118.0150.300316
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «30»        03            2016 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11816095
 
     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
     ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                 ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
 
     15 մարտի 2016 թ. N 150-Ն           26 փետրվարի 2016 թ. N 159-Ն
 
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ և 72-րդ հոդվածի 1-ին մասերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1383-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
 
1. ՈՒժը կորցրած ճանաչել.
i
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1996 թվականի հուլիսի 29-ի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 1996 թվականի օգոստոսի 5-ի «Ձեռնարկությունների և կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, ձեռնարկությունների, կազմակերպությունների, բյուջետային հիմնարկների դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրս գրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգը» N 17-5/50 և N 10-Պ5-43 համատեղ հրամանը.
i
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1996 թվականի հուլիսի 29-ի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 1996 թվականի օգոստոսի 5-ի «Ձեռնարկությունների, կազմակերպությունների, բյուջետային հիմնարկների կրեդիտորական և ավանդադրված (դեպոնենտական) պարտքերի անհուսալի ճանաչման, դրանց դուրս գրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգը» N 17-5/49 և N 10-Պ5-44 համատեղ հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: