ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
26 նոյեմբերի 2025 թվականի N 32-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը և 19-րդ հոդվածի 10-րդ մասի «բ» կետի 3-րդ պարբերությունը:
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն համակարգող նախարարի 2006 թվականի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը հաստատելու մասին» N 11-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Հրամանի վերնագրից և Հրամանի հավելվածով հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) ամբողջ տեքստից հանել «համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և» բառերը:
i
2) Կարգի 2-րդ կետում «տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «և ենթակառուցվածքների» բառերը:
3) Կարգի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«4. Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար համայնքային ծառայության ատեստավորման անցկացման համար կազմված հարցաշարերն ընդգրկում են`
1) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի համար` առնվազն 120 հարց (խնդիր).
2) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի համար` առնվազն 90 հարց (խնդիր).
3) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի համար` առնվազն 60 հարց (խնդիր):»:
4) Կարգի 6-րդ և 14-րդ կետերից հանել «մրցույթի կամ» բառերը:
i
5) Կարգի 6-րդ և 8-րդ կետերում «Քաղաքապետարան (գյուղապետարան)» բառերը իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «համայնք» բառի համապատասխան հոլովաձևերով:
6) Կարգի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«11. Համայնքային ծառայողների ատեստավորման համար կազմված թեստերում ընդգրկվող հարցերի (խնդիրների) քանակը հետևյալն է`
1) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի համար` 40 հարց (խնդիր).
2) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի համար` 30 հարց (խնդիր).
3) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի համար` 20 հարց (խնդիր):»:
7) Կարգը լրացնել նոր 11.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
i
11.1 Թեստերում ընդգրկվում են սույն կարգի 5-րդ կետում նշված տոկոսային հարաբերակցությամբ բնագավառների հարցեր (խնդիրներ):
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` Դ. Խուդաթյան
11/26/2025
Պաշտոնական հրապարակման օրը` 28 նոյեմբերի 2025 թվական: