ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունիսի 2023 թվականի N 1056-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի «Կախված տեղանքի առանձնահատկություններից` յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» N 75-Ն որոշման (այսուհետ` որոշում) վերնագրում «ՋՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ» բառերը փոխարինել «ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻ» բառերով:
2. Որոշման`
i
1) նախաբանը «Համաձայն» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 68.1-ին հոդվածի 1-ին մասի և» բառերով.
2) 1-ին կետի`
i
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը` ըստ հիդրոմորֆոլոգիական տարրերի` համաձայն N 1 հավելվածի.»,
բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը` ըստ ֆիզիկաքիմիական տարրերի` համաձայն N 2 հավելվածի.»,
գ. 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով`
«2.1) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը` ըստ կենսաբանական տարրերի` համաձայն N 2.1 հավելվածի.»,
դ. 3-12-րդ և 12.2-25-րդ ենթակետերից հանել «Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների`» բառերը, իսկ «ջրի որակի նորմերը» բառերից հետո լրացնել «` ըստ ֆիզիկաքիմիական տարրերի» բառերով,
ե. 12.1-ին ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը`» բառերը, իսկ «ջրի որակի նորմերը» բառերից հետո լրացնել «` ըստ ֆիզիկաքիմիական տարրերի» բառերով,
զ. 3-12-րդ և 12.2-25-րդ ենթակետերով հաստատված հավելվածների վերնագրերից հանել «Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների`» բառերը, իսկ «ջրի որակի նորմերը» բառերից հետո լրացնել «` ըստ ֆիզիկաքիմիական տարրերի» բառերով,
է. 12.1-ին ենթակետով հաստատված հավելվածի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը`» բառերը, իսկ «ջրի որակի նորմերը» բառերից հետո լրացնել «` ըստ ֆիզիկաքիմիական տարրերի» բառերով.
i
3) 2-րդ կետում «մակերևութային» բառը փոխարինել «մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների» բառերով.
4) 3-րդ կետի`
i
ա. «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,
բ. 1-ին ենթակետի «ջրերի որակի ապահովման» բառերը փոխարինել «ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի» բառերով,
գ. 2-րդ ենթակետի «մակերևութային ջրերի որակի» բառերը փոխարինել «մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի» բառերով, իսկ «էկոլոգիական նորմերը` ըստ» բառերը` «մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը` ըստ հիդրոմորֆոլոգիական, ֆիզիկաքիմիական, կենսաբանական տարրերի և» բառերով:
i
3. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
4. Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ` ԸՍՏ ՖԻԶԻԿԱՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ».
2) աղյուսակի և որոշման NN 3-25 հավելվածների աղյուսակներում «Որակի դաս» բառերը փոխարինել «Մակերևութային ջրային մարմինների կարգավիճակ» բառերով:
5. Որոշումը լրացնել N 2.1 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:
6. Որոշմամբ հաստատված NN 12.1, 12.2, 13, 15 և 16 հավելվածների «Արսեն, ընդհանուր» տողում «20», իսկ N 14 հավելվածում` «20.6» թվերը փոխարինել «10» թվով:
7. Որոշմամբ հաստատված ներքոնշյալ հավելվածների «Կապար, ընդհանուր» տողի 2-րդ սյունակում` N 3 հավելվածի «10.66», N 4 հավելվածի «10.7», N 5 հավելվածի «10.66», N 6 հավելվածի «10.9», N 7 հավելվածի «10.13», N 8 հավելվածի «10.5», N 9 հավելվածի «10.3», N 10 հավելվածի «10.17», N 11 հավելվածի «10.17», N 12 հավելվածի «10.1», N 12.1 հավելվածի «10», N 12.2 հավելվածի «10.17», N 13 հավելվածի «10.17», N 14 հավելվածի «10.18», N 15 հավելվածի «10.15», N 16 հավելվածի «10.12», N 17 հավելվածի «10.14», N 18 հավելվածի «10.14», N 19 հավելվածի «10.14», N 20 հավելվածի «10.14», N 21 հավելվածի «11.5», N 22 հավելվածի «10.09», N 23 հավելվածի «10.1», N 24 հավելվածի «10.11», N 25 հավելվածի «10.18» թվերը փոխարինել «5» թվով:
8. Որոշմամբ հաստատված ներքոնշյալ հավելվածների «Մանգան, ընդհանուր» տողի 2-րդ սյունակում` N 3 հավելվածի «64», N 4 հավելվածի «52», N 5 հավելվածի «64», N 6 հավելվածի «52», N 7 հավելվածի «58» թվերը փոխարինել «50» թվով:
9. Որոշմամբ հաստատված ներքոնշյալ հավելվածների «Երկաթ, ընդհանուր» տողի 2-րդ սյունակում` N 3 հավելվածի «0.5», N 4 հավելվածի «0.3», N 5 հավելվածի «0.5», N 6 հավելվածի «0.3», N 7 հավելվածի «0.22», N 11 հավելվածի «0.3», N 12 հավելվածի «0.42», N 12.2 հավելվածի «0.36», N 13 հավելվածի «0.22», N 14 հավելվածի «0.24», N 15 հավելվածի «0.24», N 16 հավելվածի «0.8», N 17 հավելվածի «0.4», N 18 հավելվածի «0.4» թվերը փոխարինել «0.2» թվով:
10. Որոշմամբ հաստատված ներքոնշյալ հավելվածների «Ալյումին, ընդհանուր» տողի 2-րդ սյունակում` N 3 հավելվածի «0.5», N 4 հավելվածի «0.5», N 5 հավելվածի «0.5», N 6 հավելվածի «1.6», N 7 հավելվածի «0.5», N 8 հավելվածի «0.5», N 11 հավելվածի «0.3», N 12 հավելվածի «0.28», N 12.2 հավելվածի «0.52», N 13 հավելվածի «0.25», N 16 հավելվածի «0.25», N 20 հավելվածի «0.28» թվերը փոխարինել «0.2» թվով:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունիսի 29
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 29-ի
N 1056-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի հունվարի 27-ի
N 75-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐ` ԸՍՏ ՀԻԴՐՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ
1. Մակերևութային ջրային մարմինների կարգավիճակը և ջրի որակի նորմերը` ըստ հիդրոմորֆոլոգիական տարրերի ներկայացված են N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐ` ԸՍՏ ՀԻԴՐՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ
.______________________________________.
|Մակերևութային ջրային |Ջրի որակի |
|մարմինների կարգավիճակ |նորմերը` ըստ |
| |հիդրոմորֆոլո- |
| |գիական տարրերի|
|_______________________|______________|
|I |գերազանց |1.0 - 1.7 |
|____|__________________|______________|
|II |լավ |1.8 - 2.5 |
|____|__________________|______________|
|III |միջակ |2.6 - 3.4 |
|____|__________________|______________|
|IV |անբավարար |3.5 - 4.2 |
|____|__________________|______________|
|V |վատ |4.3 - 5.0 |
.______________________________________.
2. Ջրի որակն ըստ հիդրոմորֆոլոգիական տարրերի ձևավորվում է հիդրոլոգիական ռեժիմի և հիդրոմորֆոլոգիական տարրերի թվաբանական միջինով:
3. Հիդրոլոգիական ռեժիմի տարրերի գնահատումը ներկայացված է N 2 աղյուսակում:
Աղյուսակ N 2
ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՏԱՐՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
._________________________________________.
|NN |Հիդրոլոգիական ռեժիմի տարրեր |ՀՌՄ |
|ը/կ| |միա-|
| | |վորը|
|___|________________________________|____|
|1. |Միջին հոսք | |
|___|________________________________|____|
|2. |Սակավաջուր հոսք | |
|___|________________________________|____|
|3. |Ջրի մակարդակի փոփոխությունը | |
|___|________________________________|____|
|4. |Հոսքի հաճախակի փոփոխությունները | |
|___|________________________________|____|
| |Հիդրոլոգիական ռեժիմի միավորը |1-5 |
| |(ՀՌՄ) | |
| |ՀՌՄ = (1 + 2 + 3 + 4)/4 | |
._________________________________________.
4. Հիդրոմորֆոլոգիական տարրերի գնահատումը ներկայացված է N 3 աղյուսակում:
Աղյուսակ N 3
ՀԻԴՐՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
._________________________________________.
|NN |Հիդրոմորֆոլոգիական որակի տարրեր |ՀՈՄ |
|ը/կ| |միա-|
| | |վորը|
|___|________________________________|____|
|1. |Գետի ձևաբանություն | |
|___|________________________________|____|
|2. |Գետի հոսքի բնութագրիչներ | |
|___|________________________________|____|
|3. |Գետափ | |
|___|________________________________|____|
|4. |Ողողահուն | |
|___|________________________________|____|
| |Հիդրոմորֆոլոգիական որակի միավորը|1-5 |
| |(ՀՈՄ) | |
| |ՀՈՄ=(1+2+3+4)/4 | |
._________________________________________.
«:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 29-ի
N 1056-Ն որոշման
«Հավելված N 2.1
ՀՀ կառավարության
2011 թվականի հունվարի 27-ի
N 75-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐ` ԸՍՏ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ
1. Մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը` ըստ կենսաբանական տարրերի գնահատվում են նորմալիզացված էկոլոգիական որակի հարաբերակցության (nEQR - normalized Ecological Quality Ratio) արժեքով:
2. Որպես ինդիկատոր կիրառվում են հատակային մակրոանողնաշարավորները` նմուշառված բազմամիջավայր տեխնիկայով:
3. Մակերևութային ջրային մարմինների կարգավիճակը և ջրի որակի նորմերը` ըստ կենսաբանական տարրերի ներկայացված են N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐ` ԸՍՏ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ
.______________________________________.
|Մակերևութային ջրային |Ջրի որակի |
|մարմինների կարգավիճակ |նորմեր` ըստ |
| |կենսաբանական |
| |տարրերի |
|_______________________|______________|
|I |գերազանց |> 0.8 |
|____|__________________|______________|
|II |լավ |0.61-0.8 |
|____|__________________|______________|
|III |միջակ |0.41-0.6 |
|____|__________________|______________|
|IV |անբավարար |0.21-0.4 |
|____|__________________|______________|
|V |վատ |< 0.2="">
.______________________________________.
«:
Պաշտոնական հրապարակման օրը` 29 հունիսի 2023 թվական: