040.0969.020908
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
28 օգոստոսի 2008 թվականի N 969-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1554-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերում «վարչապետի» բառը փոխարինել «կառավարության» բառով.
2) 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերը «պաշտոնային դրույքաչափը» բառերից և դրանց հոլովաձևերից հետո լրացնել «(վարձատրության ամսական չափը)» բառերով և դրանց հոլովաձևերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն) սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1554-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.
i
2) որոշման հավելվածի վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
i
3) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինծառայողների (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) զինվորական կոչումների դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների վարձատրության ամսական չափերը` համաձայն N 3 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինծառայողների պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների դրամական բավարարման չափերը` համաձայն N 4 հավելվածի».
i
4) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Սույն որոշման 1.1-ին կետում նշված համապատասխան մարմինների ղեկավարներին իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում տնտեսված գումարների հաշվին զինծառայողներին և զինվորական կոչում չունեցող աշխատողներին վճարելու լրավճարներ և պարգևավճարներ».
i
5) որոշումը լրացնել նոր` NN 2, 3 և 4 հավելվածներով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2008 թվականի մայիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2008 թվականի օգոստոսի 28-ի
N 969-Ն որոշման
 
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2007 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1554-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ) ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
 
.______________________________________.
|Զինվորական       |Զինվորական կոչման   |
|կոչումները       |դրույքաչափերը (դրամ)|
|_________________|____________________|
|Կրտսեր սերժանտ   |2030                |
|_________________|____________________|
|Սերժանտ          |2340                |
|_________________|____________________|
|Ավագ սերժանտ     |2640                |
|_________________|____________________|
|Ավագ             |2810                |
|_________________|____________________|
|Ենթասպա          |3110                |
|_________________|____________________|
|Ավագ ենթասպա     |3580                |
|_________________|____________________|
|Կրտսեր լեյտենանտ |4370                |
|_________________|____________________|
|Լեյտենանտ        |4980                |
|_________________|____________________|
|Ավագ լեյտենանտ   |5740                |
|_________________|____________________|
|Կապիտան          |6200                |
|_________________|____________________|
|Մայոր            |6670                |
|_________________|____________________|
|Փոխգնդապետ       |7300                |
|_________________|____________________|
|Գնդապետ          |7760                |
|_________________|____________________|
|Գեներալ-մայոր    |9320                |
|_________________|____________________|
|Գեներալ-լեյտենանտ|10100               |
|_________________|____________________|
|Գեներալ- գնդապետ |11200               |
.______________________________________.»:
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2008 թվականի օգոստոսի 28-ի
N 969-Ն որոշման
 
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2007 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1554-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԵՐԸ
 
.__________________________________.
|Հաստիքային    |Վարձատրության      |
|կոչումը       |ամսական չափը (դրամ)|
|______________|___________________|
|Ավագ          |47.000             |
|______________|___________________|
|Ավագ սերժանտ  |45.000             |
|______________|___________________|
|Սերժանտ       |43.000             |
|______________|___________________|
|Կրտսեր սերժանտ|39.000             |
|______________|___________________|
|Եֆրեյտոր      |37.000             |
|______________|___________________|
|Շարքային      |35.000             |
.__________________________________. «:
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2008 թվականի օգոստոսի 28-ի
N 969-Ն որոշման
 
«Հավելված N 4
ՀՀ կառավարության
2007 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1554-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ
 
.__________________________________.
|Զինվորական    |Դրամական բավարարման|
|կոչումները    |չափերը (դրամ)      |
|______________|___________________|
|Շարքային      |1560               |
|______________|___________________|
|Եֆրեյտոր      |1710               |
|______________|___________________|
|Կրտսեր սերժանտ|2030               |
|______________|___________________|
|Սերժանտ       |2340               |
|______________|___________________|
|Ավագ սերժանտ  |2640               |
|______________|___________________|
|Ավագ          |2810               |
.__________________________________. «: