Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ...

 
ԻՐՏԵԿ  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2024 թվականի N 219-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 842-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման վերնագրում, 1-ին և 3-րդ կետերում, հավելվածի վերնագրում, հավելվածի 3-րդ կետում, 3-րդ կետի 4-րդ ենթակետում, 6-րդ և 10-րդ կետերում «2024» թիվը փոխարինել «2025» թվով.

2) հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում «պետական գրանցում իրականացնող մարմիններում գրանցված» բառերը փոխարինել «գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող» բառերով.

3) հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Ծրագրի շրջանակներում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել հաստատուն տոկոսադրույքով կամ լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով, ընդ որում, բոլոր դեպքերում աջակցության չափը հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար կազմում է հանրագումարային մինչև 16 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 277 հազ. դրամ: Հիփոթեքային վարկերի տոկոսագումարների մարման համար աջակցության չափը կազմում է`

1) հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում` մինչև 13%, հանրագումարային մինչև 12.668 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 203 հազ. դրամ.

2) լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում` Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք +3,25% չափով` վարկի տրամադրման պահին, հանրագումարային մինչև 16.8 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 310 հազ. դրամ: Այս դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող 36 ամիսների ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն վերափոխվում է լողացող տոկոսադրույքի` փոփոխվելով Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի +/- 1%-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն` տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ): Լողացող տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել տարեկան 2 անգամ` ապրիլ և հոկտեմբեր ամիսներին: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով: Հիփոթեքային վարկավորման դեպքում աջակցության չափը տոկոսագումարների մարման համար հաշվարկվում է 10 տարվա հաշվարկով ամսական անուիտետային մարման եղանակով հաշվարկված ամսական վճարման գումարներին համապատասխան:».

i

4) հավելվածի 12-րդ կետի 4-րդ ենթակետը «շահառուների» բառից հետո լրացնել «, վերջիններիս ցանկության դեպքում` նաև նրանց երեխաների» բառերով.

i

5) հավելվածը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.

«12.1. Եթե շահառուների ամուսնության պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված փաստաթղթերը ներկայացվում են հյուպատոսական վավերացմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, և նոտարական կարգով հաստատված հայերեն լեզվով թարգմանված տարբերակով:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրի իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1562-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրում, 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում, N 1 հավելվածի վերնագրում, 1-ին կետում, 2-րդ կետի 1-ին ենթակետում, N 2 հավելվածի վերնագրում, 1-ին կետում, 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում, N 1 ձևի վերնագրում «2024» թիվը փոխարինել «2025» թվով.

i

2) N 1 հավելվածի 9-րդ կետում «և 2-րդ փուլերի» բառերը փոխարինել «փուլի» բառով.

i

3) N 2 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող» բառերը փոխարինել «քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածի 6-րդ կետի 7-րդ ենթակետը:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո տրամադրված հիփոթեքային վարկերի նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. փետրվարի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2024
N 219-Լ
Որոշում