(ուժը կորցրել է 29.12.05 թիվ 2337-Ն որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ 
 Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«3» սեպտեմբերի 1996 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
3 սեպտեմբերի 1996 թ. թիվ 276
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության քաղաքների և նախկին վարչական շրջանների սոցիալական ծառայությունների կառուցվածքի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքների և նախկին վարչական շրջանների սոցիալական ծառայությունները վերակազմավորել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների իրավաբանական անձի կարգավիճակով համաձայն թիվ 1 հավելվածի:
i
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների
ա) աշխատողների թվաքանակը` 687 միավոր.
i
/ա ենթակետը փոփ. 27.10.97 թիվ 470, 14.12.98 թիվ 797 որոշումներ/
i
բ) հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցները համաձայն թիվ 2 հավելվածի:
/բ ենթակետը հանվել է 14.12.98 թիվ 797 որոշում/
3. Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
i
4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցնելով, մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների օրինակելի կանոնադրությունը:
i
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայության և Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքներին ընտանեկան նպաստ նշանակելու և վճարելու կարգի վերաբերյալ կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 458 որոշումը, բացի նշված որոշման 4-րդ կետից, և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 18-ի թիվ 188 կարգադրությունը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 3-ից:
 
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 276 ՈՐՈՇՄԱՆ
 
ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
 
_________________________________________________________________________
        ԱՆՎԱՆՈՒՄԸ                              ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԸ
_________________________________________________________________________
           1                                           2
_________________________________________________________________________
 
Արագածոտնի մարզ
_______________
 
     Աշտարակի                            քաղ. Աշտարակ և  Աշտարակի նախկին
                                         վարչական շրջանի տարածքը
 
     Ապարանի                             Ապարանի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
     Ծաղկահովտի                          Արագածի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
     Թալինի                              Թալինի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
Արարատի մարզ
_____________
 
     Արարատի                             քաղ. Արարատ
 
     Վեդու                               Արարատի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
     Արտաշատի                            քաղ. Արտաշատ և  Արտաշատի նախկին
                                         վարչական շրջանի տարածքը
 
     Մասիսի                              Մասիսի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
Արմավիրի մարզ
______________
 
     Արմավիրի                            քաղ. Արմավիր և  Արմավիրի նախկին
                                         վարչական շրջանի տարածքը
 
     Բաղրամյանի                          Բաղրամյանի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
     Վաղարշապատի                         քաղ. Վաղարշապատ և  Էջմիածնի նախկին
                                         վարչական շրջանի տարածքը
 
Գեղարքունիքի մարզ
_________________
 
     Գավառի                              քաղ. Գավառ և  Կամոյի նախկին
                                         վարչական շրջանի տարածքը
 
     Սևանի                               քաղ. Սևան  և  Սևանի  նախկին
                                         վարչական շրջանի տարածքը
 
     Ճամբարակի                           Կրասնոսելսկի նախկին վարչական
                                         շրջանի տարածքը
 
     Մարտունու                           Մարտունու նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
     Վարդենիսի                           Վարդենիսի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
Լոռվա մարզ
___________
 
     Վանաձորի                            քաղ. Վանաձոր և  Գուգարքի նախկին
                                         վարչական շրջանի տարածքը
 
     Թումանյանի                          քաղ. Ալավերդի և  Թումանյանի նախկին
                                         վարչական շրջանի տարածքը
 
     Սպիտակի                             քաղ. Սպիտակ և  Սպիտակի նախկին
                                         վարչական շրջանի տարածքը
 
     Ստեփանավանի                         քաղ. Ստեփանավան և  Ստեփանավանի
                                         նախկին վարչական շրջանի տարածքը
 
     Տաշիրի                              Տաշիրի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
Կոտայքի մարզ
_____________
 
     Աբովյանի                            քաղ. Աբովյան և  Աբովյանի նախկին
                                         վարչական շրջանի տարածքը
 
     Հրազդանի                            քաղ. Հրազդան և  Հրազդանի նախկին
                                         վարչական շրջանի տարածքը, 
i
                                         բացառությամբ Ալափարս, Արզական,
                                         Բջնի, Կարենիս և Ֆանտան գյուղերի
 
     Չարենցավանի                         քաղ. Չարենցավան, Ալափարս, Արզական,
                                         Բջնի, Կարենիս և Ֆանտան գյուղերը
 
i
     Եղվարդի                             Նաիրիի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
Շիրակի մարզ
______________
 
      Գյումրի-1            Գյումրու նախկին Շիրակի շրջանի
i
                           վարչական տարածքը
      Գյումրի-2            Գյումրու նախկին Մոսկովյան շրջանի
                           վարչական տարածքը
 
     Ախուրյանի                           Ախուրյանի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
     Ամասիայի                            Ամասիայի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
     Աշոցքի                              Աշոցքի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
     Արթիկի                              քաղ. Արթիկ և  Արթիկի նախկին
                                         վարչական շրջանի տարածքը
 
     Մարալիկի                            Անիի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
Սյունիքի մարզ
______________
 
     Գորիսի                              քաղ. Գորիս և  Գորիսի նախկին
                                         վարչական շրջանի տարածքը
 
     Կապանի                              քաղ. Կապան և  Կապանի նախկին
                                         վարչական շրջանի տարածքը
 
     Մեղրու                              Մեղրու նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
     Սիսիանի                             Սիսիանի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
Վայոց ձորի մարզ
________________
 
     Եղեգնաձորի                          Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
     Վայքի                               Վայքի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
     Ջերմուկի                            քաղ. Ջերմուկ
 
Տավուշի մարզ
______________
 
     Իջևանի                              Իջևանի  նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
     Նոյեմբերյանի                        Նոյեմբերյանի նախկին վարչական
                                         շրջանի տարածքը
 
     Բերդի                               Տաուշի նախկին վարչական շրջանի
                                         տարածքը
 
     Դիլիջանի                            քաղ. Դիլիջան
 
Երևան քաղաք
i
------------
     Կենտրոնի               Կենտրոնի թաղային համայնքի տարածքը
 
     Արաբկիրի               Արաբկիրի թաղային համայնքի տարածքը
 
     Շենգավիթի              Շենգավիթի թաղային համայնքի տարածքը
 
     Էրեբունու              Էրեբունու թաղային համայնքի տարածքը
 
     Նուբարաշենի            Նուբարաշենի թաղային համայնքի տարածքը
 
     Նորք Մարաշի            Նորք Մարաշի թաղային համայնքի տարածքը
 
     Մալաթիա-Սեբաստիայի     Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի տարածքը
 
     Ավանի                  Ավանի թաղային համայնքի տարածքը
 
     Նոր Նորքի              Նոր Նորքի թաղային համայնքի տարածքը
 
     Քանաքեռ-Զեյթունի       Քանաքեռ-Զեյթունի թաղային համայնքի տարածքը
 
     Աջափնյակի              Աջափնյակի թաղային համայնքի տարածքը
 
     Դավթաշենի              Դավթաշենի թաղային համայնքի տարածքը:
 
(ցանկը փոփ. 27.10.97 թիվ 470, 27.12.00 թիվ 886, 11.07.01 թիվ 625 որոշումներ)
 
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 276 ՈՐՈՇՄԱՆ
 
Ն Ո Ր Մ Ա Ց Ո Ւ Յ Ց Ն Ե Ր
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
/հանվել է 14.12.98 թիվ 797 որոշում/
 
_________________________________________________________________________
          ԱՆՎԱՆՈՒՄԸ                            ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ
_________________________________________________________________________
 
Ղեկավար
_______
  Կենտրոնի տնօրեն                                    1
  Գլխավոր /ավագ/ հաշվապահ                            1
 
Սպասարկող անձնակազմ
___________________
Գործավար, մեքենագրուհի-քարտուղարուհի, կադրերի տեսուչ, գանձապահ, արխիվարիուս` - մինչև 100,0 հազար բնակելի սպասարկման
    համար                                            1
- 100,0 հազար և ավելի բնակելի սպասարկման
    համար                                            2
 
Մասնագետներ
___________
Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում
  10 հազար բնակչի սպասարկման համար                   1
հանրապետության մյուս բնակավայրերում 14 հազար բնակչի սպասարկման համար /բայց
  ոչ պակաս 2 հաստիքային միավորից/                    1
փախստականների և բնակչության տեղաշարժի
  գծով մասնագետ                                      1
 
__________________________
 
Ծանոթագրություն: 10 և ավելի հաստիքային միավոր ունեցող սոցիալական
ծառայությունների տարածքային կենտրոններում
սահմանվում է բաժնի պետի պաշտոն: