i
(ուժը կորցրել է բացառությամբ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի և 6-րդ կետի 2-րդ ենթակետի` 14.11.2025 թիվ 1614-Ն որոշում)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 նոյեմբերի 2022 թվականի N 1744-Ն
i
ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի, 42-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման`
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 14.11.2025 թիվ 1614-Ն որոշում)
2) չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի.
(2-րդ ենթակետն ուժը կորցնելու է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված խնամքի տրամադրման նվազագույն չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 27.12.2024 թիվ 2080-Ն որոշում)
3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 27.12.2024 թիվ 2080-Ն որոշում)
(1-ին կետը փոփ. 27.12.2024 թիվ 2080-Ն որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 27.12.2024 թիվ 2080-Ն որոշում)
6. Սահմանել, որ`
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 14.11.2025 թիվ 1614-Ն որոշում)
i
2) «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան իրականացնելով ծխախոտի իրացումը` հայրենական արտադրության ֆիլտրով օրական մինչև 10 գլանակ ծխախոտ հատկացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ տրամադրող հատուկ (մասնագիտացված) հաստատություններում բնակվող բոլոր ծխող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 9 հավելվածի 20-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված կազմակերպություններում բնակվող`
ա. սոցիալական նպաստի իրավունք ունեցող ծխող անձանց,
բ. կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող այն ծխող անձանց, որոնց Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 9 հավելվածի 12-րդ կետի համաձայն, վճարվող կենսաթոշակի չափը չի գերազանցում 5000 դրամը.
3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.11.2025 թիվ 1614-Ն որոշում)
(6-րդ կետը փոփոխվելու է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված խնամքի տրամադրման նվազագույն չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 27.12.2024 թիվ 2080-Ն որոշում)
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
(7-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն, 27.12.2024 թիվ 2080-Ն որոշումներ)
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 27.12.2024 թիվ 2080-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. նոյեմբերի 11
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 10-ի
N 1744-Ն որոշման
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐ ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(1-ին հավելվածն ուժը կորցրել է 14.11.2025 թիվ 1614-Ն որոշում)
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում