Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 3 ...

 

 

510.0211.270112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        01            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 51012047

        

                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ

                                 ՈՐՈՇՈՒՄ

                                                       

                   27 դեկտեմբերի 2011 թվականի N 211-Ն

                                                           

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 30-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997թ. մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.6-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի թիվ 198-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1769-Ն որոշումը`

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

 

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2010 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 30-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

i

«4. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին:».

2) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`

i

ա. 42-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«42. Հանձնարարականի կատարման ժամկետի բացակայության դեպքում, որպես հանձնարարականի ժամկետ սահմանվում է առավելագույնը 7 աշխատանքային օր, իսկ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող հարցերի դեպքում` առավելագույնը ևս 3 աշխատանքային օր, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:»,

i

բ. կարգը 54-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 54.1-ին և 54.2-րդ կետերով.

«54.1. Արձանագրությունները կազմվում, խմբագրվում և նիստը վարողին են ներկայացվում ստորագրման ոչ ուշ, քան նիստի անցկացման հաջորդ աշխատանքային օրը:

54.2. Արձանագրությունը նիստը վարողի կողմից ստորագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային և թղթային տարբերակներով առաքվում է հասցեատերերին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Տավուշի մարզպետ
27.12.2011
N 211-Ն
Որոշում