01.07.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում (այսուհետ` Օրենք)`
1) ամբողջ տեքստի «արդյունաբերական նմուշի» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «արդյունաբերական դիզայնի» բառերով.
2) ամբողջ տեքստից հանել «, օգտակար մոդելի» և «, օգտակար մոդելների» բառերը.
3) ամբողջ տեքստի «արդյունաբերական նմուշի վկայագիր» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «արդյունաբերական դիզայնի արտոնագիր» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «1. |
գյուտերի իրավական պահպանության գծով` |
|
| ա) |
գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի, այդ թվում` ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի, գրանցման և նախնական փորձաքննության արդյունքներով որոշում կայացնելու համարհավակնության սահմանման 5-ից ավելի կետերից յուրաքանչյուրի համար` լրացուցիչ |
205 |
| բ) |
հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
| գ) |
գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (հավակնության սահմանման յուրաքանչյուր անկախ կետի համար) |
120 |
| դ) |
գյուտի պետական գրանցման և արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) տալու համար |
15 |
| ե) |
գյուտի արտոնագրին (կարճաժամկետ արտոնագրին) կից գյուտի լրիվ նկարագրությունը հրապարակելու համար` 25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար |
2,5 |
| զ) |
բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
25 |
| է) |
գյուտի արտոնագիր տալու հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
| ը) |
գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտը գյուտի արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
| թ) |
սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
8 |
| ժ) |
հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
15 |
| ժա) |
իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
| ժբ) |
միջազգային կամ ցուցահանդեսային առաջնության խնդրարկումը քննարկելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (խնդրարկվող յուրաքանչյուր առաջնության համար) |
10 |
| ժգ) |
խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
| ժդ) |
առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
| ժե) |
արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) կրկնակը տալու համար |
10 |
| ժզ) |
արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) պատճենը տալու համար |
5 |
| ժէ) |
գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)` |
|
| |
երկրորդ, երրորդ տարվա համար |
20 |
| |
չորրորդ, հինգերորդ տարվա համար |
25 |
| |
վեցերորդ, յոթերորդ տարվա համար |
30 |
| |
ութերորդ, իններորդ տարվա համար |
40 |
| |
տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար |
50 |
| |
տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար |
60 |
| |
տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար |
70 |
| |
տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա համար |
80 |
| |
տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա համար |
100 |
| |
քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա համար |
130 |
| |
քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա համար |
160 |
| ժը) |
գյուտի կարճաժամկետ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)` |
|
| |
երկրորդ, երրորդ տարվա համար |
20 |
| |
չորրորդ, հինգերորդ տարվա համար |
25 |
| |
վեցերորդ, յոթերորդ տարվա համար |
30 |
| |
ութերորդ, իններորդ տարվա համար |
35 |
| |
տասներորդ տարվա համար |
40 |
| ժթ) |
գյուտի արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) գործողության վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
50 |
| ի) |
լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
50 |
| իա) |
գյուտերի` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
8 |
| իբ) |
գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ ներկայացված առարկության քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
40 |
| իգ) |
գյուտի կարճաժամկետ արտոնագրին կից գյուտի նոր լրիվ նկարագրությունը հրապարակելու համար 25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար` լրացուցիչ |
51.5 |
| իդ) |
արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին որոշում կայացնելու համար (պայմանագրով (փոխանցման ակտով) նախատեսված յուրաքանչյուր գյուտի համար) |
40 |
| իե) |
լիցենզիայի գրանցման համար (յուրաքանչյուր գյուտի համար) |
60 |
| իզ) |
լիցենզիայի մեջ կատարված փոփոխությունները և լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցելու համար |
10 |
| իէ) |
բաց լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարություն հրապարակելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
2 |
| իը) |
բաց լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունը հետ կանչելու մասին տեղեկությունների հրապարակման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
| իթ) |
արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
15 |
| լ) |
հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
2 |
| լա) |
հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
12 |
| լբ) |
Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն` փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման և առաքման համար |
30 |
| լգ) |
ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի քննարկումը սահմանված ժամկետից շուտ սկսելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10». |
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «3. |
արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով` |
|
| ա) |
արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու հայտը գրանցելու, հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համարհայտում ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար` լրացուցիչ |
208 |
| բ) |
հայտում կատարված փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
2 |
| գ) |
միջազգային կամ ցուցահանդեսային առաջնության խնդրարկման քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (յուրաքանչյուրի համար) |
10 |
| դ) |
առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
| ե) |
խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
| զ) |
հայտի հրապարակումը հետաձգելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
| է) |
հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերն ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
12 |
| ը) |
իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
| թ) |
սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
8 |
| ժ) |
արդյունաբերական դիզայնի հայտի ըստ էության փորձաքննության անցկացման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համարհայտում ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար` լրացուցիչ |
3020 |
| ժա) |
բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
15 |
| ժբ) |
արդյունաբերական դիզայնի պետական գրանցման և արտոնագիր տալու համար |
15 |
| ժգ) |
արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու դեմ առարկության քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
| ժդ) |
արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման համար` |
|
| |
առաջին հինգ տարվա համար |
60 |
| |
երկրորդ հինգ տարվա համար |
120 |
| |
երրորդ հինգ տարվա համար |
180 |
| |
չորրորդ հինգ տարվա համար |
270 |
| |
հինգերորդ հինգ տարվա համար |
480 |
| ժե) |
արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու համար (յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար) |
40 |
| ժզ) |
լիցենզիայի գրանցման համարմեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար` լրացուցիչ |
6045 |
| ժէ) |
արդյունաբերական դիզայնի լիցենզիայի փոփոխությունները և լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցելու համար |
10 |
| ժը) |
արտոնագրի կրկնակը տալու համար |
10 |
| ժթ) |
արտոնագրի պատճենը տալու համար |
5 |
| ի) |
արդյունաբերական դիզայնների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար |
8 |
| իա) |
արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և փոխանցումը գրանցելու համար |
15 |
| իբ) |
արդյունաբերական դիզայնի հայտում փոփոխություն կատարելու համար |
8 |
| իգ) |
արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
40 |
| իդ) |
հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
| իե) |
արդյունաբերական դիզայնի միջազգային հայտի և եվրասիական հայտի առաքման համար |
30». |
4) 8-րդ կետի`
ա. «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «ը) |
արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին պաշտոնական հրապարակումներում հայտատուի, արտոնագրատիրոջ կամ այլ իրավատիրոջ թույլ տված վրիպակներն ուղղելու համար(յուրաքանչյուրի համար) |
2,5»: |
i
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 28. . |
Գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված` իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները |
1. Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրք չի վճարվում:
Արտոնագրատիրոջ կողմից գյուտի օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակումից հետո դրան հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքը նվազեցվում է 50 տոկոսով:
Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, բույսերի սորտերի, գրանցման և դրա նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված` սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «դ»-«ժ», «ժբ»-«ժգ», «ժե», «ժէ»-«ժը», «իա», «իդ», «իթ» ենթակետերով, 3-րդ կետի «ա», «գ», «ե», «թ», «ժա»-«ժբ», «ժդ»-«ժե», «ժը», «ի»-«իբ» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաև ապրանքային նշանների (բացառությամբ կոլեկտիվ և հավաստագրային ապրանքային նշանների) գրանցման և վկայական ստանալու հետ կապված` սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա»-«ժդ» և «ժը» ենթակետերով սահմանված պետական տուրքերը նվազեցվում են 75 տոկոսով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50 տոկոսով:
Ընդ որում, սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «իդ», «իթ», 3-րդ կետի «ժե», «իա», 4-րդ կետի «ժգ» ենթակետերով նվազեցված դրույքաչափը կիրառվում է, եթե արտոնագրատերը կամ ապրանքային նշանի իրավատերը և այդ իրավունքներն ստացողը կամ արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցողը և այդ իրավունքներն ստացողը օգտվում են նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունից: Ընդ որում, եթե նրանք համարվում են տարբեր կատեգորիաների հայտատուներ և իրավատերեր, այսինքն` օգտվում են նվազեցված դրույքաչափի տարբեր տոկոսներից, ապա տուրքը վճարվում է նվազագույն նվազեցված տոկոսով:
Արտոնագրված գյուտի, բույսերի սորտերի օգտագործման լիցենզիայի գրանցման պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան պետական տուրքերը վճարվում են լրիվ դրույքաչափով:»:
i
Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) կամ արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու համար պետական տուրքը վճարվում է այդ մասին պետական լիազոր մարմնի որոշումն ուղարկելուց հետո` օրենքով սահմանված ժամկետում, իսկ բույսերի սորտերի, ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու, աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների գրանցման և (կամ) օգտագործման վկայագիր տալու, երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին պետական լիազոր մարմնի որոշումն ստանալուց հետո` օրենքով սահմանված ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով, բացառությամբ ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու համար տուրքերի, որոնց չափերն ավելացվում են 20 տոկոսով:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված պետական տուրքը ենթակա է վճարման արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
|
2021 թ. մարտի 30 Երևան ՀՕ-110-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2021 թվական: