ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
2 սեպտեմբերի 2022 թվականի N 910-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 94-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայողի (բացառությամբ` ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում` դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում` ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 94-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«26. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մաքսային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կամ նրան փոխարինող անձը, Կոմիտեի ստորաբաժանումների աշխատակիցներ, ինչպես նաև Կոմիտեի այլ աշխատակիցներ:»,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 28.1-ին, 28.2-րդ և 28.3-րդ կետեր.
«28.1. Հանձնաժողովի քարտուղարը յուրաքանչյուր մասնակցի մասով համակարգչային ծրագրի օգտագործմամբ ձևավորում է 7 հարցից բաղկացած հարցաշար և տրամադրում մասնակցին:
28.2. Մասնակցին տրամադրվում է 10 րոպե ժամանակ հարցաշարի հարցերին ծանոթանալու նպատակով:
28.3. Ավարտական քննությունն իրականացվում է հարցաշարում ներառված հարցերը մասնակցի կողմից բանավոր պատասխանելու միջոցով:»,
3) 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«29. Հանձնաժողովը սույն հավելվածի 28.1-ին կետով նախատեսված հարցաշարում ներառված հարցերից բացի ավարտական քննության ընթացքում մասնակցին կարող է ուղղել նաև այդ հարցերից բխող այլ հարցեր, ինչպես նաև հարցեր կարող է ուղղել` հաշվի առնելով սույն հավելվածի 19-21-րդ կետերով նախատեսված գնահատման թերթիկները:»,
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 30.1-ին կետ.
i
«30.1. Ավարտական քննության գնահատականը հանձնաժողովի բոլոր անդամների գնահատականների հանրագումարն է:»,
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 32.1-ին և 32.2-րդ կետեր.
i
«32.1. Եթե Հանձնաժողովի նախագահը ավարտական քննության անցկացման օրը չի կարող մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, ապա նա այդ մասին առնվազն նիստի նախորդ օրը պետք է հայտնի մաքսային մարմնի ղեկավարին (բացառությամբ այն դեպքերի երբ հանձնաժողովի նախագահը ՊԵԿ նախագահն է): Մաքսային մարմնի ղեկավարը որոշում է ընդունում Հանձնաժողովի նախագահին մեկ այլ անձով փոխարինելու մասին, իսկ դրա անհնարինության դեպքում ավարտական քննության անցկացման օրը տեղափոխվում է:
32.2. Սույն հավելվածի 32.1-ին կետով նախատեսված դեպքում ավարտական քննության օրվա տեղափոխման և ավարտական քննության անցկացման նոր օր նշանակելու մասին մասնակիցները տեղեկացվում են ավարտական քննության նոր օրվա մասին ավարտական քննության անցկացումից առնվազն 2 օր առաջ:»,
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 34.1-ին կետ.
i
«34.1. Հանձնաժողովի որոշման մասին մասնակիցը էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում է ավարտական քննության անցկացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՍՄԲԱՏՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 6 սեպտեմբերի 2022 թվական: