Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 200...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈ ...

 

 

121.0002.090209

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        02            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109054

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

19 հունվարի 2009 թվականի N 02-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1) հրամանով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Մրցույթ չի անցկացվում «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 14.1-րդ, 18-րդ հոդվածներով և 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում:»:

2) Կարգի 6-րդ կետի`

i

ա. «ա» ենթակետում «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք)» բառերը փոխարինել «օրենքի» բառով.

բ. «գ» ենթակետը «համայնքային» բառից հետո լրացնել «և (կամ) քաղաքացիական» բառերով:

i

3) Կարգի 8-րդ կետում «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի» բառերով:

4) Կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Մրցույթներն անցկացնում է համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի` աշխատակարգային նիստում հաստատելով այդ մասնագետի թեկնածությունը: Հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար սույն կարգով նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն համապատասխան համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձն է (այսուհետ` լիազորված անձ):»

5) Կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Մրցույթն անցկացնելու մասին որոշումն ընդունում է համապատասխան համայնքի ղեկավարը և ապահովում է այդ մասին հայտարարության (այսուհետ` հայտարարություն) հրապարակումը:

Մրցույթն անցկացնելու մասին որոշումն ընդունելուց հետո երկօրյա ժամկետում համայնքի ղեկավարը այդ մասին պատշաճ տեղեկացնում է համապատասխան մարզպետարանի աշխատակազմին (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին (այսուհետ` լիազորած մարմին))` նշելով սույն կարգի 13-րդ կետով սահմանված տվյալները:»

6) Կարգի 12-րդ կետի`

i

ա. «առաջ`» բառից հետո լրացնել «թափուր պաշտոն առաջանալուց հետո երկամսյա ժամկետում`» բառերով.

բ. լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Մարզպետարանի աշխատակազմը (Երևան քաղաքում` լիազորած մարմինը) սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում այն տեղադրում է մարզպետարանի (լիազորած մարմնի) ինտերնետային էջում և հայտարարությունների համար նախատեսված վահանակում:»

7) Կարգի 13-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«զ) փաստաթղթերի ներկայացման վայրը աշխատակազմի, համապատասխան մարզպետարանի (Երևան քաղաքում` լիազորած մարմնի) հասցեները և հեռախոսահամարները: Մարզպետարանները և լիազորած մարմինը այդ տվյալները նախապես ներկայացնում են համապատասխան համայնքների ղեկավարներին:»

8) Կարգի 14-րդ կետի`

i

ա. առաջին պարբերությունում «Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիներն աշխատակազմ են ներկայացնում`» բառերը փոխարինել «Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը իրենց ցանկությամբ կարող են ներկայացնել հայտարարությամբ փաստաթղթերի ներկայացման համար նախատեսված որևէ հասցեով, ներկայացնելով`» բառերով.

բ. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աշխատակազմը (սույն կարգով նախատեսված դեպքերում նաև լիազորած մարմինը, համապատասխան մարզպետարանը) քաղաքացիների ներկայացրած` սույն կետում նշված փաստաթղթերի պատճենները համեմատում են բնօրինակների հետ և ընդունում դրանք` տալով ընդունված փաստաթղթերի վերաբերյալ ստացական, որից հետո քաղաքացիներից այլ փաստաթղթեր չեն ընդունվում:».

գ. չորրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո համապատասխան մարզպետարանը (Երևան քաղաքում` լիազորած մարմինը) երկօրյա ժամկետում տվյալ համայնքի ղեկավարի աշխատակազմին է փոխանցում մրցույթին մասնակցելու համար ընդունած փաստաթղթերի ամբողջական փաթեթները, հակառակ դեպքում տեղեկացվում է դրանց բացակայության մասին:»:

i

9) Կարգի 16-րդ կետը «աշխատակազմում» բառից հետո լրացնել «, մարզպետարաններում և լիազորած մարմնում «բառերով:

10) Կարգի 18-րդ կետի`

i

ա. երկրորդ պարբերությունում «այդ փաստաթղթերի համապատասխանության ու» բառերը փոխարինել «այդ քաղաքացու օրենքի 10-12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի պահանջներին բավարարելու ու փաստաթղթերի» բառերով.

բ. երկրորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Նշված տեղեկանքը հանձնաժողովի համար կրում է խորհրդատվական բնույթ:»:

11) Կարգի 22-րդ կետի`

i

ա. առաջին պարբերության «ա» ենթակետում «պաշտոնի» բառը փոխարինել «պաշտոնների» բառով.

բ. երկրորդ պարբերության «գ» ենթակետում «50» թիվը փոխարինել «70» թվով, իսկ «դ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

i

12) Կարգի 29-րդ կետում «Հանձնաժողովի բոլոր անդամների» բառերը փոխարինել «Հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամների» բառերով:

i

13) Կարգի 55-րդ կետի երրորդ պարբերությունում «համապատասխան համայնքի ղեկավարին» բառերը փոխարինել «աշխատակազմին» բառով:

i

14) Կարգի 58-րդ կետի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.

«Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցին պետք է տրվի առնվազն հինգ հարց:»

i

15) Կարգի 59-րդ կետում «արձանագրվում» բառից հետո լրացնել «և ձայնագրվում» բառը:

16) Կարգի 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո նրա պատասխանը գնահատում է 5 բալային համակարգով` մասնակիցների գործնական կարողությունների գնահատման թերթում, որոնք անմիջապես խմբավորվում և գցվում են գնահատման թերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ: Գնահատման թերթում նշվում է գնահատմանը մասնակցող հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը, դրվում է նրա ստորագրությունը, մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը: Գնահատումը կատարվում է թվային ամբողջական միավորով: Նվազագույն դրական գնահատականը 3 բալն է:»:

17) Կարգի 61-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

i

18) Կարգի 62-րդ, 63-րդ, 64-րդ, 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«62. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույցն անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, հանձնաժողովի նախագահը բացում է գնահատման թերթերի պահպանման համար նախատեսված արկղը, մեկ առ մեկ հանում գնահատման թերթերը և բարձրաձայն հայտարարում միայն մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը ու ստացած բոլոր բալերը, որից հետո հանձնաժողովը հաշվարկում է հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմից դրական բալերով գնահատված մասնակիցների (մասնակցի), ստացած դրական բալերի հանրագումարը և հանձնաժողովի նախագահը հայտարարում է այն:

Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են լիազորված անձի կողմից:

63. Մրցույթի հաղթող է ճանաչվում մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմից դրական բալերով գնահատված այն մասնակիցը, որի ստացած դրական բալերի հանրագումարը առավելագույնն է:

1) Եթե երկու կամ ավելի մասնակիցներ հավաքել են դրական բալերի առավելագույն հավասար հանրագումար, ապա նրանցից հաղթող է ճանաչվում թեստային փուլում առավել բարձր միավորներ հավաքած մասնակիցը (առավել բարձր հավասար միավորներ հավաքած մասնակիցները):

2) Եթե մասնակիցներից ոչ մեկը գնահատման արդյունքում հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմից չի գնահատվել դրական բալերով, ապա հանձնաժողովը որոշում է ընդունում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն անմիջապես ուղարկում է համապատասխան աշխատակազմին:

64. Հանձնաժողովը` մրցույթն անցկացնելուց հետո, նույն օրը կազմում է եզրակացություն` մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին, ինչպես նաև ընդունում է որոշում` մրցույթի արդյունքներն ամփոփելու մասին:

Մրցույթի արդյունքներն ամփոփելու մասին հանձնաժողովի որոշման մեջ նշվում են`

ա) համապատասխան համայնքի անվանումը և համայնքային ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որն զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

բ) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

գ) մրցույթի հարցազրույցի փուլի մասնակիցների անունը, ազգանունը, հայրանունը և յուրաքանչյուր մասնակցին դրական բալերով գնահատած` հանձնաժողովի անդամների թիվը, ինչպես նաև. սույն կարգի 62-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված դրական բալերի հանրագումարը.

դ) մրցույթի հարցազրույցի փուլի մասնակիցների մրցույթի թեստավորման փուլում հավաքած միավորները.

ե) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) ազգանունը, անունը, հայրանունը:

65. Սույն կարգի 55-րդ կետի 3-րդ և 63-րդ կետի 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում ընդունված որոշումների առկայության պայմաններում մրցույթի արդյունքներն ամփոփելու մասին որոշում չի ընդունվում:

66. Սույն կարգի 55-րդ կետի 3-րդ և 63-րդ կետի 3-րդ պարբերություններով, ինչպես նաև 64-րդ կետով նախատեսված որոշումները ենթակա են հրապարակման` դրանք ընդունելուց անմիջապես հետո:»:

67. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում լիազորած մարմինը:

Գրավոր բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո առնվազն սույն կարգի 74-րդ կետի

«ժ» - «ժզ», «ի» և «իա» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների և հարցազրույցի ամբողջ փուլի ձայնագրության հետ միասին անմիջապես ուղարկում է լիազորած մարմնին:

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Գրավոր բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի այն մասնակցի (մասնակիցների) անուն, ազգանուն և հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է գրավոր բողոք:

Գրավոր բողոքը լիազորած մարմինը քննության է առնում այն իր աշխատակազմում մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Գրավոր բողոքը քննության առնելիս լիազորած մարմինը, ըստ անհրաժեշտության, կարող է հրավիրել համապատասխան մասնագետ:

Գրավոր բողոքը քննության առնելիս ուսումնասիրվում են տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ հանձնաժողովի համապատասխան անդամի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրվում են քվեարկության արդյունքների հետ և ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

բ) մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին (եթե մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել մեկ մասնակից և բողոքարկվել են նրա վերաբերյալ մրցույթի արդյունքները).

գ) մրցույթի կոնկրետ մասնակցի հարցազրույցի արդյունքները կոնկրետ բալով գնահատելու մասին:

Սույն կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) լիազորած մարմինն ընդունելուց հետո` նույն օրը ուղարկում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

Սույն կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) կարող է բողոքարկվել դատական կարգով:

Գրավոր բողոքի քննության և ընդունված որոշման (որոշումների) հիման վրա լիազորած մարմինը կարող է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց ներկայացնել համապատասխան միջնորդություններ:

19) Կարգի 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«68. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն կարգի 67-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին (մասնակիցներից մեկին) նշանակում է համապատասխան պաշտոնում:

Սույն կարգի 67-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կետի առաջին պարբերությունով նախատեսված կարգով, աշխատակազմը եզրակացության հետ միաժամանակ համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ուղարկում է նաև լիազորած մարմնի սույն կարգի 67-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը` դա ստանալուց անմիջապես հետո:

20) Կարգի 74-րդ կետի «ի» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ի) գնահատման թերթերը.»:

21) Կարգի 74-րդ կետը լրացնել նոր «իա» և «իբ» ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«իա) մրցույթի արդյունքներն ամփոփելու մասին որոշումը,

իբ) այլ փաստաթղթեր»:

22) Կարգի 75-րդ և 76-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«75. Գրավոր բողոքի բացակայության դեպքում սույն կարգի 68-րդ կետով նախատեսված եզրակացությունը, իսկ գրավոր բողոքի առկայության դեպքում այդ եզրակացությունը և լիազորած մարմնի սույն կարգի 67-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը տալու օրը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը (մասնակիցները) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է (ներկայացնում են)`

ա) դիմում.

բ) լրացված անձնական թերթիկ.

գ) ինքնակենսագրություն.

դ) իրենց կրթության և գիտելիքների մակարդակը հավաստող այլ փաստաթղթեր:

Սույն կետում նշված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր անհիմն պահանջելն արգելվում է:

76. Գրավոր բողոքի բացակայության դեպքում սույն կարգի 68-րդ կետով նախատեսված եզրակացությունը, իսկ գրավոր բողոքի առկայության դեպքում այդ եզրակացությունը և լիազորած մարմնի սույն կարգի 67-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը ստանալուց հետո համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին (մասնակիցներից մեկին) երեք աշխատանքային օրվա ընթացքում նշանակում է համապատասխան պաշտոնում:

Համայնքային ծառայության պաշտոնում նշանակումը ձևակերպվում է համապատասխան վարչական ակտով, որը պետք է բովանդակի`

ա) համայնքային ծառայության պաշտոնի անվանումը, որում կատարվում է նշանակումը, ինչպես նաև պաշտոնի անձնագրի ծածկագիրը.

բ) համայնքային ծառայողի կողմից իր պարտականությունների կատարումն սկսելու ժամանակի նշումը.

գ) առաջին անգամ համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը.

դ) համայնքային ծառայողի պաշտոնային դրույքաչափը.

ե) վարչական ակտի համար հիմք հանդիսացած իրավաբանական փաստերը:»

i

23) Կարգի 77-րդ, 78-րդ և 79-րդ կետերում «հրամանը» բառը փոխարինել «վարչական ակտը» բառերով:

24) Կարգի 10-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«X. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

81. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 75 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը չի ստացել մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի դրական գնահատական ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, կամ լիազորած մարմինը սույն կարգի 67-րդ կետով նախատեսված դեպքում ընդունել է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին որոշում, ապա մրցույթը համարվում է կայացած` առանց հաղթող ճանաչելու, և անցկացվում է նոր մրցույթ:

82. Եթե հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում` ընդհանուր հիմունքներով:

83. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ հանձնաժողովը դիմումներ ներկայացրած քաղաքացիներին, սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դեպքում, չի թույլատրում մասնակցել մրցույթին, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է նոր մրցույթ:

84. Սույն կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթը անվավեր ճանաչվելու դեպքում:

85. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է կայացած` առանց հաղթող ճանաչելու, չկայացած կամ անվավեր, ապա համայնքային ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար սահմանված կարգով հայտարարվում է նոր մրցույթ:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
19.01.2009
N 02-Ն
Հրաման