Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2024 թվականի N 1496-Ն

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆ ՆՈՐՄԵՐՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2144-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերն ու ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումը տարածվում է հետևյալ կազմակերպությունների վրա (այսուհետ` կազմակերպություններ)`

1) Հայաստանի Հանրապետություն դեղեր և բժշկական նշանակության գույք ներմուծող այն կազմակերպությունների վրա, որոնց նախորդ տարվա դեղերի ներմուծման ծավալը, գումարային արտահայտությամբ, կազմում է առնվազն 500 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ.

2) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր Հայաստանի Հանրապետություն ներմուծող կազմակերպությունների վրա, որոնց նախորդ տարվա դեղերի ներմուծման ծավալը կազմում է առնվազն 300 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Նախորդ տարվա գնման պայմանագրերի շրջանակներում ներմուծված և մատակարարված դեղերի ու բժշկական նշանակության ապրանքների ընդհանուր քանակը նվազեցվում է գնման պետական պայմանագրերի շրջանակներում մատակարարված քանակի չափով:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 10-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանում, ներմուծում և մեծածախ առևտուր իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների ցանկը.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը ենթակա է վերանայման ըստ անհրաժեշտության:

5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության առողջապահության, ներքին գործերի նախարարություններին և Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին գրավոր տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնց ներմուծման ծավալները (գումարային շեմը) նախորդ տարում գերազանցել են սույն որոշման 2-րդ կետով սահմանված ծավալները (գումարային շեմ).

2) ռազմավարական պաշարների պահուստի սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկում ընդգրկված ապրանքներ ներմուծող կազմակերպությունների կողմից սույն որոշման 2-րդ կետով սահմանված ծավալները (գումարային շեմը) գերազանցելու դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատշաճ ծանուցել այդ կազմակերպություններին այն մասին, որ վերջիններս հաջորդ հաշվետու ժամանակահատվածում հանդիսանալու են ռազմավարական պաշարների պահուստի դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակում իրականացնող կազմակերպություններ:

i

6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կուտակման նորմերը և ժամանակացույցը սահմանելու մասին» N 2144-Ն որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2024 թ. սեպտեմբերի 20

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2024 թվականի սեպտեմբերի 19-ի

N 1496-Ն որոշման

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN  |ԱՏԳ |                    Անվանում                        |Չափման|

|ը/կ |ԱԱ  |                                                    |միավոր|

|____|____|____________________________________________________|______|

|    |    |ԱՆԶԳԱՅԱՑՆՈՂՆԵՐ                                      |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Ընդհանուր անզգայացնողներ                            |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Շնչառման դեղեր                                      |      |

|____|____|____________________________________________________|______|

|1.  |3004|Իզոֆլուրան (հեղուկ շնչառման) 100 մլ                 |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Ներարկման դեղեր                                     |      |

|____|____|____________________________________________________|______|

|2.  |3004|Ֆենտանիլ (լուծույթ ներարկման, 0.005% - 2 մլ)        |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|3.  |3004|Պրոպոֆոլ ն/ե ներարկման, 10 մգ/մլ, 20 մլ             |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Տեղային անզգայացնողներ                              |      |

|____|____|____________________________________________________|______|

|4.  |3004|Լիդոկային (լուծույթ ներարկման, 20 մգ/մլ; 100        |հատ   |

|    |    |մգ/մլ; 2 մլ)                                        |      |

|____|____|____________________________________________________|______|

|5.  |3004|Պրոկային (Նովոկային) (0.5 % լուծույթ)               |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Պրեմեդիկացիայի (նախադեղատոգորման) դեղեր             |      |

|____|____|____________________________________________________|______|

|6.  |3004|Ատրոպին (լուծույթ ներարկման, 1 մգ/մլ)               |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|7.  |3004|Մորֆին հիդրոքլորիդ (լուծույթ ներարկման, 10          |հատ   |

|    |    |մգ/մլ-1 մլ)                                         |      |

|____|____|____________________________________________________|______|

|8.  |3004|Միդազոլամ 15 մգ/3 մլ                                |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |ՑԱՎԱԶԵՐԾՈՂ, ՏԵՆԴԱՄԱՐԻՉ, ՈՉ ՍՏԵՐՈԻԴԱՅԻՆ              |      |

|    |    |ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ, ՀԱԿԱՀՈԴԱՏԱՊԱՅԻՆ ԴԵՂԵՐ, ՌԵՎՄԱՏԱՅԻՆ   |      |

|    |    |ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՁԵՎԱՓՈԽԻՉՆԵՐ       |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Ոչ ափիոնային, ցավազերծող, տենդամարիչ, ոչ            |      |

|    |    |ստերոիդային, հակաբորբոքային դեղեր                   |      |

|____|____|____________________________________________________|______|

|9.  |3004|Դիկլոֆենակ (դեղահատ կամ դեղապատիճ, 25 մգ - 100      |հատ   |

|    |    |մգ, լուծույթ ներարկման, 25 մգ/մլ - 3 մլ)            |      |

|____|____|____________________________________________________|______|

|10. |3004|Իբուպրոֆեն (դեղահատ, 400 մգ, ներքին ընդունման       |հատ   |

|    |    |լուծույթ, 100 մգ/5 մլ)                              |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Ափիոնային ցավազերծիչներ                             |      |

|____|____|____________________________________________________|______|

|11. |3004|Մորֆին լուծույթ ներարկման, 10 մգ/մլ, խմելու         |հատ   |

|    |    |օշարակ 20 մգ                                        |      |

|____|____|____________________________________________________|______|

|12. |3004|Տրամադոլ դեղահատեր, 100 մգ և  ներարկման լուծույթ    |հատ   |

|    |    |(2 մլ)                                              |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Ռևմատային  բարդությունների ժամանակ կիրառվող         |      |

|    |    |ձևափոխիչներ                                         |      |

|____|____|____________________________________________________|______|

|13  |3004|Սուլֆասալազին (դեղահատ, 500 մգ)                     |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |ԱԼԵՐԳԻԱՅԻ, ԱՆԱՖԻԼԱՔՍԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐ     |      |

|____|____|____________________________________________________|______|

|14. |3004|Մեթիլպրեդնիզոլոն 4 մգ, 16 մգ դեղահատ                |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|15. |3004|Ցետիրիզին կաթիլներ ներքին ընդունման 10 մգ/մլ; 10 մլ |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |ՀԱԿԱԹՈՒՅՆԵՐ ԵՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ     |      |

|    |    |ԴԵՂԵՐ                                               |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Ոչ հատկորոշիչ                                       |      |

|____|____|____________________________________________________|______|

|16. |3004|Ակտիվացված ածուխ դեղահատեր                          |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Հատկորոշիչ                                          |      |

|____|____|____________________________________________________|______|

|17. |3004|Կալցիումի գլյուկոնատ (լուծույթ ներարկման, 100       |հատ   |

|    |    |մգ/մլ, 5 մլ կամ 10 մլ)                              |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |ՀԱԿԱՎԱՐԱԿԱՅԻՆ ԴԵՂԵՐ                                 |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Բետա-լակտամային դեղեր                               |      |

|____|____|____________________________________________________|______|

|18. |3004|Ամպիցիլին (դեղափոշի ներարկման լուծույթի, 500 մգ)    |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|19. |3004|Ամօքսիցիլին+քլավուլանաթթու (դեղահատ, (500 մգ + 125  |հատ   |

|    |    |մգ, դեղահատ 1000 մգ +250 մգ)                        |      |

|____|____|____________________________________________________|______|

|20. |3004|Ամօքսիցիլին+քլավուլանաթթու դեղափոշի ներքին          |հատ   |

|    |    |ընդունման լուծույթի (250 մգ+62.5 մգ)/5 մլ)          |      |

|____|____|____________________________________________________|______|

|21. |3004|Ամօքսիցիլին+քլավուլանաթթու (դեղափոշի ներարկման      |հատ   |

|    |    |լուծույթի, 1000 մգ+200 մգ)                          |      |

|____|____|____________________________________________________|______|

|22. |3004|Բենզիլպենիցիլին (դեղափոշի ներարկման լուծույթի,      |հատ   |

|    |    |1 մլն ՄՄ)                                           |      |

|____|____|____________________________________________________|______|

|23. |3004|Ցեֆազոլին (դեղափոշի ներարկման լուծույթի, 1 գ)       |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Այլ հակամանրէային դեղեր                             |      |

|____|____|____________________________________________________|______|

|24. |3004|Ազիթրոմիցին (դեղապատիճ կամ դեղահատ 500 մգ,          |հատ   |

|    |    |(դեղափոշի ներքին ընդունման լուծույթի, 100 մգ/5 մլ)) |      |

|____|____|____________________________________________________|______|

|25. |3004|Սուլֆամեթօքսազոլ + տրիմեթոպրիմ (դեղահատ, 800 մգ     |հատ   |

|    |    |հատ +160 մգ)                                        |      |

|____|____|____________________________________________________|______|

|26. |3004|Ցիպրոֆլօքսացին (դեղահատ, 500 մգ)                    |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Բազմադեղակայուն տուբերկուլոզի դեպքում կիրառվող      |      |

|    |    |երկրորդային ընտրության դեղեր                        |      |

|____|____|____________________________________________________|______|

|27. |3004|Ամիկացին (ներարկման լուծույթ, 500 մգ/2 մլ) հատ      |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Հակասնկային դեղեր                                   |      |

|____|____|____________________________________________________|______|

|28. |3004|Նիստատին (դեղահատ, 500 000 ՄՄ)                      |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|29. |3004|Ֆլյուկոնազոլ (դեղապատիճ, 50 մգ, 150 մգ, լուծույթ    |հատ   |

|    |    |ն/ե կաթիլաներարկման 2 մգ)                           |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Հակահերպեսային դեղեր                                |      |

|____|____|____________________________________________________|______|

|30. |3004|Ացիկլովիր (դեղահատ, 200 մգ, 400 մգ)                 |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |ՀԱԿԱՊԱՐԿԻՆՍՈՆԱՅԻՆ ԴԵՂԵՐ                             |      |

|____|____|____________________________________________________|______|

|31. |3004|Լևոդոպա,  կարբիդոպա (դեղահատեր, 250 մգ + 25 մգ)     |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |ԱՐՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԴԵՂԵՐ                               |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Հակասակավարյունային դեղեր                           |      |

|____|____|____________________________________________________|______|

|32. |3004|Երկաթի սուլֆատ, ասկորբինաթթու դեղահատեր,            |հատ   |

|    |    |թաղանթապատ 320 մգ + 60 մգ                           |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Մակարդելիության վրա ազդող դեղեր                     |      |

|____|____|____________________________________________________|______|

|33. |3004|Հեպարին նատրիում (լուծույթ ներարկման, 5 000         | հատ  |

|    |    |ՄՄ/մլ - 5 մլ)                                       |      |

|____|____|____________________________________________________|______|

|34. |3004|Վարֆարին (դեղահատ 2,5 մգ)                           | հատ  |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԴԵՂԵՐ                                   |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Հեղձուկամարիչներ                                    |      |

|____|____|____________________________________________________|______|

|35. |3004|Նիտրոգլիցերին (դեղահաբ, 0.5 մգ (ենթալեզվային)       |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|36. |3004|Վերապամիլ (դեղահատ, 80 մգ)                          |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Ռիթմակարգավորիչներ                                  |      |

|____|____|____________________________________________________|______|

|37. |3004|Մետոպրոլոլ (դեղահատ, 25 մգ)                         |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Հակագերճնշումային դեղեր                             |      |

|____|____|____________________________________________________|______|

|38. |3004|Նիֆեդիպին (դանդաղ ձերբազատվող, դեղապատիճ կամ        |հատ   |

|    |    |դեղահատ, 10 մգ)                                     |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Այլընտրանքային                                      |      |

|____|____|____________________________________________________|______|

|39. |3004|Բիսոպրոլոլ (դեղահատ, 2,5 մգ)                        |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|40. |3004|Նատրիումի կոֆեին-բենզոատ (20% լուծույթ, 1 մլ)       |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Սրտային անբավարարության ժամանակ կիրառվող դեղեր      |      |

|____|____|____________________________________________________|______|

|41. |3004|Ֆուրոսեմիդ (դեղահատ, 40 մգ)                         |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|42. |3004|Ֆուրոսեմիդ (լուծույթ ներարկման, 10 մգ/մլ)           |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Հակաթրոմբային դեղեր                                 |      |

|____|____|____________________________________________________|______|

|43. |3004|Ացետիլսալիցիլաթթու դեղահատ, 75 մգ, 100 մգ           |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|44. |3004|Կլոպիդոգրել դեղահատ, 75 մգ, 300 մգ                  |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐ   |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Հակաբորբոքային դեղեր, քորամարիչներ                  |      |

|____|____|____________________________________________________|______|

|45. |3004|Բետամեթազոն գենտամիցինով (քսուք, նրբաքսուք, 0.1%)   |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԴԵՂԵՐ                                |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Ստամոքսաղիքային դեղեր                               |      |

|____|____|____________________________________________________|______|

|46. |3004|Պանկրեատին (դեղահատ, դեղապատիճ 50 մգ, 125 մգ) հատ   |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Թթվամարիչներ, այլ հակախոցային դեղեր                 |      |

|____|____|____________________________________________________|______|

|47. |3004|Ֆամոտիդին (ներարկման, 20 մգ/մլ)                     |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|48. |3004|Օմեպրազոլ (դեղահաբ, 20 մգ)                          |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|49. |3004|Ալյումինիումի հիդրօքսիդ + մագնեզիումի հիդրօքսիդ     |հատ   |

|    |    |(դեղահաբ, 400 մգ + 400 մգ)                          |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Հակափսխեցուցիչ դեղեր                                |      |

|____|____|____________________________________________________|______|

|50. |3004|Մետոկլոպրամիդ (լուծույթ ներարկման, 5 մգ/մլ) հատ     |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Հակաջղակծկումային դեղեր                             |      |

|____|____|____________________________________________________|______|

|51. |3004|Դրոտավերին (լուծույթ ներարկման, 2%)                 |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |ՀՈՐՄՈՆՆԵՐ, ԱՅԼ ՆԵՐԶԱՏԱՅԻՆ ԴԵՂԵՐ                     |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Ինսուլիններ, այլ հակաշաքարախտային դեղեր             |      |

|____|____|____________________________________________________|______|

|52. |3004|Ներարկման ինսուլին (լուծվող)                        |հատ   |

|    |    |(լուծույթ ներարկման 100 ՄՄ/ մլ) կարճատև             |      |

|____|____|____________________________________________________|______|

|53. |3004|Ազդեցության միջին տևողությամբ  ինսուլին (լուծույթ   |հատ   |

|    |    |ներարկման, (ինսուլին ցինկի դեղակախույթ կամ          |      |

|    |    |իզոֆան ինսուլին)) 100 ՄՄ/մլ                         |      |

|____|____|____________________________________________________|______|

|54. |3004|Ազդեցության կարճ և  միջին տևողությամբ  ինսուլին     |հատ   |

|    |    |(լուծույթ ներարկման, (միքստարդ ինսուլին)) 100 ՄՄ/մլ |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Վահանագեղձի հորմոններ, հակաթիրեոիդային դեղեր        |      |

|____|____|____________________________________________________|______|

|55. |    |Լևոթիրօքսին  (դեղահատ, 50 մկգ)                      |      |

|____|____|____________________________________________________|______|

|56  |    |Թիամազոլ (դեղահատ, 10 մգ)                           |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Մկանային ապալարիչներ (ծայրանդամային ազդեցության),   |      |

|    |    |խոլինէսթերազի արգելակիչներ                          |      |

|____|____|____________________________________________________|______|

|57. |3004|Պիպեկուրոնիումի բրոմիդ (դեղափոշի ներարկման          |հատ   |

|    |    |լուծույթի, 4 մգ)                                    |      |

|____|____|____________________________________________________|______|

|58. |3004|Նեոստիգմին (լուծույթ ներարկման 0,5 մգ/մլ)           |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԵՐ                                  |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Հակավարակային դեղեր                                 |      |

|____|____|____________________________________________________|______|

|59. |3004|Տետրացիկլին (ակնաքսուք, 1%)                         |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |3004|Հակաբորբոքային դեղեր                                |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|60. |3004|Դեքսամեթազոն (լուծույթ (ակնակաթիլներ), 0,1%)        |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Բբասեղմիչ, հակագլաուկոմային դեղեր                   |      |

|____|____|____________________________________________________|______|

|61. |3004|Թիմոլոլ (լուծույթ (ակնակաթիլներ) 0.5 %)             |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Բբալայնիչներ                                        |      |

|____|____|____________________________________________________|______|

|62. |3004|Ցիկլոպենտոլատ ակնակաթիլներ 10 մգ/մլ                 |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |ԱՐԳԱՆԴԱԿԾԿԻՉՆԵՐ ԵՎ ԱՐԳԱՆԴԱԹՈՒԼԱՑՆՈՂՆԵՐ              |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Արգանդակծկիչներ                                     |      |

|____|____|____________________________________________________|______|

|63. |3004|Օքսիտոցին (լուծույթ ներարկման 10 ՄՄ/մլ)             |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԴԵՂԵՐ                 |      |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |Հակաասթմային, թոքերի քրոնիկ խցանիչ                  |      |

|    |    |հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր            |      |

|____|____|____________________________________________________|______|

|64. |3004|Սալբուտամոլ (շնչառման, 100 մկգ/200 դեղաչափ)         |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|    |    |ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ /Պարագաներ/Ներարկիչներ/ԲՆԱ      |      |

|____|____|____________________________________________________|______|

|65. |3005|Թանզիֆ                                              |մետր  |

|____|____|____________________________________________________|______|

|66. |3005|Վիրակապ 7x14                                        |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|67. |3005|Վիրակապ 5x10                                        |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|68. |3005|Բամբակ հիգրոսկոպիկ 100 գ                            |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|69. |3005|Կպչուն սպեղանի 1,25x5                               |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|70. |3005|Կպչուն սպեղանի 2,5x5                                |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|71. |3005|Կպչուն սպեղանի 5x5                                  |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|72. |3005|Կրամերի բեկակալներ աստիճանավոր - վերին վերջույթի    |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|73. |3005|Կրամերի բեկակալներ աստիճանավոր - ստորին վերջույթի   |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|74. |3005|Բեկակալ - պարանոցային N1                            |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|75. |3005|Բեկակալ - պարանոցային N2                            |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|76. |3005|Բեկակալ - պարանոցային N3                            |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|77. |4015|Ձեռնոց վիրաբուժական ստերիլ 6,5-8,5 չափերի           |զույգ |

|____|____|____________________________________________________|______|

|78. |4015|Ձեռնոց վիրաբուժական ոչ ստերիլ նիտրիլ/լատեքս S, M, L,|հատ   |

|    |    |XL                                                  |      |

|____|____|____________________________________________________|______|

|79. |9018|Նշտար 11,15,23                                      |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|80. |6307|Սավան (վիրակապարանի)                                |      |

|____|____|____________________________________________________|______|

|81. |9018|Կատետր ն/ե 14,16,18,20,22,24                        |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|82. |9018|Կենտրոնական կատետր                                  |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|83. |9018|Սուկցիոն կատետր/արտածծման տարբեր չափսի              |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|84. |9018|Կատետր ֆոլի 8,10,12,14,16,18                        |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|85. |9018|Ներարկիչ 1.0 մլ                                     |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|86. |9018|Ներարկիչ 2.0 մլ                                     |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|87. |9018|Ներարկիչ 5.0 մլ                                     |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|88. |9018|Ներարկիչ 10.0 մլ                                    |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|89. |9018|Ներարկիչ 20.0 մլ                                    |      |

|____|____|____________________________________________________|______|

|90. |9018|Ներարկիչ 50.0 մլ                                    |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|91. |9018|Ներարկիչ 60.0 մլ ժանեի                              |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|92. |3004|Միզահավաք 2 լ                                       |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|93. |9018|Ն/ե ներարկման համակարգ                              |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|94. |9018|Ն/ե ներարկման համակարգ ֆիլտր                        |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|95. |9018|Պլևրալ  /թորակալ/ դրենաժ տրոակարով (20,24,28Fr)     |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|96. |9018|Պլևրալ  /թորակալ/ դրենաժ առանց տրոակարի (20,24,28Fr)|հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|97. |9018|Պլևրալ  դրենաժի համակարգ մեկ դրենաժի համար          |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|98. |9018|Հեյմլիխի փական                                      |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|99. |9018|Կցորդ խցանիչ                                        |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|100 |3917|Երկարացուցիչ                                        |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|101.|9018|Զարկերակային կատետր                                 |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|102.|6307|Լարան արնեկանգ ռետինե կամ փականով                   |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|103.|9018|Ասեղ 21G, 22G                                       |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|104.|3917|Եռուղի                                              |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|105.|3005|Սպիրտային խծուծ                                     |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|106.|8214|Սրվակ կտրիչ                                         |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|107.|3005|Թանզիֆե անձեռոցիկ ստերիլ                            |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|108.|9018|ԷՍԳ էլեկտրոդ                                        |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|109.|3926|Վիրաբուժական գլխարկ                                 |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|110.|6211|Վիրաբուժական խալաթ                                  |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|111.|9018|Նազոգաստրոլզոնդ 14,16,18, 20                        |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|112.|9018|Լարինգոսկոպի հավաքածու                              |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|113.|3917|Թթվածնային խողովակ                                  |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|114.|9018|Ինտուբացիոն խողովակ 6,5, 7, 7,5,8,8,5               |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|115.|9018|Ստիլետ ինտուբացիայի                                 |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|116.|9018|Օդամուղ տարբեր չափսի                                |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|117.|9020|Թթվածնային դիմակ                                    |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|118.|9020|Թթվածնային դիմակ պարկով                             |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|119.|9019|Ամբու հավաքածու                                     |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|120.|3926|Արտածծման խողովակ ծայրակալով                        |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|121.|9018|Լրինգիալ դիմակ տարբեր չափսի                         |հատ   |

|____|____|____________________________________________________|______|

|122.|9018|Տրախեոստոմիկ փող 7, 5, 8                            |հատ   |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2024 թվականի սեպտեմբերի 19-ի

N 1496-Ն որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՆՈՐՄԵՐՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

1. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված դեղերը և բժշկական նշանակության գույքը տվյալ տարում կուտակվում են նախորդ տարվա ընթացքում ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված սույն որոշման 2-րդ կետով սահմանված կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) կողմից`

1) «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ռազմավարական պաշարների կուտակման ծավալների համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված դեղերի փոխադրման, պահեստավորման և պահպանման նորմերին համապատասխան` ըստ ժամանակացույցի`

 

.____________________________________________________________________.

|Դեղերի և  բժշկական            |«Նյութական պահուստի մասին» օրենքի    |

|նշանակության գույքի անվանումը |6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված    |

|                              |ռազմավարական պաշարների կուտակման     |

|                              |ժամանակացույց                        |

|                              |_____________________________________|

|                              |ապրիլի 15-ի       |սեպտեմբերի 15-ի   |

|                              |դրությամբ (քանակը)|դրությամբ (քանակը)|

|______________________________|__________________|__________________|

|N 1 հավելվածով սահմանված դեղեր|50%               |100%              |

|և  բժշկական նշանակության գույք|                  |                  |

.____________________________________________________________________.

 

2. 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ռազմավարական պաշարների կուտակված նվազագույն քանակ սահմանվում է 50%-ի չափով:

3. 2025 թվականի սեպտեմբերի 15-ից սկսած կազմակերպությունները պետք է պահպանեն սույն որոշման N 1 հավելվածով սահմանված դեղերը և բժշկական նշանակության գույքը մշտապես` յուրաքանչյուր տարվա համար 100 տոկոսի չափով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 սեպտեմբերի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2024
N 1496-Ն
Որոշում