Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 404-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2023 թվականի N 899-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկի 9-րդ հոդվածի «դ» կետի 3-րդ սյունակում «H» տառը փոխարինել «G» տառով.

i

2) հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկին հաջորդող 2-րդ կետում`

ա. «(ա)» ենթակետի IV սյունակի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիներ»,

բ. «(ա)» ենթակետի V սյունակի չորրորդ պարբերությունից հանել «Պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիներ» բառերը,

գ. «(բ)» ենթակետի վերջին պարբերությունում «ՀԴՄ» հապավումը փոխարինել «ՀՄԴ» հապավումով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Վարժական հավաքներին ներգրավվող քաղաքացիների փորձաքննության ժամանակ V սյունակում նշված A և B տառերը համապատասխանում են I տառին, իսկ D, E և F տառերը համապատասխանում են J տառին:».

i

3) հիվանդությունները և ախտաբանական վիճակները նկարագրող`

ա. 7-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «Դ» կետին» բառերը փոխարինել «Ե» կետին» բառերով,

բ. 8-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «այլ» բառը փոխարինել «այն» բառով,

գ. 10-րդ հոդվածի առաջին պարբերությունում «ընկնավորությունը (էպիլեպսիան)» բառերը փոխարինել «էպիլեպսիան» բառով, իսկ երրորդ, չորրորդ, հինգերորդ, յոթերորդ և ութերորդ պարբերություններում և 11-րդ հոդվածի չորրորդ և վեցերորդ պարբերություններում «ընկնավորություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «էպիլեպսիա» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով,

դ. 10-րդ հոդվածի ութերորդ պարբերությունից հանել «գործառութային ծանրաբեռնվածության ժամանակ, ինչպես նաև`» բառերը,

i

ե. 12-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «բարձրացումով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գլխուղեղի 0.6 սմ և ավելի գլիոզի օջախները կամ պերիֆերիկ նյարդային համակարգի չափավոր արտահայտված խանգարումները» բառերով, իսկ վեցերորդ պարբերությունը «փոփոխությունների» բառից առաջ լրացնել «բնորոշ» բառով,

զ. ուժը կորցրած ճանաչել 14-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը,

է. 14-րդ հոդվածի վեցերորդ պարբերությունում «թեթև արտահայտված էսենցիալ դող,» բառերը հանել, իսկ «ներուղեղային» բառից հետո լրացնել «կիսագնդային» բառով,

ը. 16-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում «12-15 մմ» բառերը փոխարինել «սկսած 12 մմ-ից մինչև 15 մմ ներառյալ» բառերով,

թ. 17-րդ հոդվածի առաջին պարբերությունը «15 կգ/մ2-ից ցածր է» բառերից հետո լրացնել «և առկա չէ ոսկրամկանային համակարգի զարգացման հապաղում» բառերով,

i

ժ. 20-րդ հոդվածի երրորդ պարբերությունից հանել «, արտահայտված սնուցման իջեցումը (ՖԶԻ-ը ցածր է 15.0-ից)» բառերը,

ժա. 22-րդ հոդվածի երկրորդ պարբերության վերջում` վերջակետից առաջ լրացնել «կամ ժառանգական անգիոայտուցը» բառերով, ութերորդ, իններորդ, տասնմեկերորդ պարբերություններում «Կվինկեյի այտուց» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «անգիոայտուց (անոթայտուց)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ տասնմեկերորդ պարբերության 2-րդ կետում «3 տարի» բառերը փոխարինել «1 տարի» բառերով,

ժբ. 26-րդ հոդվածի առաջին պարբերության երրորդ նախադասությունում «արյան շրջանառության խանգարման» բառերը փոխարինել «սրտային անբավարարության» բառերով,

ժգ. 26-րդ հոդվածի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «Արյան շրջանառության» բառերը փոխարինել «Սրտային անբավարարության» բառերով, «իջեցում» բառից հետո լրացնել «դիաստոլիկ դիսֆունկցիա» բառերով, իսկ «որոշ» բառից առաջ լրացնել «և Pro-BNP, NT Pro-BNP լաբորատոր հետազոտություններով» բառերով,

ժդ. 26-րդ հոդվածի չորրորդ, հինգերորդ և յոթերորդ պարբերություններում «արյան շրջանառության» բառերը փոխարինել «քրոնիկական սրտային անբավարարության» բառերով, իսկ վեցերորդ պարբերությունում «արյան շրջանառության խանգարման» բառերը փոխարինել «քրոնիկական սրտային անբավարարության» բառերով,

ժե. 26-րդ հոդվածի երրորդ պարբերության 3-րդ կետից հանել «(Killip դասակարգմամբ II-IV ֆունկցիոնալ դաս)» բառերը,

ժզ. 26-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 4-րդ կետում «` թոքային հիպերտենզիայի առկայության, կամ այլ փականի առնվազն 1-ին աստիճանի հետհոսքի հետ համակցված լինելու դեպքում» բառերը փոխարինել «փորձաքննվում են, եթե առկա է թոքային հիպերտենզիա, կամ եթե հետհոսքը համակցված է այլ փականի 1-ին և ավելի աստիճանի հետհոսքի հետ» բառերով,

i

ժէ. 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Ներառում է զարկերակային հիպերտենզիան, որի փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում հիվանդության ախտաբանական ծագումը, կլինիկական ընթացքը և դրսևորումները, թիրախ օրգանների ախտահարվածության աստիճանը, բարդությունների առկայությունը, դեղորայքային բուժման արդյունավետությունը, հիվանդության դրսևորման վաղեմությունը և այլն: Զորակոչիկները պարտադիր հետազոտվում են ստացիոնար պայմաններում, որի ընթացքում կատարվում է 24-ժամյա ԶՃ դինամիկ հսկողություն և կցվում են ամբողջական (24-ժամյա) ԶՃ և ՍԿՀ տվյալները: Սիրտանոթային համակարգի սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիայով պայմանավորված զարկերակային ճնշման բարձրացումը փորձաքննվում է 28-րդ հոդվածով: Ախտանշանային հիպերտենզիայով տառապող զինծառայողների փորձաքննության համար անհրաժեշտ է ղեկավարվել համապատասխան հոդվածներով` հիմք ընդունելով հիմնական հիվանդությունը, իսկ անարդյունք բուժման կամ բարդ ձևերի արմատական բուժման անհնարինության դեպքում` նաև սույն հոդվածով:

«Ա» կետին է վերաբերում III աստիճանի զարկերակային հիպերտենզիան, երբ սիստոլիկ ճնշումը >/=180 մմ/սս է, դիաստոլիկը` >/=110 մմ/սս և առկա է ձախ փորոքի հիպերտրոֆիա առնվազն մեկ սեգմենտի 1.2 սմ-ից ավելի կամ ստորև նշվածներից որևէ երկուսը. դիաստոլիկ դիսֆունկցիա, կամ միտրալ փականի հետհոսք առնվազն II աստիճանի, կամ աորտալ փականի հետհոսք առնվազն I աստիճանի, կամ ձախ փորոքի դիլատացիա 5.6 սմ-ից ավելի կամ պրոտեինուրիա 0.033 պրոմիլից ավելի:

«Բ» կետին է վերաբերում II աստիճանի զարկերակային հիպերտենզիան, երբ սիստոլիկ ճնշումը 160-179 մմ/սս է, դիաստոլիկը` 100-109 մմ/սս և առկա է ձախ փորոքի հիպերտրոֆիա առնվազն մեկ սեգմենտի 1.2 սմ-ից ավելի կամ ստորև նշվածներից որևէ երկուսը. դիաստոլիկ դիսֆունկցիա, կամ միտրալ փականի հետհոսք առնվազն II աստիճանի, կամ աորտալ փականի հետհոսք առնվազն I աստիճանի, ձախ փորոքի դիլատացիա 5.6 սմ-ից ավելի, կամ պրոտեինուրիա 0.033 պրոմիլից ավելի: V սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է` նկատի ունենալով հիվանդության արտահայտվածությունը, տարիքը, ծառայության բնույթը, ծառայողական և բժշկական բնութագրերի տվյալները:

«Գ» կետին է վերաբերում I աստիճանի զարկերակային հիպերտենզիան, երբ սիստոլիկ ճնշումը 140-159 մմ/սս է, դիաստոլիկը` 90-99 մմ/սս և առկա է նշվածներից որևէ երկուսը. ձախ փորոքի հիպերտրոֆիա առնվազն մեկ սեգմենտի 1.1 սմ-ից ավելի, կամ դիաստոլիկ դիսֆունկցիա, կամ ձախ նախասրտի դիլատացիա 4.0 սմ-ից ավելի, կամ միտրալ փականի հետհոսք առնվազն II աստիճանի, աորտալ փականի հետհոսք առնվազն I աստիճանի, ձախ փորոքի դիլատացիա 5.6 սմ-ից ավելի, ակնահատակի բնորոշ փոփոխություններ կամ պրոտեինուրիա 0.033 պրոմիլից ավելի:

«Դ» կետին է վերաբերում ստացիոնար հետազոտման ժամանակ ի հայտ եկած զարկերակային ճնշման ժամանակավոր բարձրացումը (դիաստոլիկը` մինչև 90 մմ սս, սիստոլիկը` կայուն մինչև 140 մմ սս կամ եզակի, ոչ կայուն սիստոլիկ ճնշման տատանումները մինչև 160 մմ սս):

Եթե բարձր զարկերակային ճնշման պայմաններում առկա չեն կառուցվածքային կամ լաբորատոր փոփոխություններ` փորձաքննությունն իրականացվում է 28-րդ հոդվածի համապատասխան կետերով:»,

ժը. 28-րդ հոդվածի ամբողջ տեքստում «սոմատոտրոֆ» բառը փոխարինել «սոմատոմորֆ» բառով,

i

ժթ. 36-րդ հոդվածի տասներկուերորդ պարբերությունը «58-60 աստիճան է» բառերից հետո լրացնել «` ուղեկցվող Շոերման մանուի հիվանդությամբ,» բառերով,

ի. 37-րդ հոդվածի առաջին պարբերությունում «ազդրոսկրագլխիկի խոռոչի շրջանում կոնքի ոսկրերի» բառերը փոխարինել «քացախափոսի» բառով,

իա. 39-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերություններում «ազդրոսկրերի ներքին կողմերի ելունդների» բառերը փոխարինել «ազդրոսկրերի միջային կոճերի» բառերով, իսկ «սրունքների ներքին կոճերի» բառերը փոխարինել «սրունքների միջային պճեղների» բառերով,

i

իբ. 48-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) ցողունային երակահատումներից հետո վիճակները, եթե չկա երակային համակարգի փականային անբավարարություն:»,

իգ. 48-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունից հանել «` բարդացած թրոմբոֆլեբիտով,» բառերը,

իդ. 49-րդ հոդվածից հետո լրացնել հիվանդությունների և ախտաբանական վիճակների 50-րդ և 51-րդ հոդվածների նկարագրությունները` հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 50. «Ա» կետին է վերաբերում ուղիղ աղիքի III աստիճանի արտանկումը, երբ արտանկած աղիքն ինքնուրույն տեղը չի ընկնում և ձեռքով տեղը գցելը սակավ արդյունավետ է, հետանցքը խոր բացված է, սեղմամկանը (սֆինկտեր) թուլացած, կղանքն ու գազերը չեն պահվում, այսինքն` առկա է հետանցքի սեղմամկանի III աստիճանի անբավարարություն:

«Բ» կետին է վերաբերում ուղիղ աղիքի II աստիճանի արտանկումը, երբ արտանկած աղիքը տեղն է ընկնում ինքնուրույն կամ ձեռքի օգնությամբ, հետանցքը ներքաշված է կամ մի քիչ կարծրացած, հեղուկ կղանքը չի պահվում, այսինքն` առկա է սեղմամկանի I կամ II աստիճանի անբավարարություն:

Ուղիղ աղիքի I և II աստիճանի արտանկման դեպքում առաջարկվում է ուղիղ աղիքի վիրահատություն: Վիրահատությունից հետո, համաձայն 34-րդ հոդվածի «դ» կետի, զինծառայողներին տրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական), իսկ զորակոչիկներին տրվում է տարկետում` մինչև 6 ամիս: Զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ բուժման արդյունքների: Հաջող վիրահատությունից հետո վիճակը խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար: Հիվանդությունը կրկնվելու դեպքում եզրակացություն է կայացվում «բ» կետի համաձայն:

Հոդված 51. ներառում է վիրահատական միջամտությունից հետո անբնական հետանցքի առկայության դեպքերը:

Հետանցքի նեղացման և սեղմամկանի անբավարարության դեպքում առաջարկվում է վիրահատություն: Վիրահատությունից հետո, համաձայն 34-րդ հոդվածի «դ» կետի, զինծառայողներին տրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական), իսկ զորակոչիկներին տրվում է տարկետում` մինչև 6 ամիս: Զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ բուժման արդյունքների: Հիվանդության կրկնվելու դեպքում եզրակացություն է կայացվում ըստ 34-րդ հոդվածի «ա» կամ «բ» կետերի: Վիրահատությունից հրաժարվելու դեպքում` I սյունակի համաձայն փորձաքննվողները ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար:»,

իե. 54-րդ հոդվածի առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ա» կետով են փորձաքննվում միզասեռական համակարգի հիվանդությունները և զարգացման արատները:»,

իզ. 54-րդ հոդվածի առաջին պարբերության երկրորդ նախադասությունից հանել «նաև» բառը,

i

իէ. 55-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «կետով» բառից հետո լրացնել «, որի դեպքում փորձաքննվողը ճանաչվում է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար (ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով)» բառերով,

իը. 56-րդ հոդվածի տասներորդ պարբերությունում «3,5 սմ-ից փոքր» բառերը փոխարինել «3,2 սմ-ից փոքր» բառերով,

իթ. 56-րդ հոդվածի տասնմեկերորդ պարբերությունում «պիտանի են զինվորական ծառայության համար» բառերը փոխարինել «զորակոչիկները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվելուց հետո նրանց բուժումն իրականացվում է զինվորական ծառայության ընթացքում` ըստ բժշկական ցուցման» բառերով,

i

իժ. 72-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «բուժում» բառից հետո լրացնել «, որի մասին տեղեկացված լինելու վերաբերյալ նախազորակոչիկի կողմից գրառում է կատարվում օբյեկտիվ զննության թերթիկում» բառերով,

լ. 89-րդ հոդվածի հինգերորդ պարբերության երկրորդ նախադասությունից հանել «նեյրոֆիբրոմատոզի բծային ձևի,» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունիսի 6

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հունիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2023
N 899-Ն
Որոշում