Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

6 փետրվարի 2025 թվականի N 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 18-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 17-ի «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պացիենտների հաշվառման կարգը, պացիենտների հաշվառման մատյանների, մեծահասակի ստոմատոլոգիական քարտի, երեխայի ստոմատոլոգիական քարտի, պացիենտներին տրամադրվող այցելության քարտի ձևերը և մեծահասակի ստոմատոլոգիական քարտի և երեխայի ստոմատոլոգիական քարտի վարման և դրանց լրացման ուղեցույցները հաստատելու մասին» N 18-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ ենթակետերով հաստատված բժշկական փաստաթղթերը վարվում (լրացվում) են թղթային եղանակով կամ էլեկտրոնային` էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով:».

2) հրամանի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

i

3) հրամանի N 1 հավելվածի`

ա. 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«3. Յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն վարում է NN 2 և 3 հավելվածներով հաստատված ձևի պացիենտների հաշվառման թղթային կամ էլեկտրոնային մատյան:».

բ. 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«5. Բժշկական կազմակերպություն մուտք գործող յուրաքանչյուր պացիենտի համար լրացվում է ստոմատոլոգիական քարտ թղթային եղանակով կամ էլեկտրոնային` էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով:».

գ. 6-րդ կետում «քարտը» բառը փոխարինել «քարտի թղթային տարբերակը» բառերով

i

դ. 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«10. Բժշկական կազմակերպությունում պացիենտների հաշվառման մատյանի, ստոմատոլոգիական քարտերի, ինչպես նաև պացիենտի անձնական տվյալների և հիվանդության ընթացքի վերաբերյալ տեղեկությունը պարունակող փաստաթղթերի թղթային տարբերակները պահվում են մատենավարման բաժնում կամ բուժող բժշկի աշխատասենյակում` նշագրված գրապահարաններում:».

i

4) N 2 հավելվածով հաստատված ձևի աղյուսակից հետո լրացնել նոր 1-ին կետով.

«1. Պացիենտների հաշվառման մատյանի էլեկտրոնային եղանակով վարելու դեպքում աղյուսակի 7-րդ (Պացիենտի ստոմատոլոգիական քարտի համարը, Բժշկի ստորագրությունը) սյունակների լրացումը պարտադիր չէ».

i

5) N 3 հավելվածով հաստատված ձևի աղյուսակից հետո լրացնել նոր 1-ին կետով.

«1. Պացիենտների հաշվառման մատյանի էլեկտրոնային եղանակով վարելու դեպքում աղյուսակի 6-րդ (Պացիենտի ստոմատոլոգիական քարտի համարը, Բժշկի ստորագրությունը) սյունակի լրացումը պարտադիր չէ».

i

6) N 4 հավելվածով հաստատված ձևում «Տալիս եմ համաձայնությունս մշակելու իմ ներկայացված անհատական տվյալները` օրենքով սահմանված անհատական տվյալների պաշտպանության նորմերին համապատասխան, որի համար ստորագրում եմ ---------------------------»

(պացիենտի ստորագրությունը) վերտառությամբ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը մշակելու համար իմ ներկայացրած անձնական տվյալները` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան -----------------------------------------

(պացիենտի անուն, ազգանուն ստորագրությունը)

Ծանոթություն`

Մեծահասակի ստոմատոլոգիական քարտի էլեկտրոնային եղանակով վարման դեպքում պացիենտի գրավոր կերպով տրված համաձայնության թղթային տարբերակը սկանավորվում և ներբեռնվում է էլեկտրոնային առողջապահության համակարգ, իսկ վերջինիս հավելվածի առկայության դեպքում` պացիենտի կողմից դրվում է նշիչ համապատասխան բաժնում:».

i

7) N 5 հավելվածով հաստատված ձևում «Տալիս եմ համաձայնությունս մշակելու ներկայացված իմ երեխայի անհատական տվյալները` օրենքով սահմանված անհատական տվյալների պաշտպանության նորմերին համապատասխան, որի համար ստորագրում եմ -----------------------------------------------------------»

(երեխայի օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը,

ստորագրությունը) վերտառությամբ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Սույնով տալիս եմ համաձայնություն` մշակելու իմ երեխայի ներկայացված անձնական տվյալները «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան

Ծանոթություն`

Երեխային ստոմատոլոգիական քարտի էլեկտրոնային եղանակով վարման դեպքում երեխայի օրինական ներկայացուցչի գրավոր կերպով տրված համաձայնության թղթային տարբերակը սկանավորվում և ներբեռնվում է էլեկտրոնային առողջապահության համակարգ, իսկ վերջինիս հավելվածի առկայության դեպքում` երեխայի օրինական ներկայացուցչի կողմից դրվում է նշիչ համապատասխան բաժնում:».

8) N 7 հավելվածում`

i

ա. 1-ին կետից հանել «` ներառյալ դրանց տրամադրումը, պահպանումը, շրջանառությունը բժիշկ-մասնագետների մոտ և վերադարձը մատենավարման (գրանցման) բաժին» բառերը.

i

բ. 2-րդ կետի «կողմից» բառից հետո լրացնել «թղթային կամ էլեկտրոնային եղանակով» բառերը.

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 2.1-ին կետ.

i

«2.1. Սույն հավելվածի 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերի դրույթները կիրառելի են միայն ստոմատոլոգիական քարտի թղթային եղանակով վարման դեպքում:».

դ. 3-րդ կետի «բացվում է» բառը փոխարինել «լրացվում է» բառով.

i

9) N 8 հավելվածի`

ա. 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«3. Պետության կողմից երաշխավորված անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ընդգրկված քաղաքացիները մատենավարման բաժնին տրամադրում են անձը և համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները: Օրթոպեդիկ բժշկական օգնության և սպասարկման իրականացման դեպքում, եթե պացիենտի հաշվառման վայրը չի համապատասխանում բնակության վայրին, ապա պացիենտը ներկայացնում է տեղեկանք փաստացի բնակության վայրի վերաբերյալ: Տեղեկանքը և փաստաթղթերի պատճենները մատենավարը կցում է ստոմատոլոգիական քարտում:».

բ. 4-րդ կետից հանել «և ստորագրում վերջում» բառերը:

i

10) N 9 հավելվածով հաստատված ձևում «Տալիս եմ համաձայնությունս մշակելու իմ ներկայացված անհատական տվյալները` օրենքով սահմանված անհատական տվյալների պաշտպանության նորմերին համապատասխան, որի համար ստորագրում եմ _____________________________________________________

(երեխայի օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը,

ստորագրությունը) «վերտառությամբ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Սույնով տալիս եմ համաձայնություն` մշակելու իմ երեխայի ներկայացված անձնական տվյալները «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան

Ծանոթություն`

Օրթոդոնտիկ քարտի էլեկտրոնային եղանակով վարման դեպքում երեխայի օրինական ներկայացուցչի գրավոր կերպով տրված համաձայնության թղթային տարբերակը սկանավորվում և ներբեռնվում է էլեկտրոնային առողջապահության համակարգ, իսկ վերջինիս հավելվածի առկայության դեպքում` երեխայի օրինական ներկայացուցչի կողմից դրվում է նշիչ համապատասխան բաժնում:».

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    06.02.2025                             Ա. Ավանեսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 փետրվարի 2025 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
06.02.2025
N 14-Ն
Հրաման