Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈ ...

 

 

110.1096.050411

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        04            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011165

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 մարտի 2011 թվականի N 1096-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1120-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի և ատեստավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 1120-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

1) «Սույն կարգերը վերաբերում են մասնագիտացված հանրակրթական և արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների գործադիր մարմիններին»:

2. Հրամանի հավելված N 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) հավելվածի N 1-ի IV գլխի 23 կետի 3) ենթակետի «/մարզառազմական և արտաուսումնական դաստիարակչական հաստատությունների/» բառերը փոխարինել «/մասնագիտացված հանրակրթական և արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների/» բառերով.

2) հավելված N 1-ի VII գլխի 66 կետը լրացնել նոր պարբերություններով.

i

«Մրցութային հանձնաժողովի կազմում պետք է ներգրավված լինի Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչ»:

«Հասարակական կազմակերպությունները կարող են դիմումներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկվելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա ձևավորում և վարում է տվյալների շտեմարան, որից յուրաքանչյուր մրցույթի դեպքում` համակարգչային ծրագրով պատահական ընտրության սկզբունքով մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով ընտրվում է մեկ հասարակական կազմակերպություն»:

i

3. Հրամանի հավելված N 2-ի I գլխի 1 կետի «/մարզառազմական և արտաուսումնական դաստիարակչական հաստատությունների/» բառերը փոխարինել «/մասնագիտացված հանրակրթական և արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների/» բառերով:

4. Աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Ա. Այվազյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

5. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
14.03.2011
N 1096-Ն
Հրաման