Սեղմել Esc փակելու համար:
ՀՀԿՀ 11-101-2026 «ԻՆԺԵՆԵՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀԿՀ 11-101-2026 «ԻՆԺԵՆԵՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

29 հունվարի 2026 թվականի N 05-Ն

 

ՀՀԿՀ 11-101-2026 «ԻՆԺԵՆԵՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀԿՀ 11-101-2026 «Ինժեներագեոդեզիական հետազննություններ» Հայաստանի Հանրապետության կանոնների հավաքածուն` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    1/29/2026                              Ե. Վարդանյան

 

Հավելված

ՀՀ քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2026 թվականի հունվարի 29-ի

N 05-Ն հրամանի

 

ՀՀԿՀ 11-101-2026 «ԻՆԺԵՆԵՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

 

1. ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն կանոնների հավաքածուն (այսուհետ` Հավաքածու) սահմանում է ինժեներագեոդեզիական հետազննությունների իրականացման ընդհանուր պահանջներն ու կանոնները, ներառյալ տարածական պլանավորումը, մինչնախագծային փաստաթղթերի մշակումն ու հիմնավորումը:

2. Հավաքածուն կարգավորում է ինժեներագեոդեզիական հետազննությունների կազմը, ծավալները, մեթոդներն ու կատարման տեխնոլոգիան և նախատեսված է ինժեներական հետազննությունների ոլորտում քաղաքաշինության գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից կիրառության համար:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

3. Հավաքածուում հղումներ են կատարված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հետևյալ նորմատիվային փաստաթղթերի.

 

._____________________________________________________________________.

|1) |Հողային օրենսգիրք              |ՀՀ օրենսգիրք                     |

|___|_______________________________|_________________________________|

|2) |«Գեոդեզիական և  քարտեզագրական  |ՀՀ օրենք                         |

|   |գործունեության մասին»          |                                 |

|___|_______________________________|_________________________________|

|3) |«Տարածական տվյալների մասին»    |ՀՀ օրենք                         |

|___|_______________________________|_________________________________|

|4) |«Գեոդեզիական և  իրական         |ՀՀ կառավարության 2001 թվականի    |

|   |ժամանակում գործող կետերի       |նոյեմբերի 20-ի N 1134 որոշում    |

|   |պահպանության կարգը հաստատելու  |                                 |

|   |մասին»                         |                                 |

|___|_______________________________|_________________________________|

|5) |«Հայաստանի Հանրապետության      |ՀՀ կառավարության 2011 թվականի    |

|   |պետական տարածական տվյալների    |ապրիլի 7-ի N 434-Ն որոշում       |

|   |(քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի  |                                 |

|   |ստեղծման, պահպանման և          |                                 |

|   |տեղեկատվության տրամադրման      |                                 |

|   |(հրապարակման) կարգը հաստատելու |                                 |

|   |մասին»                         |                                 |

|___|_______________________________|_________________________________|

|6) |ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի       |

|   |ճանապարհներ»                   |նախագահի 2022 թվականի դեկտեմբերի |

|   |                               |12-ի N 28-Ն հրաման               |

|___|_______________________________|_________________________________|

|7) |ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի       |ՀՀ քաղաքաշինության նախարարի      |

|   |շենքեր. Մաս I. Բազմաբնակարան   |2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն   |

|   |բնակելի շենքեր»                |հրաման                           |

|___|_______________________________|_________________________________|

|8) |ՀՀՇՆ 42-01-2023 «Գազաբաշխիչ    |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի       |

|   |համակարգեր»                    |նախագահի 2023 թվականի            |

|   |                               |դեկտեմբերի 4-ի N 14-Ն հրաման     |

|___|_______________________________|_________________________________|

|9) |ՀՀՇՆ 13.01-2022 «Գեոդեզիական   |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի       |

|   |աշխատանքները                   |նախագահի 2022 թվականի հուլիսի    |

|   |շինարարությունում»             |29-ի N 17-Ն հրաման               |

|___|_______________________________|_________________________________|

|10)|ՀՀՇՆ IV-10.01.01-2006          |ՀՀ քաղաքաշինության նախարարի      |

|   |«Շենքերի և  կառուցվածքների     |2006 թվականի նոյեմբերի 6-ի       |

|   |հիմնատակեր»                    |N 245-Ն հրաման                   |

|___|_______________________________|_________________________________|

|11)|ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի    |ՀՀ Քաղաքաշինության նախարարի      |

|   |ներքին ջրամատակարարում և       |2014 թվականի մարտի N 17-ի 80-Ն   |

|   |ջրահեռացում»                   |հրաման                           |

|___|_______________________________|_________________________________|

|12)|ՀՀՇՆ 20-06-2014 «Շենքերի և     |ՀՀ քաղաքաշինության նախարարի      |

|   |կառուցվածքների վերակառուցում,  |2014 թվականի մարտի 24-ի N 87-Ն   |

|   |վերականգնում և  ուժեղացում.    |հրաման                           |

|   |Հիմնական դրույթներ»            |                                 |

|___|_______________________________|_________________________________|

|13)|ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և     |ՀՀ քաղաքաշինության նախարարի      |

|   |շինությունների հրդեհային       |2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն   |

|   |անվտանգություն»                |հրաման                           |

|___|_______________________________|_________________________________|

|14)|ՀՀՇՆ I-3.01.01-2008            |ՀՀ քաղաքաշինության նախարարի      |

|   |«Շինարարական արտադրության      |2008 թվականի հունվարի 14-ի       |

|   |կազմակերպման աշխատանքների      |N 11-Ն հրաման                    |

|   |կատարում»                      |                                 |

|___|_______________________________|_________________________________|

|15)|ՀՀՇՆ 40-01.02-2020             |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի       |

|   |«Ջրամատակարարում. Արտաքին      |նախագահի 2020 թվականի            |

|   |ցանցեր և  կառուցվածքներ»       |դեկտեմբերի 28-ի N 103-Ն հրաման   |

|___|_______________________________|_________________________________|

|16)|ՀՀՇՆ 30-01-2023                |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի       |

|   |«Քաղաքաշինություն. Քաղաքային և |նախագահի 2023 թվականի մայիսի     |

|   |գյուղական բնակավայրերի         |22-ի N 04-Ն հրաման               |

|   |հատակագծում և  կառուցապատում»  |                                 |

|___|_______________________________|_________________________________|

|17)|«Գեոդեզիական կետերի            |ՀՀ կառավարությանն առընթեր        |

|   |կատալոգների կազմման և          |անշարժ գույքի կադաստրի պետական   |

|   |հրատարակման հրահանգը           |կոմիտեի նախագահի 2007 թվականի    |

|   |հաստատելու մասին»              |ապրիլի 23-ի N 85-Ն հրաման        |

|___|_______________________________|_________________________________|

|18)|«Պետական արբանյակային          |ՀՀ կառավարությանն առընթեր        |

|   |(Դաբըլյու-Ջի-Էս-84 (WGS-84)    |անշարժ գույքի կադաստրի պետական   |

|   |կոորդինատային համակարգում)     |կոմիտեի նախագահի 2007 թվականի    |

|   |գեոդեզիական ցանցի կառուցման    |ապրիլի 23-ի N 88-Ն հրաման        |

|   |հրահանգը հաստատելու մասին»     |                                 |

|___|_______________________________|_________________________________|

|19)|«Տեղագրագեոդեզիական            |ՀՀ կառավարությանն առընթեր        |

|   |աշխատանքների անվտանգության     |անշարժ գույքի կադաստրի պետական   |

|   |տեխնիկայի հրահանգը հաստատելու  |կոմիտեի նախագահի 2001 թվականի    |

|   |մասին»                         |օգոստոսի 14-ի N 516-Կ հրաման     |

|___|_______________________________|_________________________________|

|20)|«1:500, 1:1000, 1:2000, 1:5000 |ՀՀ կառավարությանն առընթեր        |

|   |մասշտաբի  տեղագրական           |անշարժ գույքի կադաստրի պետական   |

|   |հանույթների հրահանգի մասին»    |կոմիտեի նախագահի 2002 թվականի    |

|   |                               |հուլիսի 7-ի N 392-Ն հրաման       |

|___|_______________________________|_________________________________|

|21)|«I, II, III և  IV դասերի       |ՀՀ կառավարությանն առընթեր        |

|   |նիվելիրացման հրահանգը          |անշարժ գույքի կադաստրի պետական   |

|   |հաստատելու մասին»              |կոմիտեի նախագահի 2007 թ-ի        |

|   |                               |ապրիլի 23-ի N 86-Ն հրաման        |

|___|_______________________________|_________________________________|

|22)|«Տեղագրական քարտեզների և       |ՀՀ Կառավարությանն առընթեր        |

|   |հատակագծերի թերթերի            |անշարժ գույքի կադաստրի պետական   |

|   |անվանակարգը սահմանելու կարգը   |կոմիտեի նախագահի 2007 թվականի    |

|   |հաստատելու մասին»              |ապրիլի 23-ի N 87-Ն հրաման        |

|___|_______________________________|_________________________________|

|23)|«1:10 000 մասշտաբի տեղագրական  |ՀՀ Կառավարությանն առընթեր        |

|   |քարտեզների պայմանական նշանների |անշարժ գույքի կադաստրի պետական   |

|   |հրահանգը», «1:500, 1:1000,     |կոմիտեի նախագահի 2006 թվականի    |

|   |1:2000, 1:5000 մասշտաբների     |մայիսի 5-ի N 06-119-Ն հրաման     |

|   |տեղագրական հատակագծերի համար   |                                 |

|   |պայմանական նշանների հրահանգը», |                                 |

|   |«Տեղագրական տեղեկատվության     |                                 |

|   |1:500-1:10000 մասշտաբների      |                                 |

|   |թվային քարտեզագրության         |                                 |

|   |ավտոմատացված համակարգում       |                                 |

|   |օգտագործելու համար դասակարգչի  |                                 |

|   |հրահանգը» հաստատելու մասին»    |                                 |

|___|_______________________________|_________________________________|

|24)|«1:10 000, 1:25 000, 1:50 000, |ՀՀ Կառավարությանն առընթեր        |

|   |1:100 000 մասշտաբի տեղագրական  |անշարժ գույքի կադաստրի պետական   |

|   |քարտեզների կազմման,            |կոմիտեի նախագահի 2007 թվականի    |

|   |հրատարակման նախապատրաստման և   |ապրիլի 23-ի թվականի N 84-Ն հրաման|

|   |թվայնացման հրահանգը հաստատելու |                                 |

|   |մասին»                         |                                 |

|___|_______________________________|_________________________________|

|25)|ՀՍՏ 226-2002 ստանդարտ          |«Գեոդեզիական կետերի կենտրոններ   |

|   |                               |և  արտաքին մետաղական նշաններ.    |

|   |                               |Հիմնական պարամետրեր և  չափեր.    |

|   |                               |Տեխնիկական պահանջներ»            |

|___|_______________________________|_________________________________|

|26)|ԳՕՍՏ 21.604-82 ստանդարտ        |«ՆՓՀՇ. Ջրամատակարարում և         |

|   |                               |կոյուղի. Արտաքին ցանցեր.         |

|   |                               |Աշխատանքային գծագրեր»            |

|___|_______________________________|_________________________________|

|27)|ԳՕՍՏ 24846-19 ստանդարտ         |«Գրունտներ. Շենքերի և            |

|   |                               |շինությունների հիմքերի           |

|   |                               |դեֆորմացիաների չափման մեթոդներ»  |

|___|_______________________________|_________________________________|

|28)|ՀՍՏ 226-2002 ստանդարտ          |«Գեոդեզիական կետերի կենտրոններ   |

|   |                               |և  արտաքին մետաղական նշաններ.    |

|   |                               |Հիմնական պարամետրեր և  չափեր.    |

|   |                               |Տեխնիկական պահանջներ»            |

|___|_______________________________|_________________________________|

|29)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51872-2022 ստանդարտ |«Գեոդեզիական կատարողական         |

|   |                               |փաստաթղթեր. Կատարման կանոններ»   |

|___|_______________________________|_________________________________|

|30)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53611-2022 ստանդարտ |«Գլոբալ տեղորոշման արբանյակային  |

|   |                               |համակարգ.                        |

|   |                               |Գեոդեզիական և  հողաշինարարական   |

|   |                               |աշխատանքների կատարման մեթոդներ   |

|   |                               |և  տեխնոլոգիաներ. Ընդհանուր      |

|   |                               |տեխնիկական պահանջներ»            |

._____________________________________________________________________.

 

3. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Հավաքածուում կիրառվում են հետևյալ հասկացությունները դրանց համապատասխան սահմանումներով.

1) ինժեներագեոդեզիական հետազննություններ` շինարարական նախագծերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համալիր, որն ուղղված է տարածքի տեղագրության, առկա ենթակառուցվածքների և տարածական պլանավորման տարրերի վերաբերյալ ճշգրիտ տվյալների ձեռքբերմանը,

2) գեոդեզիական հանույթի հիմնավորման բազային կետ` տվյալ կոորդինատային և բարձունքային համակարգում հանութային գեոդեզիական ցանցի կետ (դիտահորի կամ ստորգետնյա ենթակառուցվածքների գծերի ազդանշանային սյան կենտրոն, շենքի անկյուն, ծխնելույզի առանցք, շանթարգելի ձող և այլն), որը ամրացված չէ գեոդեզիական կենտրոնով,

3) օդալազերային արտապատկերում (ՕԼԱ)` տեղագրական հանութային աշխատանքի տեսակ, որը կատարվում է լազերային սկաների (լազեր տեղորոշիչներ կամ լիդարներ), թռչող սարքերի և լազերային տեղորոշման տեխնոլոգիաների միջոցով,

4) վերգետնյա լազերային արտապատկերում (ՎԼԱ)` տեղագրական կամ գեոդեզիական հանութային աշխատանքի տեսակ, որը հիմնված է լազերային սկաներների կիրառության վրա` գեոդեզիական արբանյակային սարքերի և իներցիոն համակարգի հետ համատեղ (անհրաժեշտության դեպքում),

5) գեոդեզիական աշխատանքային կայան` էլեկտրոնային տախեոմետր և արբանյակ գեոդեզիական ընդունիչ, որոնք միավորված են մոնոբլոկում կամ հաջորդաբար տեղադրվում են գեոդեզիական հիմնակետում, տեղանքի օբյեկտների կոորդինատները կամ բարձունքային նիշերը որոշելու, ինչպես նաև գետներեսյա հայտնի կոորդինատային կետերի տեղափոխությունը բնության ապահովելու համար,

6) բազային կայան` տրված ճշտությամբ հայտնի կոորդինատներով և բարձրությամբ գետնին ամրացված գեոդեզիական հիմնակետ, որի դեպքում գեոդեզիական արբանյակային չափումները (դիտարկումները) կատարվում են միաժամանակ հեռավոր շարժվող գեոդեզիական արբանյակային ընդունիչից,

7) ճանաչման նշան (նշում)` տեղանքի վրա կետ, որը համակցվում է ժամանակավոր ամրացման գեոդեզիական կետի կամ տեղանքի ուրվագծի հետ, միանշանակորեն նույնականացվում է օդալուսանկարի վրա` անհրաժեշտ ճշտությամբ` պլանային և բարձունքային կոորդինատային կետերով, և ծառայում է որպես պլանաբարձունքային հանութային գեոդեզիական հիմք` օդալազերային արտապատկերման և օդալուսանկարչության համար,

8) օդահանութագրման համալիր սարքավորումների շեղման արժեքներ` (օֆսեթ արժեքներ)` վեկտորային արժեք, որը ցույց է տալիս իներցիոն նավիգացիոն համակարգի, արբանյակային գեոդեզիական ընդունիչի, ալեհավաքի, տեսախցիկի պրոյեկցիոն կենտրոնի, օդալազերային սկաների կենտրոնի և տրանսպորտային միջոցի վրա տեղադրված այլ օդահանութային սարքավորումների հարաբերական դիրքը:

9) ստուգաչափման պոլիգոն` տարածք, որտեղ օդահանութագրման եղանակներով (հերթականությամբ) նշվում են ճանաչման նշանները,

10) ստուգաչափական թռիչք` օդահանութագրման թռիչք, որը կատարվում է ստուգաչափման պոլիգոնի վրայով` թռիչքի պլանի համաձայն` օդահանութագրումը կարգաբերելու համար,

11) լազերային անդրադարձման կետ (ԼԱԿ)` Երկրի մակերևույթից և տեղանքում գտնվող օբյեկտներից լազերային արտապատկերմամբ ուղարկված և ստացված լազերային ճառագայթի անդրադարձման կենտրոն (կետ), որը բնութագրվում է պլանաբարձունքային դիրքերով, անդրադարձման ինտենսիվությամբ և եղանակով, լազերային ճառագայթի մեկնման անկյունով, գրանցման ժամանակով և օբյեկտի տեսակով,

12) հանութային գեոդեզիական ցանց (ՀԳՑ)` գեոդեզիական խտացման ցանց` ստեղծված տեղագրական հանույթների, ստորգետնյա ենթակառուցվածքների ինժեներագեոդեզիական, ինչպես նաև այլ տեսակի հետազննությունների համար,

13) տեղանքի ինժեներական թվային մոդել (ՏԻԹՄ)` ինժեներատեղագրական հատակագծի թվային վեկտորային տոպոլոգիական ներկայացման ձև` նախատեսված ճարտարագիտական խնդիրների ավտոմատ լուծման համար, որը ներառում է թվային ռելիեֆի մոդելը և թվային իրավիճակային մոդելը,

14) թվային օրթոֆոտոհատակագիծ (ԹՕՖՀ)` որոշակի մասշտաբի տարածքի ֆոտոհատակագիծ, որը ստացվել է օդալուսանկարները կենտրոնական պրոյեկցիայից օրտոգոնալ պրոյեկցիայի փոխակերպելով,

15) գեոտեխնիկական մոնիտորինգ (ԳՏՄ)` աշխատանքների համալիր, որը հիմնվում է նոր կառուցվող կամ վերակառուցվող (հիմնանորոգվող) շինարարական օբյեկտի, դրա կառուցվածքների ու հիմքերի վարքագծի դաշտային դիտարկումների վրա, ներառյալ շրջակա տարածքի գրունտային զանգվածը և հարակից շենքերն ու շինությունները:

5. Հավաքածուում օգտագործվում են հետևյալ հապավումները.

1) ԲԳՑ - բազային գեոդեզիական ցանց,

2) ՕԼՊ - օդալազերային արտապատկերում,

3) ՎԼՊ - վերգետնյա լազերային արտապատկերում,

4) ԹՕՖՀ - թվային օրթոֆոտոհատակագիծ,

5) ԱԳՑ - ազգային գեոդեզիական ցանց,

6) ՊԳՑ - պետական գեոդեզիական ցանց,

7) ՊԲԳՑ - պետական բարձունքային գեոդեզիական ցանց,

8) ՄԳՌԿՑ - մշտական գործող ռեֆերենց կայանների ցանց,

9) ԱԼՍ - օդալազերային արտապատկերում,

10) ԹՕՀ - թվային օդատիեզերական հանույթ,

11) ՄՔՍ - միջին քառակուսային սխալ,

12) ՀՆԳՑ - հատուկ նշանակության գեոդեզիական ցանց,

13) ՀԳՑ - հանութային գեոդեզիական ցանց,

14) ԻՏՀ - ինժեներատեղագրական հատակագիծ,

15) ՏԻԹՄ - տեղանքի ինժեներական թվային մոդել,

16) ՀԼԱ - հեռահար լազերային արտապատկերում,

17) ԼԱԿ - լազերային անդրադարձման կետ,

18) ՍՎԱ - ստատիկ վերգետնյա արտապատկերում,

19) ԵՀԶ - Երկրի հեռահար զոնդավորում,

20) ԳՏՄ - գեոտեխնիկական մոնիթորինգ,

21) ԳՆԱՀ (GNSS/ԳՆՍՍ) - գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ (Global Navigation Satellite System/Գլօբալնայա նավիգացիօննայա սպուտնիկօվայա սիստեմա):

 

4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

6. Ինժեներագեոդեզիական հետազննություններն իրականացվում են տեղանքի (ներառյալ ջրահոսքերի և ջրամբարների հատակը), գոյություն ունեցող և նոր կառուցվող շենքերի և շինությունների (ստորգետնյա, վերգետնյա) տեղակապման, տարածական պլանավորման տարրերի, վտանգավոր բնական գործընթացների և տեխնածին գործոնների դրսևորումների (թվային, գրաֆիկական, ֆոտոգրաֆիկական և այլ ձևաչափերով) վերաբերյալ հուսալի և բավարար տեղագրական և գեոդեզիական նյութեր, տվյալներ ստանալու համար, որոնք անհրաժեշտ են քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար:

7. Ինժեներագեոդեզիական հետազննություններն իրականացվում են որպես ինժեներական հետազննությունների ինքնուրույն տեսակ, ինչպես նաև ինժեներական հետազննությունների այլ տեսակների հետ համատեղ` համաձայն ինժեներագեոդեզիական հետազննություններ կատարելու առաջադրանքի (ծրագրի):

i

8. Ինժեներագեոդեզիական հետազննություններ անցկացնելու համար հիմնական ելակետային տվյալները ճշգրտումը (ուսումնասիրությունը) պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 29-ի N 17-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13.01-2022 շինարարական նորմերի և սույն Հավաքածուի պահանջներին:

9. Ինժեներագեոդեզիական հետազննությունների գեոդեզիական հիմքը ստեղծվում է ազգային, պետական գեոդեզիական և բարձունքային ցանցերի խտացմամբ: Ինժեներագեոդեզիական հետազննությունների գեոդեզիական հիմքին ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 29-ի N 17-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13.01-2022 շինարարական նորմերի:

i

10. Բնակավայրերի տարածքներում գեոդեզիական ցանցերը ստեղծվում են այդ տարածքների համար նախկինում ընդունված կոորդինատային և բարձունքային համակարգերով, եթե այլ բան նախատեսված չէ առաջադրանքով: Գետերի, լճերի և ջրամբարների առափնյա գոտու ինժեներատեղագրական հատակագծերի գեոդեզիական հիմքը պետք է ստեղծվի համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 23-ի N 88-Ն որոշմամբ ստեղծված միասնական Ազգային գեոդեզիական կոորդինատային և բարձունքային համակարգերում, ցամաքային հարակից գեոդեզիական և նիվելիրացման հիմնակետերով:

i

11. Ինժեներագեոդեզիական հետազննությունների իրականացման համար ելակետային տվյալները պետք է ստացվեն և օգտագործվեն ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 434-Ն որոշմամբ սահմանված կարգի պահանջներին համապատասխան:

12. Աշխատանքային տարածքում (տեղամասում) նախկինում կատարված ինժեներական հետազննությունների ընթացքում տեղադրված գեոդեզիական հիմնակետերի (կետերի) օգտագործումը թույլատրվում է դրանց պահպանվածության գնահատման և պլանաբարձունքային դիրքերի ճշտության հիման վրա` հաշվի առնելով կատարվող աշխատանքի նպատակներն ու խնդիրները:

i

13. Նոր ստեղծվող բազային գեոդեզիական ցանցի (ԲԳՑ-ի) հիմնակետերը, հանույթի հիմնավորման բազային, ինչպես նաև հանութային գեոդեզիական ցանցի (ՀԳՑ-ի) երկարաժամկետ ամրացման կետերը պահպանության համար ենթակա են պայմանագրային հիմունքներով տրամադրման պատվիրատուին` համաձայն ՀՀ կառավարության 2001 թվականի նոյեմբերի 20-ի N 1134 որոշմամբ հաստատված կարգի:

14. Ինժեներագեոդեզիական հետազննություններում կիրառվող չափման գործիքները, պետական չափագիտական հավաստագրումից բացի, ենթակա են դաշտային ստուգման և փորձարկման, որոնց արդյունքները գրանցվում են գործիքների ձևաթղթերում (անձնագրերում), դաշտային մատյաններում և ներառվում են տեխնիկական հաշվետվության մեջ:

15. Առաջադրանքում (ծրագրում) նշվում են դաշտային աշխատանքների ընթացքում չափման արդյունքների գրանցման (գեոդեզիական գործիքի գրանցող սարքում կամ դաշտային մատյանում), տվյալների հավաքագրման և փոխանցման եղանակները:

16. Գեոդեզիական ցանցերի հավասարեցումն (հավասարակշռումը) իրականացվում է նվազագույն քառակուսիների մեթոդով` գնահատելով հիմնակետերի պլանաբարձունքային դիրքի ճշտության աստիճանը: Անցումային գծերում և պոլիգոններում ստացված անկապքն օգտագործվում են միայն ճշտության նախնական գնահատման համար:

17. Հավասարեցման արդյունքների հիման վրա ինժեներական հետազննությունների գեոդեզիական հիմքի (բազայի) ճշտության գնահատումն իրականացվում է միջին քառակուսային սխալով.

1) գեոդեզիական պլանաբազային ցանցի համար` հարակից կետերի հարաբերական դիրքերը և (լրացուցիչ) ցանցի կետերի դիրքերը սկզբնական ելակետերի նկատմամբ,

2) ՀԳՑ-ի համար` հանութային ցանցի կետերի դիրքերը` ելակետային կետերի նկատմամբ (եթե ԱԳՑ կամ ՊԳՑ կամ ԲԳՑ-ն ստեղծված չէ),

3) պլանաբազային և հանութային ցանցերի համար` շինարարական օբյեկտների տեղակապման տեղամասերում ոչ հարակից կետերի փոխադարձ դիրքերի նկատմամբ,

4) բարձրունքաբազային և հանութային ցանցերի համար` կետերի բարձրությունները նիվելիրացման ելակետերի նկատմամբ:

18. Միջին սխալի կիրառման դեպքում (ստուգիչ չափումների, դաշտային և այլ աշխատանքների ընդունման համար) ճշտության գնահատումը կատարվում է 1-ին բանաձևի համաձայն.

 

mՄՔՍ = 1.25 mմիջ., (1)

 

որտեղ mՄՔՍ-ն միջին քառակուսային սխալն է,

mմիջ.-ն միջին սխալն է:

Սահմանային սխալը, 0,95% հավանականությամբ, կազմում է միջին քառակուսային սխալի կրկնակի արժեքը:

i

19. Չափված արժեքների ճշտությունը գնահատելու համար (անկյուններ, հեռավորություններ, վեկտորներ, վերազանցումներ) օգտագործվում է գեոդեզիական ցանցի հավասարեցումից ստացված ՄՔՍ-ն: Աշխատանքների կատարման համար անցումային գծերի կամ պոլիգոնների փաստացի անկապքը պետք է համապատասխանի չափումների թույլատրելի կամ ակնկալվող ճշտության արդյունքներին, աշխատանքը կատարելու մեթոդաբանության (տեխնոլոգիայի) պահանջներին` համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007 թվականի ապրիլի 23-ի N 86-Ն հրամանի և 2002 թվականի հուլիսի 11-ի N 392-Ն հրամանի:

i

20. Առաջադրանքով նախատեսված պահանջի համաձայն, ԲԳՑ և ՀԳՑ ստեղծվում են դրանց հետագա օգտագործման նպատակով, որպես շինարարության համար գեոդեզիական նշահարման աշխատանքների հիմք: Նշված ցանցերի հիմնակետերի պլանաբարձունքային դիրքերի որոշման ճշտությանը ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 29-ի N 17-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13.01-2022 շինարարական նորմերի և շինարարական օբյեկտի նախագծային փաստաթղթերի: Գեոդեզիական հիմնակետերի տեղադրման տեսակներին և կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն ՀՍՏ 226-2002 ստանդարտի:

21. Ինժեներագեոդեզիական հետազննությունների արդյունքների ընդունումն իրականացվում է դաշտային աշխատանքների ընթացքում ստացված գործիքային և հաշվետվական նյութերի ընտրանքային կամ համալիր ստուգումների միջոցով:

22. Ինժեներագեոդեզիական հետազննությունների արդյունքներով կազմվում և պատվիրատուին տրամադրվում է տեխնիկական հաշվետվություն, ըստ կատարված աշխատանքների տեսակների:

 

5. ԻՆԺԵՆԵՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

5.1. Բազային գեոդեզիական ցանց (ԲԳՑ)

 

23. Պլանային ԲԳՑ-ն ստեղծվում է արբանյակային գեոդեզիական չափումների այնպիսի մեթոդների միջոցով, ինչպիսիք են պոլիգոնոմետրիան, եռանկյունաչափությունը կամ տելատերացիան: Պլանային ԲԳՑ-ի բազային կետերի դիրքերի որոշման ճշտության հիմնական պահանջները տրված են աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Ցանցի տեսակը                     |Կոորդինատ-|Հարակից |Հարակից    |

|   |                                 |ների      |հիմնա-  |հիմնակետերի|

|   |                                 |որոշման   |կետերի  |բարձուն-   |

|   |                                 |ՄՔՍ-ն     |պլանային|քային դիրքի|

|   |                                 |ելակետի   |դիրքի   |որոշման    |

|   |                                 |նկատմամբ, |որոշման |ՄՔՍ-ն, մմ, |

|   |                                 |մմ, ոչ    |ՄՔՍ-ն,  |ոչ ավելին  |

|   |                                 |ավելին    |մմ, ոչ  |           |

|   |                                 |          |ավելին  |           |

|   |                                 |          |        |           |

|___|_________________________________|__________|________|___________|

|1. |ԱԳՑ կամ GNSS մշտական գործող      |   20     |    15  |     20    |

|   |բազային (ռեֆերենց) կայանների ցանց|          |        |           |

|___|_________________________________|__________|________|___________|

|2. |ԱԳՑ 2-րդ դաս                     |   20     |    20  |     25    |

|___|_________________________________|__________|________|___________|

|3. |Եռանկյունավորման,                |   20     |    25  |     -     |

|   |պոլիգոնոմետրիական,               |          |        |           |

|   |տրիլատերացիայի 4-րդ դասի ցանց`   |          |        |           |

|   |ստեղծված արբանյակային            |          |        |           |

|   |որոշելիությամբ                   |          |        |           |

|___|_________________________________|__________|________|___________|

|4. |Եռանկյունավորման,                |   50     |    30  |     -     |

|   |պոլիգոնոմետրիական,               |          |        |           |

|   |տրիլատերացիայի 1-ին կարգի ցանց`  |          |        |           |

|   |ստեղծված արբանյակային            |          |        |           |

|   |որոշելիությամբ                   |          |        |           |

|___|_________________________________|__________|________|___________|

|5. |Եռանկյունավորման,                |   50     |    40  |           |

|   |պոլիգոնոմետրիական, տրիլատերացիայի|          |        |           |

|   |2-րդ կարգի ցանց` ստեղծված        |          |        |           |

|   |արբանյակային որոշելիությամբ      |          |        |           |

|___|_________________________________________________________________|

|6. |Արբանյակային տեխնոլոգիաների կիրառման ժամանակ ԲԳՑ հիմնակետերի     |

|   |կոորդինատների ՄՔՍ-ն որոշում է ԱԳՑ 0-ական, 1-ին դասի ելակետերի    |

|   |նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ տեխնիկական առաջադրանքով կամ  |

|   |ծրագրով:                                                         |

|___|_________________________________________________________________|

|7. |Որպես ելակետեր  օգտագործելու դեպքում, որոնց պլանային դիրքի       |

|   |ճշտությունը ցածր է ժամանակակից գեոդեզիական գործիքների կողմից     |

|   |կատարված չափումների ճշտությունից, համահավասարեցնելիս             |

|   |(հավասարակշռելիս) խորհուրդ է տրվում օգտագործել կիրառել           |

|   |հիմնավորված մեթոդներ, որոնք թույլ են տալիս կանխել ստեղծված ԲԳՑ-ի |

|   |(կամ ՀՆԳՑ-ի) կետերի հարաբերական դիրքի ճշգրտության նվազումը`      |

|   |ելակետային գեոդեզիական ցանցի անբավարար ճշգրտության ազդեցության   |

|   |պատճառով:                                                        |

._____________________________________________________________________.

 

24. Պլանային ԲԳՑ-ի ստեղծման (մշակման) ելակետերը պետք է լինեն ամենաբարձր ճշտության գեոդեզիական ցանցի բազային կետերը: Բացառիկ դեպքերում թույլատրվում է ստեղծել գեոդեզիական ցանցի կետերի դասերի (կարգերի) նկատմամբ ոչ ցածր ճշտության պլանային ԲԳՑ, եթե հետազննման տարածքում չկան ավելի բարձր դասերի (շարքերի) գեոդեզիական ցանցերի բազային կետեր:

25. Պլանային ԲԳՑ-ի ստեղծման համար արբանյակային որոշելիության ցանցերը կառուցում են «ստատիկ» մեթոդով: Ցանցում ընդգրկված ելակետային կետերի քանակը պետք է լինի առնվազն չորս և ցանցի յուրաքանչյուր կետում պետք է զուգամիտվեն առնվազն երեք վեկտորներ:

26. Պլանային ԲԳՑ-ի չափումների ճշտության հիմնական պահանջները, որը ստեղծվել է եռանկյունավորման, տրելատերացիայի և պոլիգոնոմետրիական մեթոդներով տրված են աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

 

.________________________________________________________________________.

|Հ/Հ|Պլանային |Չափված   |Ընթացքում|Կողմի    |Հարաբերական ՄՔՍ-ն, ոչ ավել  |

|   |ԲԳՑ-ի    |անկյուն- |կամ պոլի-|թույլատ- |____________________________|

|   |դաս,     |ների ՄՔՍ,|գոնում   |րելի     |Եռանկյու-|Եռանկյու-|Եռանկյու|

|   |կարգ     |անկապք-  |անկյու-  |երկարու- |նավորման |նավորման |նավորման|

|   |         |ներով    |նային    |թյունը,  |բազիսային|ցանցի    |կողմերի |

|   |         |հավասա-  |անկապքը  |կմ,      |կողմի    |ամենա-   |չափումը |

|   |         |րեցված   |(վրկ. ոչ |ընթացքի  |         |թույլ    |(ներքին |

|   |         |(վրկ. ոչ |ավել)    |սահմա-   |         |կողմի    |համընկն-|

|   |         |ավել)    |         |նային    |         |         |ման)    |

|   |         |         |         |հարաբե-  |         |         |        |

|   |         |         |         |րական    |         |         |        |

|   |         |         |         |սխալը    |         |         |        |

|___|_________|_________|_________|_________|_________|_________|________|

|1. |4-րդ դաս |2        |5   __   |0,25-2,0 |1/200000 |1/70000  |1/100000|

|   |         |         |  \/n    |1/25000  |         |         |        |

|___|_________|_________|_________|_________|_________|_________|________|

|2. |1-ին կարգ|5        |10  __   |0,12-0,80|1/50000  |1/20000  |1/50000 |

|   |         |         |  \/n    |1/10000  |         |         |        |

|___|_________|_________|_________|_________|_________|_________|________|

|3. |2-րդ կարգ|10       |20  __   |0,80-0,35|1/20000  |1/10000  |1/20000 |

|   |         |         |  \/n    |1/5000   |         |         |        |

.________________________________________________________________________.

 

27. Բարձունքային ԲԳՑ-ը ստեղծվում է երկրաչափական նիվելիրացման միջոցով` II, III և IV դասերի ցանցերի տեսքով` կախված շինարարական օբյեկտի, ինժեներական ենթակառուցվածքի տեսակներից, տարածքից ու ծրագծի երկարությունից: IV դասի նիվելիրացման ճշտությամբ բարձունքային ԲԳՑ ստեղծելու համար թույլատրվում է կիրառել արբանյակային գեոդեզիական որոշելիության մեթոդը: Այս դեպքում նիվելիրացման ելակետային կետերի քանակը (երկրաչափական նիվելիրացումից ստացված բարձրությունները IV դասից ոչ ցածր) պետք է լինի առնվազն հինգը:

28. Բարձունքային ԲԳՑ-ի չափման արդյունքների ճշտության պահանջներն ընդունվում է համաձայն աղյուսակ 3-ի:

 

Աղյուսակ 3

 

.____________________________________________________________________.

|N  | Ցուցանիշներ                       |    Նիվելիրացման դասի       |

|   |                                   | ցուցանիշների արժեքները     |

|   |                                   |____________________________|

|   |                                   |    II   |   III   |   IV   |

|___|___________________________________|_________|_________|________|

|1. |Անցումային գծերում և  պոլիգոնում f |5   __   |10  __   |20  __  |

|   |թույլատրելի անկապքը (մմ)           |  \/L    |  \/L    |  \/ L  |

|___|___________________________________|_________|_________|________|

|2. |Կայանում վերազանցման չափում ՄՔՍ    |0,30     |0,65     |3,0     |

|   |(մմ, ոչ ավելի, քան)                |         |         |        |

|___|___________________________________|_________|_________|________|

|3. |Նիվելիրային բազային կետերի որոշում |10       |20       |30      |

|   |ՄՔՍ ամենաթույլ տեղում` ելակետերի   |         |         |        |

|   |նկատմամբ (մմ, ոչ ավելի, քան)       |         |         |        |

|___|________________________________________________________________|

|   |Որտեղ Լ-ն ընթացքի երկարությունն է (կմ):                         |

.____________________________________________________________________.

 

29. Բարձունքային ԲԳՑ-ի ստեղծման ելակետային կետեր են հանդիսանում համաձայն նախագահի 2007 թվականի ապրիլի 23-ի N 86-Ն հրամանի պետական նիվելիրային ցանցի հենանիշերը և ավելի բարձր ճշտությամբ որոշված այլ նիվելիրացման ցանցերի հենանիշերը: Բացառության կարգով, թույլատրվում է IV դասի բարձրության հղման գեոդեզիական ցանցի հավասարեցման գծերը կապել IV դասի պետական հավասարեցման ցանցի հենանիշերի հետ: Որպես բացառություն, թույլատրվում է IV դասի բարձունքային բազային գեոդեզիական ցանցի նիվելիրացման հենանիշերը կապակցել IV դասի պետական նիվելիրացման ցանցի հենանիշերին:

30. ԲԳՑ-ի ստեղծումն (նախագծումն) իրականացվում է հաշվի առնելով աշխատանքային տեղամասում գեոդեզիական և նիվելիրացման հենանիշերի առկայությունը: Ցանցի նախագիծը մշակելիս պետք է հաշվի առնվեն ինժեներական հետազննության վայրում նոր կառուցվող և գոյություն ունեցող շենքերն ու շինությունները:

31. ԲԳՑ պլանային և բարձունքային հիմնակետերի չափման մեթոդները, ճշտության դասը (կարգը), խտությունը, տեղանքում ամրացնելու եղանակները նշվում են ծրագրում: ԲԳՑ-ի կետերի տեղակայումը պետք է ապահովի ինժեներական հետազննությունների գեոդեզիական հիմքի հետագա խտացման հնարավորությունը մինչև անհրաժեշտ մակարդակ:

32. ԲԳՑ-ի պլանային և բարձունքային հիմնակետերը հնարավորության դեպքում պետք է համատեղվեն: Այն պլանային ԲԳՑ-ի հիմնակետերը, որոնք ներառված չեն բարձունքային ԲԳՑ-ում, դրանց բարձրությունները որոշվում են տեխնիկական (երկրաչափական կամ համարժեք ճշտության եռանկյունաչափական կամ արբանյակային) նիվելիրացումով:

33. ԲԳՑ-ն ամրացվում է տեղանքում` երկարաժամկետ կամ մշտական ամրացման կետերով: Գեոդեզիական կետերի կոնստրուկցիաները նախագծելիս պետք է հաշվի առնել գրունտի սեզոնային սառեցման խորությունը և այլ հատկությունները: Գեոդեզիական կետերի ամրացման տեսակը և արտաքին տեսքը պետք է ապահովեն դրանց օգտագործման հեշտությունը, վնասումից պաշտպանությունը և տարածական դիրքի կայունությունը (անփոփոխությունը)` համաձայն ՀՍՏ 226-2002 ստանդարտի:

34. ԲԳՑ ստեղծման ընթացքում կատարված չափման արդյունքների գրասենյակային մշակումը ներառում է.

1) դաշտային նյութերի մշակում (դաշտային հաշվետվությունների կամ աշխատանքային ֆայլերի ստուգում, չափման արդյունքների ամփոփագրերի կազմում և այլն),

2) փաստացի անկապքների հաշվարկում և դրանց համապատասխանության ստուգում թույլատրելի սահմաններին,

3) դիտարկման արդյունքների հավասարեցում` չափման ճշտության և ստացված արժեքների գնահատմամբ,

4) որոշելիք հիմնակետերի կոորդինատների և բարձրությունների հաշվարկ, ցանկի կազմում,

5) հաշվետվական նյութերի մշակում:

35. ինժեներագեոդեզիական հետազննությունների տեխնիկական հաշվետվության շրջանակներում ԲԳՑ-ի ստեղծման աշխատանքների արդյունքների վերաբերյալ նյութերը պետք է պարունակեն.

1) գեոդեզիական և նիվելիրացման ելակետային հիմնակետերի հետազննության վերաբերյալ հաշվետվություններ,

2) ԲԳՑ-ի սխեմա, որտեղ ցույց են տրվում տեղակապումները ելակետային հիմնակետերին,

3) հիմնակետերի նշահարման ուրվագծեր և քարտեր,

4) ԲԳՑ-ի հիմնակետերի պահպանությունը պատվիրատուի հանձնելու ակտ,

5) չափման միջոցների չափագիտական հավաստագրման վերաբերյալ տվյալներ (չափագիտական հավաստագրեր, ստուգման վկայագրեր, դաշտային ստուգումների և հետազննությունների արդյունքներ),

6) հավասարեցումների և ճշտության գնահատման հաշվարկային նյութեր,

7) կոորդինատային և բարձունքային համակարգերում ԲԳՑ-ի հիմնակետերի կոորդինատային և բարձունքային ցանկը,

8) դաշտային (գրասենյակային) աշխատանքների ստուգման և ընդունման ակտեր:

 

5.2. Հատուկ նշանակության գեոդեզիական ցանցեր

 

36. Հատուկ նշանակության գեոդեզիական ցանցի (ՀՆԳՑ) ստեղծման պահանջները` կետերի խտությունը, պլանային և բարձունքային դիրքերի ճշտությունը, տեղանքում դրանց ամրացումը հիմնավորվում է յուրաքանչյուր շինարարական օբյեկտի ինժեներագեոդեզիական հետազննությունների արդյունքներով:

37. ՀՆԳՑ ստեղծվում է հետևյալ դեպքերում.

9) ԲԳՑ ստեղծելու համար կիրառվող ստանդարտ չափման մեթոդները չեն ապահովում գեոդեզիական աշխատանքների արդյունքների անհրաժեշտ ճշգրտությունը` նախատեսված շինարարական օբյեկտի նախագծային առաջադրանքով,

10) աշխատանքային տարածքում պետական գեոդեզիական և նիվելիրացման ցանցերի կետերի և հենանիշերի տարածական դիրքի որոշման խտությունը կամ փաստացի ճշտությունը բավարար չէ ինժեներական հետազննությունների նպատակներին հասնելու և խնդիրները լուծելու համար.

11) ՀՆԳՑ-ի կառուցումը տեխնիկատնտեսապես ավելի նպատակահարմար է, քան ԲԳՑ-ի ստեղծումը կամ աշխատանք կատարելու համար ավելի քիչ ժամանակ է պահանջվում,

12) աշխատանքի պայմաններից ելնելով` ԲԳՑ-ի ստեղծման համար ընդունված ստանդարտ մեթոդների պահանջները (կողմերի կամ գծերի երկարությունների, անկյունների թույլատրելի արժեքների և այլնի առումով) չեն կարող բավարարվել, կամ անհրաժեշտություն է առաջացել կատարել համակցված չափումներ (գծային, անկյունային և արբանյակային դիտարկումների կիրառում մեկ գեոդեզիական ցանցում երկրաչափական, եռանկյունաչափական և արբանյակային նիվելիրացում):

38. ՀՆԳՑ-ն օգտագործվում է որպես գեոդեզիական հիմք շենքերի ու շինությունների կյանքի ցիկլի տարբեր փուլերում ինժեներական հետազննություններ իրականացնելու համար: Հնարավորության դեպքում պլանային և բարձունքային ՀՆԳՑ-ի հիմնակետերը համակցվում են համաձայն ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53611-2022 ստանդարտի:

39. ՀՆԳՑ-ի նախագիծը մշակվում է պլանային և բարձունքային ցանցերի հիմնակետերի դիրքերի որոշման սպասվելիք ճշտության նախնական հաշվարկների հիման վրա:

40. ՀՆԳՑ-ն նախագծվում է ինժեներական հետազննությունների նպատակներին ու խնդիրներին համապատասխան.

1) ցանցի ամենաթույլ կամ ամենապատասխանատու տեղում գտնվող կետերի պլանային և բարձունքային դիրքի որոշում` ինժեներական հետազննության օբյեկտի նախագծային առաջադրանքով նախատեսված ճշտությամբ,

2) գեոդեզիական ցանցի հիմնակետերի խտության ապահովումը, որն անհրաժեշտ և բավարար է ինժեներական հետազննություններ կատարելու համար, ներառյալ դաշտային աշխատանքների ստուգումն ու արդյունքների ընդունումը:

41. ՀՆԳՑ-ի կետերի նախատեսված բարձունքային դիրքի ճշտությունը սահմանվում է ստեղծվող ցանցի նպատակից կախված:

42. Հանութային գեոդեզիական ցանցի (ՀԳՑ-ի) համար ՀՆԳՑ-ի հենանիշերի օգտագործումը որպես ելակետային կետեր, դրանց տարածական դիրքերի թույլատրելի ՄՔՍ-երը չպետք է գերազանցեն 25-րդ կետով` պլանային և 27-րդ կետով` բարձունքային` դիրքերի սահմանված արժեքները:

43. Շենքերի և շինությունների դեֆորմացիաների և նստվածքների, երկրակեղևի մակերևույթի շարժերի և վտանգավոր բնական գործընթացների զարգացման դիտարկումների համար ցանցերը, որտեղ որպես ելակետային կետեր ընդունվում են գեոդեզիական ՀՆԳՑ-ի հիմնակետերը, ապա ցանցը պետք է նախագծվի համաձայն ԳՕՍՏ 24846-19 ստանդարտի պահանջների:

44. ՀՆԳՑ-ի հիմնակետերը, որպես ՀԳՑ-ի կետեր օգտագործելու դեպքում, 1:5000-1:200 մասշտաբների ինժեներական և տեղագրական հատակագծերի ստեղծման և թարմացման, ստորգետնյա հաղորդակցուղիների և կառույցների հանութագրման, գծային օբյեկտների ծրագծման, ինժեներաջրագրական աշխատանքների կատարման, այլ տեսակի ինժեներական հետազոտությունների գեոդեզիական աջակցության համար, պլանաբարձունքային դիրքերի ճշտությունը ընդունվում է` ըստ 55-րդ և 59-րդ կետերի:

45. Շենքերի և շինությունների շինարարության ընթացքում հատուկ գեոդեզիական և տեղագրական աշխատանքների համար ՀՆԳՑ ստեղծելիս, ցանցի հիմնակետերի պլանային և բարձունքային դիրքերի ճշտությունները սահմանվում են համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 29-ի N 17-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13.01-2022 շինարարական նորմերի և շինարարական օբյեկտի գեոդեզիական աշխատանքներ կատարելու նախագծի համաձայն:

46. Պլանային ՀՆԳՑ-ն ստեղծվում է հետևյալ մեթոդներով.

1) գեոդեզիական արբանյակային որոշելիությամբ,

2) անկյունային և գծային չափումներով,

3) գեոդեզիական ցանցերի համակցված դիտարկումներով (գծային և անկյունային և գծային, արբանյակային դիտարկումների համադրություն):

47. Ինժեներական հետազննության նպատակներից և խնդիրներից կախված` բարձունքային ՀՆԳՑ-ն ներառում է.

1) պետական նիվելիրացման ցանցի նիվելիրացման հենանիշեր և դրոշմանիշեր,

2) բարձունքային ԲԳՑ-ի նիվելիրացման հիմնակետեր,

3) պլանային ԲԳՑ-ի կամ ՀՆԳՑ-ի գեոդեզիական հիմնակետեր,

4) գեոդեզիական հիմնակետեր` շինարարության նշահարման հիմնավորման և ՀԳՑ-ի ստեղծման համար,

5) դեֆորմացիոն երևույթների դիտարկման ցանցի դրոշմանիշեր (հիմնակետեր):

48. Բարձունքային ՀՆԳՑ չափումները, կախված դիտարկման պայմաններից և ճշտության պահանջներից, կատարվում են հետևյալ մեթոդներով`

1) բարձր ճշտության երկրաչափական նիվելիրացում կարճ դիտման ճառագայթներով` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 29-ի N 17-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13.01-2022 շինարարական նորմերի,

2) երկրաչափական և եռանկյունաչափական նիվելիրացում` համաձայն ԳՕՍՏ 24846 ստանդարտի,

3) I, II, III, IV դասերի երկրաչափական նիվելիրացում` համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007 թվականի ապրիլի 23-ի N 86-Ն հրամանի,

4) գեոդեզիական արբանյակային որոշելիություն,

5) հիդրոստատիկ և հիդրոդինամիկ նիվելիրացում:

49. ՀՆԳՑ-ի չափագրության արդյունքների գրասենյակային մշակումը և տեխնիկական հաշվետվությունը կազմվում է 34-րդ և 35-րդ կետերի համաձայն:

50. Գրասենյակային մշակման ընթացքում հիմնավորման համար թույլատրվում է օգտագործել հատուկ հաշվարկային ալգորիթմներ գոյություն ունեցող գեոդեզիական բազայի անբավարար ճշտության կամ կայունության խախտման ազդեցությունը նվազեցնելու համար.

1) գեոդեզիական ցանցի հավասարեցում (հավասարակշռում)` որպես ազատ ստեղծված,

2) ՀՆԳՑ-ի ստեղծված հիմնակետերի կոորդինատային արժեքների փոխակերպումը ավելի ցածր ճշգրտության ելակետային կոորդինատային համակարգի,

3) ելակետային հիմնակետի պլանային և բարձունքային դիրքերի կայունության վերլուծություն, ամենակայուն հիմնակետի որոշում և այլն:

 

6. 1:5000-1:200 ՄԱՍՇՏԱԲԻ ԻՆԺԵՆԵՐԱՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՎ ԹԱՐՄԱՑՈՒՄ

 

6.1. Հանութային գեոդեզիական ցանցերի ստեղծում (զարգացում)

 

51. Հանութային գեոդեզիական ցանցը (ՀԳՑ) ստեղծվում է գեոդեզիական պլանային և բարձունքային հիմքի ճշտության և խտացման նպատակով, որն ապահովում է ինժեներատեղագրական հատակագծերի ստեղծումը (թարմացումը) 1:5000-1:200 մասշտաբներով, ինժեներական ենթակառուցվածքների հանութագրումը, գծային օբյեկտների ծրագծումը, ինժեներահիդրոգրաֆիական աշխատանքների և այլ տեսակների ինժեներական հետազննությունների իրականացման գեոդեզիական աջակցությունը:

52. ՀԳՑ-ի հիմնակետերի կոորդինատները որոշվում են ԲԳՑ-ի կամ WGS-84 կոորդինատային համակարգի ելակետային կետերի նկատմամբ` օգտագործելով արբանյակային որոշելիության (ներառյալ բազային կայանների օգտագործումը), միկրոեռանկյունավորման և միկրոտրիտարացիայի, թեոդոլիտային ընթացքների անցկացման, գծային, անկյունային ցանցերի կառուցման, հատումների (ուղիղ, հակադարձ և համակցված) մեթոդները, ինչպես նաև մեթոդների համադրությունը:

53. ՀԳՑ-ի ստեղծման (զարգացման) հիմնական բնութագրերը, թեոդոլիտային ընթացքների անցկացման մեթոդի և կողմերի չափման լուսահեռաչափերի և էլեկտրոնային տախեոմետրի օգտագործմամբ, տրված են աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 4

 

.____________________________________________________________________.

|N  |Ստեղծվող     |Թեոդոլիտային ընթացքի|Թեոդոլիտային ընթացքի         |

|   |ինժեներա-    |սահմանային          |սահմանային բացարձակ անկապքը, |

|   |տեղագրական   |երկարությունը, կմ   |մ/ընթացքի կողմերի սահմանային |

|   |հատակագծի    |                    |թիվը                         |

|   |մասշտաբ      |____________________|_____________________________|

|   |             |Ելա-     |Ելակե-    |Կառուցապատ    |Անկառուցապատ  |

|   |             |կետային  |տային և   |տարածքներում/ |տարածքներում/ |

|   |             |գեոդեզիա-|հանգու-   |բաց տեղանքում`|բուսականու-   |

|   |             |կան      |ցային     |անկառուցապատ  |թյամբ ծածկված |

|   |             |հիմնա-   |հիմնա-    |տարածքներում  |              |

|   |             |կետերի   |կետերի կամ|              |              |

|   |             |միջև     |հանգու-   |              |              |

|   |             |         |ցային     |              |              |

|   |             |         |հիմնակե-  |              |              |

|   |             |         |տերի միջև |              |              |

|   |             |         |          |              |              |

|___|_____________|_________|__________|______________|______________|

|1. |1.5000       |   8     |   5,5    |    2 / 50    |   3 / 100    |

|___|_____________|_________|__________|______________|______________|

|2. |1.2000       |   4     |   3      |    1 / 50    | 1,5 / 100    |

|___|_____________|_________|__________|______________|______________|

|3. |1.1000       |   2,5   |   2      |  0,6 / 40    | 0,9 / 80     |

|___|_____________|_________|__________|______________|______________|

|4. |1.500        |   1,2   |   1      |  0,3 / 20    | 0,4 / 20     |

|___|________________________________________________________________|

|5. |Թեոդոլիտային ընթացքների սահմանային երկարությունները և  դրանց    |

|   |սահմանային բացարձակ անկապքները 1:200 մասշտաբի հանույթի համար    |

|   |տրվում են ինժեներագեոդեզիական ծրագրում:                         |

|___|________________________________________________________________|

|5. |Գոյություն ունեցող երկաթուղային կայարաններում թեոդոլիտային գծերի|

|   |առավելագույն երկարությունները որոշվում են կայարանների սխեմայով  |

|   |(կանգառատեղերի երկարությամբ):                                   |

.____________________________________________________________________.

 

54. ՀԳՑ կետերի պլանային դիրքի որոշման ճշտության պահանջները ելակետային հիմնակետերի նկատմամբ ներկայացված են աղյուսակ 5-ում:

 

Աղյուսակ 5

 

.__________________________________________________________.

|Հ/Հ|Ինժեներատեղագրական     |Հանութային գեոդեզիական ցանցի  |

|   |հատակագծերի կազմման    |հիմնակետերի կոորդինատների     |

|   |մասշտաբ                |որոշման ՄՔՍ-ը ելակետային      |

|   |                       |գեոդեզիական հիմնակետերի       |

|   |                       |նկատմամբ, մ, ոչ ավելի քան     |

|   |                       |______________________________|

|   |                       |Կառուցապատ    |Անկառուցապատ   |

|   |                       |տարածքներում/ |տարածքներում/  |

|   |                       |բաց տեղանքում`|բուսականությամբ|

|   |                       |անկառուցապատ  |ծածկված        |

|   |                       |տարածքներում  |               |

|___|_______________________|______________|_______________|

|1. |1:5000                 |     0,50     |     0,75      |

|___|_______________________|______________|_______________|

|2. |1:2000                 |     0,25     |     0,35      |

|___|_______________________|______________|_______________|

|3. |1:1000                 |     0,10     |     0,15      |

|___|_______________________|______________|_______________|

|4. |1:500                  |     0,08     |     0,10      |

|___|_______________________|______________|_______________|

|5. |1:200                  |     0,05     |     -         |

.__________________________________________________________.

 

55. ՀԳՑ-ի հիմնակետերի բարձրությունները ԲԳՑ-ի, ՀՆԳՑ-ի կամ ՊԳՑ-ի (եթե ԲԳՑ կամ ՀՆԳՑ ցանցեր ստեղծված չեն) ելակետային կետերի նկատմամբ ստացվում են տեխնիկական նիվելիրացման անցումների (երկրաչափական կամ եռանկյունաչափական) դիրքերով` IV և ավելի բարձր դասի նիվելիրացման հենանիշերի (դրոշմանիշերի) նկատմամբ գեոդեզիական արբանյակային որոշելիությամբ:

56. Եռանկյունաչափական նիվելիրացման ժամանակ գծերի երկարությունների և ուղղահայաց անկյունների (զենիթային հեռավորությունների) չափումները կատարվում են էլեկտրոնային տախեոմետրի միջոցով` ուղիղ և հակադարձ ուղղություններով: Ուղիղ և հակադարձ ուղղություններով ստացված գծի երկայնքով բարձրությունների միջև եղած անհամապատասխանությունները` մմ, չպետք է գերազանցեն հետևյալ բանաձևով հաշվարկված արժեքները`

__

                         fթույլ. = +- 50\/2L (2)

 

որտեղ L-ը գծի երկարությունն է կմ-ով:

57. Տեխնիկական նիվելիրացման ընթացքների (պոլիգոնների) անկապքները (ինչպես երկրաչափական նիվելիրացման այդպես էլ եռանկյունաչափական նիվելիրացման կիրառման դեպքում), մմ, չպետք է գերազանցի հետևյալ բանաձևով հաշվարկված արժեքները`

 

__

                       fգծի թույլ. = +- 50\/2L (3)

 

որտեղ L-ը գծի երկարությունն է կամ պոլիգոնի պարագիծը կմ-ով:

58. Տեխնիկական նիվելիրացման ընթացքի առավելագույն երկարությունները, կախված տեղագրական հանույթի ռելիեֆային հատույթի բարձրությունից, պետք է ընդունվեն համաձայն 6-րդ աղյուսակի:

 

Աղյուսակ 6

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Տեխնիկական նիվելիրացման      |Ընթացքի առավելագույն երկարությունը,|

|   |           ընթացք            |կմ, ռելիեֆային հատույթի բարձրության|

|   |                             |վրա` հորիզոնական ուղղությամբ, մ    |

|   |                             |___________________________________|

|   |                             |   0,25   |   0,5   |    1 և  ավել |

|___|_____________________________|__________|_________|______________|

|1. |Երկու ելային հենանիշերի      |   2,0    |   8,0   |     16,0     |

|   |(դրոշմանիշերի) միջև          |          |         |              |

|___|_____________________________|__________|_________|______________|

|2. |Ելային հիմնակետի և           |   1,5    |   6,0   |     12,0     |

|   |հանգուցային կետի միջև        |          |         |              |

|___|_____________________________|__________|_________|______________|

|3. |Երկու հանգուցային կետերի     |   1,0    |   4,0   |      8,0     |

|   |միջև                         |          |         |              |

._____________________________________________________________________.

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
29.01.2026
N 05-Ն
Հրաման