050.0003.120215
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 02 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05015037
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 2015 թվականի թիվ 3-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և իրավասու մարմնի կողմից տրված դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպությունները կարող են իրականացնել էլեկտրոնային փողի թողարկում, սպասարկում և իրացում (տարածում) միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և համապատասխան թույլտվության հիման վրա,
նպատակ ունենալով
ստեղծել առավել բարենպաստ պայմաններ Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային փողով վճարումների կատարման և զարգացման համար,
բարձրացնել հանրության վստահությունը վիրտուալ միջավայրում էլեկտրոնային փողով վճարումներ իրականացնելու նկատմամբ` միաժամանակ սահմանելով Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային փողի միջավայրում առաջացող հնարավոր ռիսկերի կանխարգելման և վերահսկման մեխանիզմներ,
հիմք ընդունելով
«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 269-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ում (այսուհետ` Կանոնակարգ 17/02) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
i
1) Կանոնակարգ 17/02-ի 4-րդ կետը «մասի 70 տոկոսը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստացած վճարահաշվարկային կազմակերպությունների, որոնց բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցությունը (Ն2 նորմատիվը)` յուրաքանչյուր պահի պետք է կազմի 100 տոկոս» բառերով,
i
2) Կանոնակարգ 17/02-ը 9-րդ կետից հետո լրացնել նոր 9.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«9.1. Վճարահաշվարկային կազմակերպության հիմնական կապիտալի մեծությունը նվազեցվում է տրամադրված փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով:»,
i
3) Կանոնակարգ 17/02-ը 14-րդ կետից հետո լրացնել նոր 14.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«14.1. Սույն կարգի իմաստով էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստացած վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ներգրավված պարտավորությունների` վերջիններիս Հաճախորդների Հաշվառման Հաշիվներին առկա միջոցները համարվում են ցպահանջ պարտավորություններ` անկախ այն հանգամանքից, որ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստացած վճարահաշվարկային կազմակերպությունը ինքնուրույն սահմանել է դրանց մարման ժամկետ:»,
i
4) Կանոնակարգ 17/02-ի 18-րդ կետում «օգտագործել» բառը փոխարինել «կիրառել» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: