ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
30 օգոստոսի 2023 թվականի N 1619-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 133-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 16-րդ հոդվածի 7-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի «Չափման միջոցի ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը, ստուգաչափման դրոշմի արտատիպի և բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի պատկերները սահմանելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի N 1018-Ն հրամանում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի փետրվարի 14-ի N 104-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 133-Ն հրամանի (այսուհետ` Հրաման)
i
1) վերնագրից և 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «և բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի» բառերը, իսկ «պատկերները» բառը փոխարինել «պատկերը» բառով.
i
2) 4-րդ կետում «տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանին» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ն. Տերյանին» բառերով:
2. Հրամանի N 1 հավելվածի.
i
1) 2-րդ կետի «ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ստուգաչափման իրավունք ստացած իրավաբանական անձինք (այսուհետ` Լիազորված կազմակերպություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք (այսուհետ` իրավասու կազմակերպություն):» բառերով.
2) 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1) Չափագիտական վկայագրում` եզակի օրինակով արտադրված կամ իր կազմում մեկից ավելի չափիչ սարք ունեցող կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ աշխատող չափման միջոցների համալիրների ստուգաչափում.».
i
3) 8-րդ և 28-րդ կետերից հանել «Լիազորված կազմակերպության կողմից» բառերը,
i
4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9. ՉՄ ստուգաչափման ներկայացնելու վերաբերյալ տեղեկատվությունը Չափագիտության ազգային մարմնի կամ իրավասու կազմակերպության կողմից ներկայացվում է հայտատուներին, ինչպես նաև տեղադրվում է նրանց պաշտոնական կայքում:».
i
5) 13-րդ կետի 3-րդ ենթակետի «Կրկնակի ստուգաչափման ժամանակ Լիազորված կազմակերպությունը ստուգաչափումն իրականացնում է տվյալ ՉՄ տեսակի հաստատման ժամանակ որոշված ստուգաչափման մեթոդիկային համապատասխան:» բառերը փոխարինել «Կրկնակի ստուգաչափումն իրականացվում է տվյալ ՉՄ տեսակի հաստատման ժամանակ որոշված ստուգաչափման մեթոդիկային համապատասխան:» բառերով
i
6) 14-րդ կետից հանել «Լիազորված կազմակերպությունը» բառերը, իսկ «պետք է իրականացնի» բառերը փոխարինել «իրականացվում է» բառերով.
i
7) 15-րդ, 19-րդ, 30-րդ և 33-րդ կետերի «Լիազորված կազմակերպության» բառերը փոխարինել «Չափագիտության ազգային մարմնի կամ իրավասու կազմակերպության» բառերով.
i
8) 16-րդ կետի «Լիազորված կազմակերպություն» բառերը փոխարինել «Չափագիտության ազգային մարմին կամ իրավասու կազմակերպություն» բառերով.
9) 22-րդ կետին հաջորդող 23-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
10) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«25. Ստուգաչափողը, հայտատուի կողմից համապատասխան վճարման առկայության դեպքում, ՉՄ ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքներն առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե հայտատուի կողմից այլ առավել երկար ժամկետներ չեն առաջարկվում, ՉՄ-ի (և) կամ ՉՄ-ի անձնագրի վրա վավերացնում է սույն հրամանի N 2 հավելվածի Ձև N 1-ով սահմանված ստուգաչափման դրոշմի արտատիպով և (կամ) տալիս սույն հավելվածի Ձև N 2-ով սահմանված ստուգաչափման վկայական կամ տալիս է QR կոդ (արագ արձագանքման կոդ, որը պարունակում է նույն տեղեկատվությունն, ինչ վկայականը կամ ինքնակպչուն դրոշմը):
Ստուգաչափողի կողմից սույն կարգի 23-րդ կետով սահմանված` այլ յուրահատկություններ ունեցող ՉՄ ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքներն առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե հայտատուի կողմից այլ առավել երկար ժամկետներ չեն առաջարկվում, (հայտատուի կողմից համապատասխան վճարման առկայության դեպքում) փակցվում է (վավերացվում է) սույն հրամանի N 2 հավելվածի Ձև N 3-ով սահմանված բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմ, որի վերաբերյալ Չափագիտության ազգային մարմինը և իրավասու կազմակերպությունը եռամսյակային տեղեկատվություն են ներկայանում չափագիտության լիազոր մարմնին:».
11) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«29. Ստուգաչափման վկայականում սխալների հայտնաբերման դեպքում վկայականի վրա կատարվում է փոփոխություն ստուգաչափողի և ստորաբաժանման ղեկավարի (տվյալ կառուցվածքային միավորի բացակայության դեպքում` մարմնի ղեկավարի) կողմից և վավերացվում կնիքով կամ ստուգաչափման վկայականը փոխարինվում է նոր ստուգաչափման վկայականով, որում նշվում է փոխարինվող ստուգաչափման վկայականի համարը և տրման ամսաթիվը.
12) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«31. Չափագիտության ազգային մարմնի և իրավասու կազմակերպության կողմից ստուգաչափման իրականացման արդյունքում կազմվում է ստուգաչափման արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որը ստուգաչափման վկայականի գործողության ժամկետի մեջ լինելու ընթացքում ստուգաչափման վկայականի պատճենի (եթե դրանք սահմանված են ստուգաչափման մեթոդիկայում) հետ պահվում են Չափագիտության ազգային մարմնի և իրավասու կազմակերպության կողմից:».
13) 33-րդ կետի «է կազմակերպության» բառերը փոխարինել «է դրանց» բառերով.
i
14) Ձև N 2-ը և Ձև N 3-ը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
i
«Ձև N 2
Չափման միջոցների ստուգաչափման վկայականի ձևը «Ստանդարտացման և
չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության համար
(զինանշան)
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________________________
Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը
ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N _______
Ստուգաչափման թվականը 20___ թ._____________»___»
Ուժի մեջ է մինչև 20___ թ._______________»___»
______________________________________________________________________
չափման միջոցի անվանումը և տեսակը
Գործարանային համարը __________________________________________________
Տեսակը _______________________________________________________________
Չափման տիրույթը ______________________________________________________
Ճշտության դասը, կարգը (սխալանքը) _____________________________________
Արտադրողը ____________________________________________________________
Պատկանում է __________________________________________________________
Իրավաբանական, ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր,
անվանում/անուն, ազգանուն
Ստուգաչափման արդյունքների հիման վրա չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջներին:
Ստուգաչափումը կատարվել է համաձայն ____________________________________
ստուգաչափման մեթոդիկայի անվանումը,
նշագիրը
______________________________________________________________________
Ստուգաչափող` _______________________ _______________________________
ստորագրություն ա. ա.
Ստուգաչափման դրոշմի արտատիպը ._____.
._____.
Ստորաբաժանման ղեկավար _______________________ _______________________
ստորագրություն ա. ա.
Ստուգաչափման արդյունքները
(լրացվում է ստուգաչափման մեթոդիկայում` համապատասխան պահանջի
առկայության դեպքում)
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Չափման միջոցների ստուգաչափման վկայականի ձևը Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված
իրավաբանական անձանց համար
______________________________________________________________________
Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը
ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N _______
Ստուգաչափման թվականը 20___ թ._____________»___»
Ուժի մեջ է մինչև 20___ թ._______________»___»
______________________________________________________________________
չափման միջոցի անվանումը և տեսակը
Գործարանային համարը __________________________________________________
Տեսակը _______________________________________________________________
Չափման տիրույթը ______________________________________________________
Ճշտության դասը, կարգը (սխալանքը) _____________________________________
Արտադրողը ____________________________________________________________
Պատկանում է __________________________________________________________
Իրավաբանական, ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր,
անվանում/անուն, ազգանուն
Ստուգաչափման արդյունքների հիման վրա չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջներին:
Ստուգաչափումը կատարվել է համաձայն ____________________________________
ստուգաչափման մեթոդիկայի անվանումը,
նշագիրը
______________________________________________________________________
Ստուգաչափող` _______________________ _______________________________
ստորագրություն ա. ա.
Ստուգաչափման դրոշմի արտատիպը .____.
.____.
Ստորաբաժանման ղեկավար _______________________ _______________________
ստորագրություն ա. ա.
Ստուգաչափման արդյունքները
(լրացվում է ստուգաչափման մեթոդիկայում` համապատասխան պահանջի առկայության դեպքում)

Ձև N 3
Չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու մասին
ծանուցագրի ձևը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության համար
(զինանշան)
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
________________________________________________________________
Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ N _______
Չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու մասին
__________________________________________________________________
Չափման միջոցի անվանումը
ՏԵՍԱԿԸ _______________________________________________________________
ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ __________________________________________________
ՏՐՎԱԾ Է ______________________________________________________________
ԱՐՏԱԴՐՈՂԸ ____________________________________________________________
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է __________________________________________________________
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը,
գտնվելու վայրը
Ստուգաչափման արդյունքներով ճանաչվել է կիրառման համար ոչ պիտանի
______________________________________________________________________
ոչ պիտանի ճանաչվելու պատճառը
______________________________________________________________________
Ստորաբաժանման ղեկավար` _______________________ _______________________
ստորագրություն ա. ա.
Ստուգաչափող` _______________________ _______________________________
ստորագրություն ա. ա.
Չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու մասին
ծանուցագրի ձևը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
կարգով հավատարմագրված իրավաբանական անձանց համար
__________________________________________________________________
Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ N _______
Չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու մասին
_________________________________________________________________
չափման միջոցի անվանումը
ՏԵՍԱԿԸ _______________________________________________________________
ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ___________________________________________________
ՏՐՎԱԾ Է ______________________________________________________________
ԱՐՏԱԴՐՈՂԸ ____________________________________________________________
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է _________________________________________________________
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը,
գտնվելու վայրը
Ստուգաչափման արդյունքներով ճանաչվել է կիրառման համար ոչ պիտանի
______________________________________________________________________
ոչ պիտանի ճանաչվելու պատճառը
______________________________________________________________________
Ստորաբաժանման ղեկավար` _______________________ ______________________
ստորագրություն ա. ա.
Ստուգաչափող` ______________________ _________________________________
ստորագրություն ա. ա.
i
2. Հրամանի Հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարի
2023 թվականի օգոստոսի 30-ի
N 1619-Ն հրամանի
«Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
տնտեսական Զարգացման
և ներդրումների նախարարի
2018 թ. փետրվարի 19-ի
N 133-Ն հրամանի
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ՊԱՏԿԵՐԸ
1. Ստուգաչափման դրոշմը տեխնիկական միջոց է` դրոշմակնիք կամ ինքնակպչուն կամ այլ կերպ պատրաստված պայմանական պատկեր, որը կիրառվում է ՉՄ-ի և (կամ) ստուգաչափման վկայականի կամ անձնագրի (ձևի) վրա և հավաստում է չափման միջոցի չափագիտական բնութագրերի համապատասխանությունը սահմանված պահանջներին (Ձև N 1, Ձև N 2, Ձև N 3):
2. Ստուգաչափման (ստուգաչափման մարման) դրոշմները դասակարգվում են որպես` պողպատյա, պողպատյա հարվածային, պողպատյա հարվածային ձևավոր, ռետինե, բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն:
3. Պողպատյա, պողպատյա հարվածային, պողպատյա հարվածային ձևավոր, ռետինե ստուգաչափման դրոշմն ունի հստակ պատկեր, որը պահպանվում է ՉՄ-ի շահագործման ընթացքում:
4. Ստուգաչափման դրոշմը կիրառելու իրավունք ունեն Չափագիտության ազգային մարմինը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք (այսուհետ` իրավասու կազմակերպություն)` իրենց հավատարմագրման ոլորտին համապատասխան:
5. Ստուգաչափման դրոշմը (դրոշմակնիքը) պետք է պարունակի`
1) Հայաստանի Հանրապետության հապավումը` ՀՀ,
2) Դրոշմի կիրառման տարեթվի վերջին երկու թվանշանները,
3) Իրավասու կազմակերպության և Չափագիտության ազգային մարմնի պայմանական ծածկագիրը` ՊԾ,
4) Ստուգաչափողի անհատական նշանը:
5) ստուգաչափում կատարելու տարվա եռամսյակը կամ տարվա ամիսը (ստուգաչափման մեթոդիկայով սահմանված դեպքում):
6. Փոքր` 3,5 մմ-ոց դրոշմները պարունակում են`
1) Հայաստանի Հանրապետության հապավումը - ՀՀ,
2) դրոշմի կիրառման տարեթվի վերջին 2 թվանշանը,
3) ստուգաչափողի անհատական նշանը:
7. Չափագիտության ազգային մարմնի և իրավասու կազմակերպության կողմից կիրառվող ստուգաչափման դրոշմի արտատիպը ներկայացված է սույն հավելվածի Ձև N 1-ում:
8. Ստուգաչափման դրոշմ կիրառելու տեղը նշվում է ՉՄ-ի տեսակի նկարագրության մեջ: Ստուգաչափման դրոշմը կիրառվում է ՉՄ-ի վրա բոլոր այն դեպքերում, երբ ՉՄ-ի չափերը չեն խոչընդոտում դրան, և դրանց շահագործման պայմանները ապահովում են ստուգաչափման դրոշմի անվտանգությունը ստուգաչափման պարբերականության ամբողջ ընթացքում:
9. Չափագիտության ազգային մարմնի կողմից կիրառվում է կլոր (շրջանաձև) ստուգաչափման դրոշմը, իրավասու կազմակերպության համար` քառակուսի:
10. Անհրաժեշտության դեպքում կարող է նշվել լրացուցիչ տեղեկություն` ստուգաչափում կատարելու եռամսյակը կամ ամիսը: Տարվա ամիսը նշվում է արաբական թվերով (օրինակ` 1, 2, 3), եռամսյակները նշվում են հռոմեական թվանշաններով` I, II, III և IV:
11. Ստուգաչափման դրոշմի չափերը որոշվում են' կախված ՉՄ-ի չափից և տեղակայման վայրից:
12. Ստուգաչափման կլոր դրոշմի տրամագծերի նոմինալ չափերն ընտրվում են` 1.5 մմ, 3.5 մմ, 6.0 մմ, 8.0 մմ, 12.0 մմ, 16.0 մմ և 18.0 մմ շարքից:
13. Ստուգաչափման ուղղանկյուն դրոշմն ունի սույն հավելվածի 12-րդ կետում նշված տրամագծերին հավասար անկյունագիծ:
14. Արգելվում է Ստուգաչափման դրոշմի անհատական նշանի փոխանցումն այլ անձանց:
15. Ստուգաչափման դրոշմի օգտագործման ժամկետի լրանալու դեպքերում կամ այն դեպքերում, երբ Չափագիտության ազգային մարմինը կամ իրավասու կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը տվյալ ոլորտում, ստուգաչափման դրոշմները ոչնչացվում են` դրանք բերելով այնպիսի վիճակի, որը թույլ չի տա դրանց հետագա օգտագործումը, ինչը գրանցվում է արձանագրությամբ:
16. Ստուգաչափողի անհատական նշանի համար օգտագործվում են հայկական այբուբենի մեծատառերը, փոքրատառերը:
17. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ՉՄ-ների ստուգաչափման դրոշմների վրա թույլատրվում է կիրառել նախարարության տարբերանշանը ռուսերեն այբուբենի մեծատառերով` «M.»:
18. Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափման դրոշմի արտատիպը մարվում է սույն հավելվածի Ձև N 2-ով ներկայացված դրոշմով:
19. Բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմը (Ձև N 3) պետք է պարունակի`
1) Հայաստանի Հանրապետության հապավումը` «ՀՀ» կարմիր գույնով, որի աջ և ձախ կողմերը շրջագծված են եռագույնով,
2) Չափագիտության ազգային մարմնի և իրավասու կազմակերպության պայմանական ծածկագիրը` ՊԾ, Չափագիտության ազգային մարմնի դեպքում` ՍՉԱՄ, դրոշմի կիրառման տարեթվի վերնամասում և կապույտ գույնով,
3) Դրոշմի կիրառման տարեթիվը դրոշմի կենտրոնում և նարնջագույն գույնով,
4) Նույնականացման համար նախատեսված հերթական համարը` տարեթվի ստորին մասում` Չափագիտության ազգային մարմնի համար մեկ տառի և չորս թվի պարզ համակցմամբ` սև գույնով, իրավասու կազմակերպության դեպքում` պայմանական անվանումը և հավատարմագրման եզակի (չկրկնվող) գրանցահամարը` սև գույնով.
5) Դրոշմը` կլոր, շրջանի տրամագիծը 25 մմ, եռագույնի ներսից եզրագրված տարվա 12 ամիսների սև գույնի նշագրումով:
6) 25 մմ տրամագծով շրջանն ամփոփող 0,5-1,0 մմ լայնությամբ սև քառակուսի շրջանակ:
Ձև N 1
(նկար)
Ձև 2
(նկար)
Ձև N 3
Բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի արտատիպի պատկերը
(նկար)
Պաշտոնական հրապարակման օրը` 14 սեպտեմբերի 2023 թվական: