Սեղմել Esc փակելու համար:
«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ ...

 

26.02.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին

 

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի «ա» կետում «ներկայացուցչությունների» բառը փոխարինել «ծառայության մարմինների» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.

 

«Հոդված 22․1․ Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում տրամադրել տեղեկանքներ:»։

 

i

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 22.2. Հյուպատոսական հիմնարկների կողմից տեղեկանքները, տեղեկանքների տրամադրման կարգը և ձևանմուշները հաստատում է արտաքին գործերի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը, եթե այլ իրավական ակտերով դրանք սահմանված չեն:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 2-րդ բաժնի 11-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ»:

 

i

Հոդված 5. Օրենքի 42-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին հոդվածով.

 

«Հոդված 42.1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է օտարերկրյա պետություններում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթներին առնչվող դիմումները և ընթացք է տալիս դրանց։»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո Կառավարությունն ընդունում է սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ ակտը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. փետրվարի 16
Երևան
ՀՕ-42-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝  16 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 19.01.2021
N ՀՕ-42-Ն օրենք