Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ...

 

 

108.0048.020513

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        05            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10813174

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 ապրիլի 2013 թվականի N 48-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի թիվ 201-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշման N 1 հավելվածի 11.1-րդ և 11.2-րդ կետերը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի 2006 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպության և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման անցկացման ընթացակարգերը հաստատելու մասին» թիվ 12-Ն հրամանում /այսուհետ` Հրաման/ և նրանով հաստատված հավելվածներում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների» բառերով:

2. Հրամանի հավելված 1-ի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, այդ մասին տեղյակ է պահվում նախարարին և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:»:

3. Հրամանի հավելված 1-ը լրացնել նոր` 17.1 կետով.

i

«17.1. Եթե մրցույթը 17-րդ կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:»:

i

4. Հրամանի հավելված 1-ի 20-րդ կետի առաջին պարբերությունից հանել «Մրցույթն անցկացվում է նաև, եթե Մրցույթին մասնակցելու համար դիմել է կամ Մրցույթին մասնակցել է մեկ քաղաքացի:» նախադասությունը:

5. Աշխատակազմի իրավաբանական բաժնի պետին`

սահմանված կարգով ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

6. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին:

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
08.04.2013
N 48-Ն
Հրաման