040.0864.120808
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 2008 թվականի N 864-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 308-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 308-Ա որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Բաժնետոմսերի հետգնման մասին» N 308-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «գույքի ձեռքբերումից ծագող ավելացված արժեքի հարկի» և «համարել ավելացված արժեքի հարկի» բառերից հետո լրացնել «և հողամասերի կադաստրային արժեքի» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Բաժնետոմսերի հետգնման մասին» N 308-Ա որոշման պահանջներին համապատասխան հետ գնվող «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնի վճարման դիմաց տրամադրվող գույքի ձեռքբերումից ծագող ավելացված արժեքի հարկի և հողամասերի կադաստրային արժեքի գումարի վճարման պարտավորությունից «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերին ազատելու մասին բաժնետերերի պահանջի դեպքում համապատասխան ավելացված արժեքի հարկի և կադաստրային արժեքի գումարը վճարելու նպատակով` թույլատրել ընկերությանն օտարել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 6023,9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունը (այսուհետ` գույք) նախօրոք հայտնի գնորդ «Ջերմուկ ինտերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների, արտադրական նպատակներով օգտագործելու համար:
1) սահմանել, որ, համաձայն գնահատման արդյունքների`
ա. գույքի վաճառքի գինը կազմում է 140.998.8 հազ. դրամ, այդ թվում` ավելացված արժեքի հարկը` 23.499.8 հազ. դրամ,
բ. գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 3,5 հեկտար հողամասը` համաձայն N 6 հավելվածի, որի վաճառքի գինը` ներառյալ հողամասի կադաստրային արժեքը, կազմում է 574.350.0 հազ. դրամ, այդ թվում` ավելացված արժեքի հարկը` 95.725.0 հազ. դրամ.
2) Վճարումները կատարել երեք ամսվա ընթացքում:
3) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` որպես «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի կառավարման մարմին`
ա. գնորդի կողմից` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների վճարումից հետո ապահովել օտարվող հողամասի կադաստրային արժեքի վճարումը և գնորդի հետ` օրենքով սահմանված կարգով առուվաճառքի պայմանագրի կնքումը` պայմանով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով,
բ. սույն որոշման 2-րդ կետի պահանջների կատարումից հետո` տնտեսական միջոցներն օգտագործել ընկերությունը վերազինելու, արդիականացնելու և ժամանակակից պահանջները բավարարող ծառայություններ մատուցելու նպատակով:
(2-րդ կետը փոփ. 12.03.09 թիվ 246-Ա որոշում)
i
3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Բաժնետոմսերի հետգնման մասին» N 308-Ա որոշման պահանջներին համապատասխան «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերին տրամադրման ենթակա գույքի չափը որոշելիս հիմք է ընդունվում բաժնետոմսերի հետգնման մասին ընդհանուր ժողովի որոշման ընդունման պահին առկա «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության զուտ ակտիվները:
(3-րդ կետը փոփ. 12.03.09 թիվ 246-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2008 թվականի հուլիսի 31-ի
N 864-Ա որոշման
._____________________________.
|ՀԱՄԱՐԸ| ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
|______|______________________|
|1 |ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ |
|______|______________________|
|2. |ՔԱՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ |
|______|______________________|
|3. |ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ |
|______|______________________|
|4. |ԷԼ. ԵՆԹԱԿԱՅԱՆ |
|______|______________________|
|5. |ՄԵԽ. ԱՐՏԱԴՐԱՄԱՍ |
|______|______________________|
|6. |ՊԱՀԵՍՏ |
|______|______________________|
|7. |ԾԱԾԿՈՑ |
|______|______________________|
|8. |ՕԺ. ՇԻՆՈՒԹՅՈՒՆ |
|______|______________________|
|9. |ՊՈԼԻԳՈՆ |
|______|______________________|
|10. |ՕԺ. ՇԻՆՈՒԹՅՈՒՆ |
|______|______________________|
|11. |ԱՎՏՈՏՆԱԿ |
|______|______________________|
|12. |ՕԺ. ՇԻՆՈՒԹՅՈՒՆ |
._____________________________.
.__________________________________.
|ՀԱՏՎԱԾԸ|ԵՐԿԱՐՈՒ-|ՍԱՀՄԱՆԱԿԻՑ |
| |ԹՅՈՒՆ |ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ |
|_______|________|_________________|
|1-2 |107.6 |Ահարոնյան 3/5 |
|_______|________|_________________|
|2-3 | 69.9 | -»- |
|_______|________|_________________|
|3-4 | 31.8 |Ազատության 26 |
|_______|________|_________________|
|4-5 | 61.3 |«Հայսեյսմշին» ՓԲԸ|
|_______|________|_________________|
|5-6 | 72.0 | -»- |
|_______|________|_________________|
|6-7 |256.0 |Պ. Սևակի փողոց |
|_______|________|_________________|
|7-8 |113.0 |«Հայսեյսմշին» ՓԲԸ|
|_______|________|_________________|
|8-9 |187.0 | -»- |
|_______|________|_________________|
|9-10 |112.7 | -»- |
|_______|________|_________________|
|10-11 | 19.0 | -»- |
.__________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 12.03.09 թիվ 246-Ա որոշում)
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2008 թվականի հուլիսի 31-ի
N 864-Ա որոշման
քաղ. Երևան, Արաբկիր համայնք, Ա. Ավետիսյան փող.
1-ին շենք, N 42
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2008 թվականի հուլիսի 31-ի
N 864-Ա որոշման
քաղ. Երևան, Նոր Նորք համայնք, Մոլդովական փող.
2, 5/4
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2008 թվականի հուլիսի 31-ի
N 864-Ա որոշման
քաղ. Երևան, Կենտրոն համայնք, Աղայան փող.
7-րդ շենք, N 97
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2008 թվականի հուլիսի 31-ի
N 864-Ա որոշման
քաղ. Երևան, Կենտրոն համայնք, Լեոյի փող.
9 շենք, N 35
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Հավելված N 6
i
ՀՀ կառավարության
2008 թվականի հուլիսի 31-ի
N 864-Ա որոշման
._____________________________.
|ՀԱՄԱՐԸ| ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
|______|______________________|
|1 |ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ |
|______|______________________|
|2. |ՔԱՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ |
|______|______________________|
|3. |ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ |
|______|______________________|
|4. |ԷԼ. ԵՆԹԱԿԱՅԱՆ |
|______|______________________|
|5. |ՄԵԽ. ԱՐՏԱԴՐԱՄԱՍ |
|______|______________________|
|6. |ՊԱՀԵՍՏ |
|______|______________________|
|7. |ԾԱԾԿՈՑ |
|______|______________________|
|8. |ՕԺ. ՇԻՆՈՒԹՅՈՒՆ |
|______|______________________|
|9. |ՊՈԼԻԳՈՆ |
|______|______________________|
|10. |ՕԺ. ՇԻՆՈՒԹՅՈՒՆ |
|______|______________________|
|11. |ԱՎՏՈՏՆԱԿ |
|______|______________________|
|12. |ՕԺ. ՇԻՆՈՒԹՅՈՒՆ |
._____________________________.
.__________________________________.
|ՀԱՏՎԱԾԸ|ԵՐԿԱՐՈՒ-|ՍԱՀՄԱՆԱԿԻՑ |
| |ԹՅՈՒՆ |ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ |
|_______|________|_________________|
|1-2 |107.6 |Ահարոնյան 3/5 |
|_______|________|_________________|
|2-3 | 69.9 | -»- |
|_______|________|_________________|
|3-4 | 31.8 |Ազատության 26 |
|_______|________|_________________|
|4-5 | 61.3 |«Հայսեյսմշին» ՓԲԸ|
|_______|________|_________________|
|5-6 | 72.0 | -»- |
|_______|________|_________________|
|6-7 |256.0 |Պ. Սևակի փողոց |
|_______|________|_________________|
|7-8 |113.0 |«Հայսեյսմշին» ՓԲԸ|
|_______|________|_________________|
|8-9 |187.0 | -»- |
|_______|________|_________________|
|9-10 |112.7 | -»- |
|_______|________|_________________|
|10-11 | 19.0 | -»- |
.__________________________________.
(6-րդ հավելվածը փոփ. 12.03.09 թիվ 246-Ա որոշում)
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում