Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 837-Ն ...

 

 

040.1263.051107

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2007 թվականի N 1263-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 837-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1837-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 837-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին».

i

2) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.

i

3) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ կետերով.

«1.1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:

1.2. Սահմանել ոստիկանությունում աշխատած տարիների համար ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ նախատեսվող հավելումները` համաձայն N 3 հավելվածի:

1.3. Սույն որոշման 1.1-ին կետով նախատեսված անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում կամ աշխատավարձի ֆոնդի տնտեսական միջոցների հաշվին պաշտոնային դրույքաչափերից բարձր աշխատավարձ նշանակելու, բարեխիղճ աշխատանքի համար խրախուսելու, ինչպես նաև առողջության համար վնասակար կամ առողջության համար առանձնապես վնասակար կամ առանձնապես ծանր աշխատանքի կատարման համար սույն որոշման 3.3-րդ կետով նախատեսված չափերով հավելումներ վճարելու իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին:».

i

4) որոշումը 3.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.2.1-ին ենթակետով.

«3.2.1. ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողներին տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` պաշտոնային դրույքաչափի չափով:».

i

5) որոշման հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

i

6) որոշումը լրացնել նոր` NN 2 և 3 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողներին վճարել 2007 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող և սույն որոշման 1.1-ին և 1.2-րդ կետերով սահմանված դրույքաչափերի ու հավելումների տարբերությունը:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 1837-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 1-ի

N 1263-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2003 թվականի հուլիսի 10-ի

N 837-Ն որոշման

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|                      Պաշտոնի անվանումը                          |Գումարը|

|                                                                 |(դրամ) |

|_________________________________________________________________|_______|

|                            1                                    |   2   |

|_________________________________________________________________|_______|

|ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական                         |88800  |

|_________________________________________________________________|_______|

|ՀՀ ոստիկանության պետի խորհրդական                                 |80640  |

|_________________________________________________________________|_______|

|Վարիչ` բժշկական հաստատությունում` ընդունարանի, կաբինետի,         |       |

|բաժանմունքի                                                      |66000  |

|_________________________________________________________________|_______|

|Ֆինանսական մասի պետ, գլխավոր ինժեներ, գլխավոր մեխանիկ,           |       |

|ավտոտնտեսության պետ, ռազմականացված ջոկատի պետ, բժիշկ, պրովիզոր   |60000  |

|_________________________________________________________________|_______|

|Առաջատար մասնագետ, ռազմականացված ջոկատի պետի տեղակալ, ավագ`      |       |

|ինժեներ, հաշվապահ                                                |56000  |

|_________________________________________________________________|_______|

|Մասնագետ` իրավախորհրդատու, տնտեսագետ, ինժեներ, մեխանիկ, հաշվապահ,|       |

|կադրերի գծով տեսուչ, արհեստանոցի վարիչ, անասնաբույժ              |50000  |

|_________________________________________________________________|_______|

|Ավագ` տեսուչ, բուժքույր                                          |45000  |

|_________________________________________________________________|_______|

|Տեսուչ, տեխնիկ, մերսող, մեթոդիստ, բուժակ, բուժքույր, լաբորանտ,   |       |

|դեղագործ, ատամնատեխնիկ, բուժական ֆիզկուլտուրայի հրահանգիչ,       |       |

|համաճարակագետի օգնական                                           |36000  |

|_________________________________________________________________|_______|

|Ավագ` հաշվառող, անձնագրավար, խոհարար, գեղարվեստական մասի ղեկավար |32000  |

|_________________________________________________________________|_______|

|Վարիչ` ֆոտոլաբորատորիայի, լվացքատան, ճաշարանի, կաթսայատան պետ,   |       |

|գանձապահ, պահեստապետ, մատուցող, մեքենագրուհի, անձնագրավար,       |       |

|քարտուղար-մեքենագրուհի, դիսպետչեր, պարետ, բուժմատենավար,         |       |

|քույր-տնտեսուհի, կրտսեր բուժքույր, կրտսեր բուժքույր-հիվանդապահ,  |       |

|հաշվառող, խմբի պետ                                               |30000  |

|_________________________________________________________________|_______|

|Ավագ` հրաձիգ, գրադարանավար, օպերատոր, գործավար, արխիվագետ,       |       |

|ադմինիստրատոր, անցագրային կետի հերթապահ, վարորդ, ռեժիսոր,        |       |

|նկարիչ-ձևավորող,  հաշվետար, բուֆետապան, խոհարար,                 |       |

|փականագործ-էլեկտրիկ, էլեկտրիկ, սանտեխնիկ, եռակցող, թիթեղագործ,   |       |

|հյուսն, կարբյուրատորագործ, էլեկտրամոնտյոր, էլեկտրամեխանիկ,       |       |

|գազաէլեկտրամեխանիկ, գազաէլեկտրաեռակցող, շարժիչագործ,             |       |

|ավտովերանորոգող, հնոցապան, դերձակ, կոշկակար, արդուկող, գրադարանի |       |

|վարիչ, շենքերի, կառույցների և  սարքավորումների սպասարկման ու     |       |

|ընթացիկ վերանորոգման բանվոր                                      |28000  |

|_________________________________________________________________|_______|

|Առաքիչ, մատակարար-առաքիչ, գրադարանավար, հավաքարար, ախտահանող,    |       |

|պահակ, դռնապան, հատակ փայլեցնող, հանդերձապահ, ավտոլվացող,        |       |

|լվացարար, աման լվացող, այգեպան, հրաձիգ և  այլ սպասարկող անձնակազմ|25920  |

._________________________________________________________________________.

«:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 1-ի

N 1263-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2003 թվականի հուլիսի 10-ի

N 837-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ

 

._______________________________________________________________.

|NN |Ոստիկանությունում աշխատած տարիները |Պաշտոնային դրույքաչափի |

|ը/կ|                                   |նկատմամբ սահմանվող     |

|   |                                   |հավելման չափը (տոկոս)  |

|___|___________________________________|_______________________|

|1. |            2-5                    |         5             |

|___|___________________________________|_______________________|

|2. |            5-10                   |        10             |

|___|___________________________________|_______________________|

|3. |           10-15                   |        15             |

|___|___________________________________|_______________________|

|4. |           15-20                   |        20             |

|___|___________________________________|_______________________|

|5. |           20 և  ավելի             |        25             |

._______________________________________________________________.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.11.2007
N 1263-Ն
Որոշում