Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 661-Լ ՈՐՈՇ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2024 թվականի N 1025-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 661-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 701-Լ, N 703-Լ և N 705-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 661-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կառուցվածքում`

1) Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությունն անվանափոխել մասնագիտական կրթության և ուսուցման վարչության.

2) լրացուցիչ և շարունակական կրթության բաժինը միացնել մասնագիտական կրթության և ուսուցման վարչությանը.

3) գրահրատարակչության բաժինը միաձուլել ժամանակակից արվեստի վարչությանը` ստեղծելով ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն.

4) գնման գործընթացների և դրամաշնորհային մրցույթների կազմակերպման վարչությունն անվանափոխել գնումների կազմակերպման վարչության:

2. Որոշման հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34.1-ին ենթակետով.

i

«34.1) իրականացնում է ազգային պահուստում հաշվեգրման ենթակա արժեքների հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը և կառավարության հանձնարարությամբ դրանց ցուցադրումը:».

2) 11-րդ կետի`

ա. 15-րդ ենթակետում «նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, մասնագիտական» բառերը փոխարինել «արհեստագործական և միջին մասնագիտական» բառերով,

բ. 20-րդ ենթակետում «միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական» բառերը փոխարինել «արհեստագործական և միջին մասնագիտական» բառերով.

i

3) հավելվածի 34-րդ կետի 2-րդ ենթակետում «նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն» բառերը փոխարինել «մասնագիտական կրթության և ուսուցման վարչություն» բառերով.

4) հավելվածի 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24-րդ ենթակետով.

«24) ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն.».

i

5) հավելվածի 35-րդ կետի 11-րդ ենթակետում «գնման գործընթացների և դրամաշնորհային մրցույթների կազմակերպման վարչություն» բառերը փոխարինել «գնումների կազմակերպման վարչություն» բառերով.

6) ուժը կորցրած ճանաչել 34-րդ կետի 11-րդ, 22-րդ և 23-րդ ենթակետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. նոյեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.11.2024
N 1025-Լ
Որոշում