Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2018 թվականի թիվ 209-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով զսպել լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ներդրողների ռիսկերը,

i

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը, 43-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, 45-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, 221-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.

i

1) Կանոնակարգի 25-րդ կետի 3-րդ ենթակետը «ծառայությունների» բառից հետո լրացնել «(ներառյալ` լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների)» բառերով,

i

2) Կանոնակարգի 26-րդ կետի 1-ին ենթակետը «թ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» պարբերությամբ.

«ժ. լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման դեպքում ներդրումային ընկերության գործունեության կանոնների նախագծերը ներառում են այս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները:»,

i

3) Կանոնակարգի 35-րդ կետի 1-ին ենթակետը «զ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» պարբերությամբ.

«է. լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման դեպքում օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության կանոնների նախագծերը ներառում են այս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները:»,

i

4) Կանոնակարգի 45-րդ կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման դեպքում օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության գործունեության կանոնների նախագծերը ներառում են այս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները:»,

i

5) Կանոնակարգի 48-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.

«7) լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման դեպքում ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության կանոնների նախագծերը ներառում են այս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները:»,

i

6) Կանոնակարգի 49-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.

«7) լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման դեպքում ներդրումային ընկերության ներկայացուցչության գործունեության կանոնների նախագծերը ներառում են այս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները:»,

i

7) Կանոնակարգի 126-րդ կետի 1-ին ենթակետը «նոր ընդունված գործունեության կանոնները» բառերից հետո լրացնել «(ներառյալ` լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման կանոնները)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
10.12.2018
N 209-Ն
Որոշում