ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հոկտեմբերի 2021 թվականի N 1698-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1089-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1402-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 1089-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Հ. Էմինի նրբանցք 4 հասցեում գտնվող` 251600000 դրամ ընդհանուր գնահատված արժեքով և 1141.1 քառ. մետր ու 1628.3 քառ. մետր դպրոցի մասնաշենքերը և 122 մլն 965 հազ. 185 դրամ կադաստրային արժեքով ու 0.20874 հեկտար մակերեսով հողատարածքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N10092021-01-0256, տրված` 10.09.2021 թ.), 3692.8 քառ. մետր ու 1 մլրդ 251 մլն 744 հազ. դրամ գնահատված արժեքով դպրոցի մասնաշենքը և 592 մլն 493 հազ. 7791 դրամ կադաստրային արժեքով ու 1,00579 հեկտար մակերեսով հողատարածքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N10092021-01-0278, տրված` 10.09.2021 թ.) (այսուհետ` անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատությանը (այսուհետ` համալսարան)` նպատակային նշանակության օգտագործման համար:».
i
2) 2-րդ կետում «5 տարում (2019-2023 թթ.) իրականացնել 230.0 մլն դրամի ներդրումներ` ուսումնական մասնաշենքերի վերանորոգման և տարածքների բարեկարգման համար» բառերը փոխարինել «3 տարում` 2021-2023 թթ. իրականացնել 350.0 մլն դրամի ներդրումներ` համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի» բառերով.
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և համալսարանի հետ համատեղ`
1) երկամսյա ժամկետում լուծել համալսարանի հետ 2008 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 28/008 եռակողմ պայմանագիրը` սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման համալսարանի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում համալսարանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ`
ա. համալսարանը պարտավոր է իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել կոմիտե` յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում,
բ. սույն որոշման 2-րդ կետով սահմանված ներդրումները չկատարելու կամ մինչև 30 տոկոս կատարելու դեպքում համալսարանը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 10 տոկոսի չափով,
գ. սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում համալսարանը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարած ներդրումների գումարի 0,5 տոկոսի չափով,
դ. համալսարանը կարող է սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրել վերջինիս կողմից հիմնադրված տարբեր կրթական ծրագրեր իրականացնող հիմնարկներին, ոչ առևտրային և առևտրային ընկերություններին միայն կոմիտեի համաձայնությամբ.
3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման համալսարանի միջոցների հաշվին:»:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի «Վ. Դավթյանի անվան N 149 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի մի մասը հետ վերցնելու և այն Ռուս-հայկական համալսարանում ներդնելու մասին» N 1402-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հոկտեմբերի
Երևան