգրտող գործոններ
 
._________________________________________________________________________.
|Եկամտաբերությունը|  Եկամտաբերության` «Ե» տարրի գծով ըստ հավելված 1-ի     |
|ճշգրտող գործոններ|հաշվարկվող Ե1-Ե5 հարաբերակցությունների հաշվարկման մեջ  |
|                 |օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` արտացոլելով     |
|                 |բանկի եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների        |
|                 |կայունության և  միտումների գնահատականը: Վերոհիշյալ     |
|                 |հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող       |
|                 |ցուցանիշները ճշգրտվում են` վերլուծելով և  գնահատելով   |
|                 |հետևյալը`                                              |
|                 |  1. եկամուտների մակարդակի փոփոխությունները և          |
|                 |միտումները, դրանց կայունությունը և  բնորոշությունը,    |
|                 |մասնավորապես մասհանումների ազդեցությունը,              |
|                 |  2. ծախսերի մակարդակի փոփոխությունները և  միտումները, |
|                 |դրանք պայմանավորող գործոնների և  բնույթի բացահայտումը, |
|                 |  3. եկամուտների կենտրոնացվածությունը. ելնելով         |
|                 |ակտիվների կենտրոնացվածությունից` կարող է առաջանալ նաև  |
|                 |եկամուտների կենտրոնացվածություն ըստ տնտեսության        |
|                 |ճյուղերի, երկրի և  փոխառուի և  գնահատելով եկամուտների  |
|                 |վրա որևէ  բարենպաստ կամ անբարենպաստ իրադարձության      |
|                 |ազդեցությունը` պայմանավորված այդ կենտրոնացումներով,    |
|                 |  4. ակտիվների հնարավոր դասակարգումների և  դասակարգված |
|                 |ակտիվների դասերի խստացման հետևանքով  հնարավոր          |
|                 |կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների       |
|                 |ազդեցությունը բանկի եկամտաբերության ցուցանիշների վրա,  |
|                 |  5. եկամտաբեր ակտիվների ընդհանուր ակտիվներում         |
|                 |տեսակարար կշիռների փոփոխությունները և  միտումները,     |
|                 |դրանց ազդեցությունները եկամուտների վրա,                |
|                 |  6. զուտ մասհանումների միտումները և  դրանց տեսակարար  |
|                 |կշիռը եկամուտներում և  ծախսերում, դրանց փոփոխության    |
|                 |միտումները,                                            |
|                 |  7. գործառնական եկամուտների և  մինչև  գործառնական     |
|                 |ակտիվների և  պարտավորությունների փոփոխությունը,        |
|                 |դրամական հոսքերի հարաբերությունը և  միտումները,        |
|                 |  8. վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի   |
|                 |դարձած սպասվող հնարավոր ծախսերը, որոնք կարող են        |
|                 |բացասական ազդեցություն թողնել բանկի շահույթի մեծության |
|                 |վրա,                                                   |
|                 |  9. բանկի վարկունակության անկում, ինչը կարող է        |
|                 |անդրադառնալ բանկի կողմից ներգրավվող միջոցների (այդ     |
|                 |թվում` փոխառությունների) գնի վրա,                      |
|                 |  10. տարեկանացման արդյունքում ստացվող ցուցանիշների    |
|                 |գնահատականները կարող են ճշգրտվել` հաշվի առնելով բանկի  |
|                 |ռազմավարական ծրագրով նախատեսված ցուցանիշները, օրինակ`  |
|                 |եթե շահույթի ցածր մակարդակը պայմանավորված է սեզոնային  |
|                 |տատանումներով (կամ նոր ծառայությունների ներդրմամբ) և   |
|                 |կանխատեսված է ռազմավարական ծրագրով, ապա այն կարող է    |
|                 |չդիտարկվել որպես բացասական երևույթ,                    |
|                 |  11. ակնկալվող կորուստների հավանականությունը և  դրանց |
|                 |մեծությունը (այդ թվում` հաշվարկված տվյալ բանկի համար,  |
|                 |իր առանձնահատկություններից ելնելով, Հայաստանի          |
|                 |Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողների կողմից  |
|                 |մշակված ստրես-տեստերի հիման վրա): Ճշգրտման համար       |
|                 |ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն  |
|                 |բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում` ինչը|
|                 |պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից:                   |
._________________________________________________________________________.
 
Լ - Իրացվելիությունը ճշգրտող գործոններ
 
._________________________________________________________________________.
|Իրացվելիությունը |  «Լ» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Լ1-Լ4     |
|ճշգրտող գործոններ|հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող       |
|                 |ցուցանիշները ճշգրտելիս հաշվի են առնվում բանկի`         |
|                 |ժամանակին և  առանց էական ծախսերի պարտավորությունների   |
|                 |բավարարման և  ակտիվների ֆինանսավորման իրական           |
|                 |հնարավորությունների, դրանց միտումների և  սպասվող       |
|                 |փոփոխությունների վերլուծության արդյունքում: Որպեսզի    |
|                 |իրականացվի վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման |
|                 |մեջ օգտագործվող ցուցանիշների ճշգրտում, վերլուծողը պետք |
|                 |է գնահատի`                                             |
|                 |  1. բանկի բարձր իրացվելի ակտիվների տեսակարար կշռի     |
|                 |սպասվող փոփոխությունները և  միտումները: Ճշգրտումները   |
|                 |կարող են խստացվել բանկի բարձր իրացվելի ակտիվների       |
|                 |տեսակարար կշռի բացասական միտումների դեպքում, եթե բանկի |
|                 |իրացվելիության նորմատիվները սահմանային արժեքներին      |
|                 |մոտ են,                                                |
|                 |  2. ցպահանջ պարտավորությունների տեսակարար կշռի սպասվող|
|                 |փոփոխությունները և  միտումները, ցպահանջ                |
|                 |պարտավորությունների ամբողջ պարտավորություններում       |
|                 |տեսակարար կշռի և  դրան բարձր իրացվելի ակտիվների        |
|                 |ծավալների միտումների համադրելիությունը,                |
|                 |  3. բարձր իրացվելի ակտիվների իրական մակարդակը, քանի որ|
|                 |որոշ դեպքերում բանկն իրականում կարող է հնարավորություն |
|                 |չունենալ տիրապետել իր բարձր իրացվելի համարվող          |
|                 |միջոցները: Այս դեպքում վերահսկողը պետք է համապատասխան  |
|                 |ճշգրտումներ իրականացնի իրացվելիության գնահատման        |
|                 |օբյեկտիվ ցուցանիշների հաշվարկի մեջ` չներառելով տվյալ   |
|                 |ակտիվների մեծությունը բարձր իրացվելի ակտիվների հաշվարկի|
|                 |մեջ,                                                   |
|                 |  4. տեղաբաշխված միջոցների կենտրոնացվածության աստիճանը |
|                 |ըստ գործիքի տեսակի և  թողարկողների: Այս առումով        |
|                 |անհրաժեշտ է վերլուծել որևէ  հնարավոր անբարենպաստ       |
|                 |իրադարձության ազդեցությունը բանկի իրացվելիության իրական|
|                 |մակարդակի վրա,                                         |
|                 |  5. ներգրավված միջոցների կենտրոնացվածությունը ըստ     |
|                 |պարտատերերի, որևէ  խոշոր պարտատիրոջ ավանդը հետ         |
|                 |պահանջելու հնարավորության ազդեցությունը բանկի          |
|                 |իրացվելիության մակարդակի վրա,                          |
|                 |  6. ակտիվների որակի` ակտիվների դասերի սպասվող         |
|                 |խստացումների և  դուրսգրումների ազդեցությունը բանկի     |
|                 |իրացվելիության իրական մակարդակի վրա,                   |
|                 |  7. Հայաստանի Հանրապետության օրենքների և  այլ իրավական|
|                 |ակտերի պահանջների փոփոխությունները` կապված բանկի       |
|                 |իրացվելիության հաշվարկի հետ, դրանց հետևանքով  բանկի    |
|                 |իրացվելիության մակարդակի սպասվող փոփոխությունները,     |
|                 |  8. բանկում իրացվելիության արտահերթ պահանջները        |
|                 |բավարարելու հնարավորությունը, որի անհրաժեշտությունը    |
|                 |կարող է ծագել եկամուտների նվազման, չաշխատող ակտիվների  |
|                 |աճի, ավանդների կենտրոնացումների, գործառնություններն    |
|                 |ընդլայնելու հնարավորություններն իրականացնելու          |
|                 |դեպքերում,                                             |
|                 |  9. բանկի լրացուցիչ իրացվելիություն ներգրավելու       |
|                 |հնարավորությունը` բանկի իրացվելիության հնարավոր        |
|                 |վատթարացման դեպքում,                                   |
|                 |  10. բանկի հեղինակության ռիսկի արդյունքում ավանդների  |
|                 |խոշոր արտահոսք,                                        |
|                 |  11. վճարման հանձնարարականներով բանկի վճարումների     |
|                 |կանոնավորությունը և  հետաձգումների առկայությունը,      |
|                 |  12. բանկի վարկունակության անկում, ինչը կարող է       |
|                 |անդրադառնալ բանկի կողմից միջոցների (այդ թվում`         |
|                 |փոխառությունների) ներգրավման վրա,                      |
|                 |  13. ակնկալվող կորուստների հավանականությունը և  դրանց |
|                 |մեծությունը (այդ թվում` հաշվարկված տվյալ բանկի համար,  |
|                 |իր առանձնահատկություններից ելնելով, Հայաստանի          |
|                 |Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողների կողմից  |
|                 |մշակված ստրես-տեստերի հիման վրա): Ճշգրտման համար       |
|                 |ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն  |
|                 |բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում` ինչը|
|                 |պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից:                   |
._________________________________________________________________________.
 
Ս - Շուկայական ռիսկի նկատմամբ զգայունությունը ճշգրտող գործոններ
 
._________________________________________________________________________.
|Շուկայական ռիսկի |  «Ս» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ս1-Ս3     |
|նկատմամբ         |հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող       |
|զգայունությունը  |ցուցանիշները ճշգրտվում են` հաշվի առնելով վերահսկողի    |
|ճշգրտող գործոններ|կարծիքը բանկի ռիսկերին ենթակա լինելու աստիճանի         |
|                 |վերաբերյալ` կապված բանկի գործունեության                |
|                 |առանձնահատկությունների և  իրականացվող գործարքների      |
|                 |բնույթի հետ: Այս բաժնի վերլուծությունն ընդհանուր առմամբ|
|                 |հիմնվում է նախորդ բաժիններում բացահայտված              |
|                 |տեղեկությունների վրա: Վերոհիշյալ հարաբերությունների    |
|                 |հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են`  |
|                 |վերլուծելով և  գնահատելով հետևյալը`                    |
|                 |  1. ակտիվների կառուցվածքի փոփոխությունը և  միտումները.|
|                 |ակտիվների դուրսգրումների հետևանքով  գրավի տնօրինման    |
|                 |արդյունքում սեփականացված հիմնական միջոցների,           |
|                 |ապրանքանյութական պաշարների և  այն ակտիվների տեսակարար  |
|                 |կշիռների փոփոխությունը, որոնց արժեքը կախված է շուկայում|
|                 |գների փոփոխությունից,                                  |
|                 |  2. արտարժութային ակտիվների կամ պարտավորությունների   |
|                 |սպասվող փոփոխություններն ու միտումները, դրանց          |
|                 |ազդեցությունը բանկի արտարժութային դիրքի վրա: Այստեղ    |
|                 |պետք է ներառել նաև  այն ակտիվները և/կամ                |
|                 |պարտավորությունները, որոնք բանկը համարել է դրամային,   |
|                 |բայց վերահսկողի հիմնավորված կարծիքով` դրանք պարունակում|
|                 |են արտարժութային ռիսկ,                                 |
|                 |  3. ռիսկերի զսպման նպատակով օգտագործվող գործիքների    |
|                 |արդյունավետությունը և  հուսալիությունը,                |
|                 |  4. տոկոսադրույքի նկատմամբ զգայուն ակտիվների և        |
|                 |պարտավորությունների սպասվող փոփոխությունները և         |
|                 |միտումները, դրանց փոփոխության հետևանքով  տոկոսադրույքի |
|                 |նկատմամբ զգայուն ակտիվների և  պարտավորությունների      |
|                 |ճեղքվածքի իրական մեծությունը,                          |
|                 |  5. ակնկալվող կորուստների հավանականությունը և  դրանց  |
|                 |մեծությունը (այդ թվում` հաշվարկված տվյալ բանկի համար,  |
|                 |իր առանձնահատկություններից ելնելով, Հայաստանի          |
|                 |Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողների կողմից  |
|                 |մշակված ստրես-տեստերի հիման վրա): Ճշգրտման համար       |
|                 |ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն  |
|                 |բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը|
|                 |պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից:                   |
._________________________________________________________________________.