ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2024 թվականի N 218-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման հավելվածում (այսուհետ` ԷՄԱ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) ԷՄԱ կանոնների 23-րդ կետում «Սպառողներն ԷՄԱ-ում» բառերը փոխարինել «Սպառողները, ԷՄԱ կանոնների համաձայն,» բառերով,
i
2) ԷՄԱ կանոնների 30-րդ կետի 1-ին ենթակետում «Մատակարարի հետ» բառերից հետո լրացնել «կամ որի Մատակարարի` ԷՄՇ-ում առևտուր իրականացնելու իրավունքը ԷՄՇ կանոնների համաձայն դադարեցվել է» բառերով,
i
3) ԷՄԱ կանոնների 31-րդ կետի 8-րդ ենթակետում «պետք է վարի» բառերը փոխարինել «վարում է» բառերով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ ենթակետով.
«7.1) իր պաշտոնական կայքում տեղադրում է Ենթասպառողների ցանկն` ըստ հասցեների,»,
i
4) ԷՄԱ կանոնների 32-րդ կետի`
ա. 3-րդ ենթակետում «Սահմանազատման կետերի» բառերից հետո լրացնել «, իսկ Ենթասպառող լինելու դեպքում նաև այդ» բառերով,
բ. 11-րդ ենթակետում «փոփոխության ամսաթիվը» բառերից հետո լրացնել «, իսկ Մատակարարման խմբի մասնակից լինելու դեպքում` նաև նշում այդ մասին» բառերով,
i
5) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1-ին և 52.2-րդ կետերով.
«52.1. Մատակարարման խմբի մասնակից Սպառողի հետ Պայմանագիրը լուծվում է ոչ շուտ, քան ԷՄԱ կանոնների 52-րդ կետով նախատեսված հիմքի առաջացման պահից վեց աշխատանքային օր հետո, ընդ որում Բաշխողն այդ հիմքի առաջացման (այդ մասին տեղեկանալու) պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է համապատասխան Մատակարարման խմբի Մատակարարին:
52.2. Մատակարարի Սպառողի հետ Պայմանագրի լուծման դեպքում Բաշխողը լուծման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է վերջինիս Մատակարարին:»,
i
6) ԷՄԱ կանոնների 56-րդ կետի 2-րդ ենթակետում «ԷԲՑ կանոններով» բառերից հետո լրացնել «ու ԷՀՑ կանոններով» բառերը, իսկ «(այսուհետ` ԲԷԱՀ)» բառերից հետո` «` բացառությամբ ԷՄԱ կանոնների 56.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերը,
i
7) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 56.1-ին կետով.
«56.1. Այն պարագայում, երբ Սպառողի սպառման համակարգից սնվող որևէ Ենթասպառողի Հաշվառքի սարքը չի համապատասխանում ԷՄԱ կանոնների 56-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պահանջներին, ապա նման բոլոր Ենթասպառողները և համապատասխան Սպառողը կարող են ձևավորել խումբ (Մատակարարման խումբ) և խմբի համար ընտրել միասնական Մատակարար: Սույն կետով նշված դեպքում Մատակարարման խմբի մասնակիցների և վերջիններիս ընտրած Մատակարարի միջև կնքվում է մեկ միասնական Մատակարարման պայմանագիր:»,
i
8) ԷՄԱ կանոնների 57-րդ կետի 4-րդ ենթակետում «կարգը» բառից հետո լրացնել «և հետևանքները, այդ թվում` Երաշխավորված մատակարարի կողմից Սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումը վերսկսելու դեպքում ԷՄԱ կանոնների 82-րդ կետով սահմանված իրավակարգավորումը» բառերը,
i
9) ԷՄԱ կանոնների 60-րդ կետում «անձը հաստատող փաստաթղթի պատճենը (պետական գրանցման վկայականի պատճենը)» բառերը փոխարինել «Մատակարարի կողմից պահանջվող փաստաթղթերը» բառերով,
i
10) ԷՄԱ կանոնների 63-65-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«63. Մատակարարի և Սպառողի միջև Մատակարարման պայմանագրի կնքման համաձայնության առկայության դեպքում Մատակարարը տվյալ Սպառողին իր հաշվեկշռման խմբում ընդգրկելու հնարավորության պարզման նպատակով ԷՄՇ կանոնների համաձայն` դիմում է Շուկայի օպերատորին:
64. Մատակարարը, ԷՄՇ կանոնների համաձայն, իր հաշվեկշռման խումբ Սպառողին ընդգրկելու հնարավորության վերաբերյալ Շուկայի օպերատորից`
1) դրական դիրքորոշում ստանալու դեպքում` այդ պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում Սպառողի հետ կնքում է Մատակարարման պայմանագիր` տեղեկացնելով Բաշխողին և Շուկայի օպերատորին.
2) բացասական դիրքորոշում ստանալու դեպքում` այդ պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր մերժում է Մատակարարման պայմանագրի կնքման մասին Սպառողի դիմումը` համապատասխան հիմնավորումներով:
65. ԷՄԱ կանոնների 64-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկացումը ստանալուց հետո`
1) Բաշխողը երեք աշխատանքային օրվա ընթացքում նշում է կատարում Սպառողի Հաշվառման քարտում Մատակարարի (Երաշխավորված մատակարարի) փոփոխության մասին, իսկ Մատակարարման խմբի մասնակից դառնալու դեպքում` նաև այդ մասին, և Մատակարարի ու Շուկայի օպերատորի համար ապահովում է Սպառողի միացման, Առևտրային հաշվառքի սարքերի և նախկին սպառման ծավալների մասին (այդ թվում` Ենթասպառողների մասով) տվյալների հասանելիությունը ԲԷԱՀ-ում,
2) Շուկայի օպերատորը ղեկավարվում է ԷՄՇ կանոններով:»,
i
11) ԷՄԱ կանոնների 66-րդ և 67-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
i
12) ԷՄԱ կանոնների 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«68. Մատակարարման պայմանագիրը լուծվում է`
1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ,
2) Սպառողի նախաձեռնությամբ` լուծումից առնվազն 6 աշխատանքային օր առաջ տեղեկացնելով Մատակարարին, իսկ Մատակարարման խմբի մասնակից լինելու դեպքում` լուծումից առնվազն 15 աշխատանքային օր առաջ տեղեկացնելով Մատակարարին և Մատակարարման խմբի մյուս մասնակիցներին,
3) Մատակարարի նախաձեռնությամբ` Մատակարարման պայմանագրով կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով` այդ մասին առնվազն 15 աշխատանքային օր առաջ տեղեկացնելով Սպառողին,
4) Բաշխողի հետ Պայմանագրի լուծման դեպքում` Պայմանագրի լուծման պահից, բացառությամբ Մատակարարման խմբի մասնակից Ենթասպառողի, որի հետ Պայմանագրի լուծման դեպքում Մատակարարման պայմանագիրը լուծվում է միայն տվյալ Ենթասպառողի մասով:»,
i
13) ԷՄԱ կանոնների 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«69. Մատակարարման պայմանագրի լուծման` ԷՄԱ կանոնների 68-րդ կետով նախատեսված հիմքի առաջացման դեպքում Մատակարարն իր հաշվեկշռման խմբից տվյալ Սպառողին հանելու գործընթաց սկսելու նպատակով դիմում է Շուկայի օպերատորին` համաձայն ԷՄՇ կանոնների:
i
14) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 69.1-ին, 69.2-րդ և 69.3-րդ կետերով.
«69.1. Մատակարարը ԷՄՇ կանոնների համաձայն` իր հաշվեկշռման խմբից Սպառողին հանելու վերաբերյալ դրական դիրքորոշում ստանալու դեպքում այդ պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում Սպառողի հետ լուծում է Մատակարարման պայմանագիրը` այդ մասին տեղեկացնելով Բաշխողին և Շուկայի օպերատորին:
69.2. ԷՄԱ կանոնների 69.1-ին ենթակետով նախատեսված տեղեկացումը ստանալուց հետո`
1) Բաշխողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում նշում է կատարում Սպառողի Հաշվառման քարտում Մատակարարի (Երաշխավորված մատակարարի) փոփոխության մասին.
2) Շուկայի օպերատորը ղեկավարվում է ԷՄՇ կանոններով:
69.3. ԷՄԱ կանոնների 68-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով Մատակարարման խմբի մասնակից Ենթասպառողի հետ Մատակարարման պայմանագրի լուծման և վերջինիս սպառման համակարգի մասով նոր Պայմանագրի կնքման դեպքում դրա կողմ հանդիսացող Ենթասպառողը պարտավորվում է ընդգրկվել նույն Մատակարարման խմբում` միանալով տվյալ խմբի և նույն Մատակարարի միջև կնքված Մատակարարման պայմանագրին, կամ իր Հաշվառքի սարքը համապատասխանեցնել ԷՄԱ կանոնների 56-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջներին:»,
i
15) ԷՄԱ կանոնների 88-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«88. Երաշխավորված մատակարարի Սպառողի դեպքում վերջինիս մատակարարված էլեկտրական էներգիայի, ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում` էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու պարագայում` նաև մատուցված բաշխման ծառայության, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում` մատուցված բաշխման ծառայության արժեքի դիմաց ԷՄԱ կանոններով սահմանված վճարման ժամկետի խախտման դեպքում, Բաշխողն իրավունք ունի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում` վերջինիս Մատակարարից գրավոր պահանջ ստանալու դեպքում պարտավոր է դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը, բացառությամբ ԷԲՑ կանոններով սահմանված դեպքի: Սույն կետով նախատեսված դեպքում Սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցվում է համաձայն ԷԲՑ կանոնների:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
3 հուլիսի 2024 թ.
ք. Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 8 հուլիսի 2024 թվական: