Սեղմել Esc փակելու համար:
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 3-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում`

i

1) 4-րդ կետը`

ա. «ավագ օպերլիազոր,» բառերից հետո լրացնել «ավագ պարեկ,» բառերով,

բ. «օպերլիազոր» բառից հետո լրացնել «, պարեկ» բառով:

i

2) 5-րդ կետը «կրտսեր տեսուչ,» բառերից հետո լրացնել «կրտսեր պարեկ» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «30» թիվը փոխարինել «35» թվով:

 

i

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 6-րդ մասը «պաշտոններում» բառից հետո լրացնել «, բացառությամբ պարեկի և ավագ պարեկի պաշտոնների,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում (բացառությամբ գլխավոր խմբի պաշտոնների և հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների) ոստիկանության ծառայության պաշտոններում կարող են նշանակվել միայն ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք: Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների նշանակումը պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում (բացառությամբ պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների) կատարվում է բացառապես ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման` կրտսեր և միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման երեք տարին մեկ անգամ:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Ոստիկանության ուսումնական հաստատությունում կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպման և իրականացման նպատակով կարող են ներգրավվել պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհամարվող անձինք, որոնց հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր: Կրթական ծրագրերում ներգրավված, սակայն ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհամարվող անձանց ընտրության կարգը և ներկայացվող չափանիշները սահմանում է Ոստիկանության պետը` հաշվի առնելով կրթական ծրագրի առանձնահատկությունները:»:

 

i

Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «նախնական և» բառերը:

2) 10-րդ մասը «լեյտենանտի կոչում» բառերից հետո լրացնել «, իսկ պարեկի նախնական մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին լեյտենանտի կոչում կարող է շնորհվել, եթե նրանք նշանակվեն ոստիկանության միջին խմբի պաշտոններին համապատասխանող պարեկի պաշտոնում» բառերով:

 

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

3. Մինչև սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու օրը ոստիկանության ուսումնական հաստատության կողմից նախնական մասնագիտական կրթության հայտարարված ծրագրերով (բացառությամբ պարեկի նախնական մասնագիտական կրթության) կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

4. Սույն օրենքի ընդունումից հետո ոստիկանության` պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման ծառայողների առաջին կազմին պաշտոնի նշանակում է Ոստիկանության պետը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. հունիսի 11
Երևան
ՀՕ-296-Ն

 

pin
ՀՀ 03.06.2020
N ՀՕ-296-Ն օրենք